diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Կազմակերպության դրամական հոսքերի կառավարումը «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Կազմակերպության դրամական հոսքերի կառավարման տեսական հիմքերը
1.1 Դրամական հոսքերի սահմանումը, էությունը և նշանակությունը
1.2 Դրամական հոսքերի հառավարումը և գնահատման մեթոդաբանությունը
1.3. Դրամական հոսքերի վերլուծության տեղեկատվական աղբյուրները
Գլուխ 2. «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի դրամական հոսքերի կառավարման գնահատումը և վերլուծությունը
2.1. «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի արտադրատնտեսական գործունեության ընդհանուր բնութագիրը
2.2. «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի դրամական հոսքերի շարժի գնահատումը և վերլուծությունը
2.3. «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի դրամական հոսքերի և ֆինանսական դրության փոխկապվածության ցուցանիշները
Գլուխ 3. «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի դրամական հոսքերի կառավարմանն ուղղված միջոցառումները
3.1. Դրամական հոսքերի կանխատեսումը
3.2. «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի դրամական հոսքերի կառավարման բարելավման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված
Թեմայի արդիականությունը և նշանակությունը: Ժամանակակից շուկայական պայմաններում կազմակերպությունների գոյության և հետագա զարգացման նախադրյալ է հանդիսանում դրամական միջոցների առկայությունը և դրանց արդյունավետ օգտագործումը: Նման պարագայում ֆինանսական վերլուծության հիմնախնդիրներից է հանդիսանում անհրաժեշտ ծավալով կապիտալի ներդրումը դրամական միջոցների տեսքով ՝ հաշվետու ժամանակաշրջանում առավելագույն ծավալի դրամական միջոցների ստացման նպատակով և հետագայում այդ միջոցների արդյունավետ օգտագործման կազմակերպումը: Կազմակերպության ֆինանսական միջոցների շարժը արտացոլվում է դրամական միջոցների հոսքերի միջոցով: Ըստ ռուս տնտեսագետ Սոռոկինայի «դրամական միջոցներ» հասկացությունը առաջացել է 20-րդ դարի 50-ական թվականներին ԱՄՆ-ում, երբ անցում կատարվեց ապրանքադրամական հարաբերությունների: Համաձայն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների դրամական միջոցները դրամարկղում պահվող միջոցներն են և ցպահանջ ավանդները: Կազմակերպության դրամական միջոցների արդյունավետ օգտգործման համար խոշոր կազմակերպություններում մշակվում են դրամական միջոցների կառավարման ծրագրեր: Ռազմավարական կառավարման համար կարևոր է ոչ միայն դրամական միջոցների ամբողջ ծավալը, այլ դրամական միջոցների մեծության փոփոխությունները, դրանց արդյունավետությունը և շարժը ընթացիկ տարում: Դրամական հոսքերը ենթարկվում են որոշակի ռիսկերի, որոնք գալիս են արտաքին միջավայրից և հիմնականում կապված են արտարժույթի փոխարժեքների տատանումների, գնաճի և տոկոսադրույքի տատանումներ հետ:նԺամանակակից պայմաններում դրամական միջոցները հանդիսանում են սահմանափակ ռեսուրս, և կազակերպության ֆինանսատնտեսական գործունեության հաջողությունը մեծամասամբ պայմանավորված է դրանց արդյունավետ օգտագործմամբ: Կազմակերպության դրամական միջոցների կառավարման գործընթացը կապված է ինքնաֆինանսավորման ռազմավարության հետ, որը ավելի նախընտրելի է խոշոր կազմակերպությունների համար: Նման ռազմավարությունը բնութագրում է ընդլայված արտադրության ծախսերի փոխհատուցում ի հաշիվ սեփական աղբյուրների: Հետևաբար ցանկացած կազմակերպության ֆինանսական արդյունքը ճշգրիտ գնահատելու համար առանջին հերթին անհրաժեշտ է տեղեկատվություն ստանալ նրա ֆինանսական ռեսուրսների, դրամական հոսքերի շարժի վերաբերյալ: Այս ամենով էլ պայմանավորված է թեմայի արդիականությունը:
Աշխատանքի նպատակն ու խնդիրները: Աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսանում քննարկել և վերլուծել առևտրային կազմակերպություններում դրամական հոսքերը, վերլուծության մեթոդների մոտեցումները, հիմնախնդիրները և կառավարումը: Նշված նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրների լուծումը.
 ուսումնասիրել դրամական հոսքերի էությունը և դասակարգումը,
 ներկայացնել դրամական հոսքերի կառավարումը և գնահատման մեթոդները, ինչպես նաև տեղեկատվական աղբյուրները,
 ուսումնասիրել դրամական հոսքերի շարժի գնահատումը և վերլուծությունը,
 առաջարկել «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ -ի դրամական հոսքերի կառավարման բարելավման ուղղություններ:
Աշխատանքի ուսումնասիրման օբյեկտը և առարկան: Աշխատանքի ուսումնասիրման օբյեկտը հանդիսացել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ -ն, իսկ առարկան` դրամական հոսքերի կառավարման, գնահատման և վերլուծության մեխանիզմները:
Աշխատանքի տեսամեթոդական և տեղեկատվական հիմքերը: Հետազոտության համար տեսական և մեթոդական հիմք են հանդիսացել ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա գիտնականների, մասնագետների աշխատություններն ու ատենախոսությունները, հայտնի մասնագիտացված կառույցների հրապարակումները: Աշխատանքի համար տեղեկատվական հիմք են ծառայել «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ -ի պաշտոնական կայք-էջերում զետեղված տվյալները և տեղեկատվական նյութերը:

Գրականության ցանկ
1. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.
2. Կ. Առաքելյան, Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2005թ.
3. Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ. էջ 51.
4. «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ -ի 2014-2016թթ. ֆինանսական հաշվետվություններ
5. Кузнецова И. Д. Управление денежными потоками предприятия: учебное пособие; под ред. А. Н. Ильченко/ Иван. гос. хим.-технол. ун-т. – Иваново, 2008г.,
6. Н. Н. Селезнева, А. Փ. Ионова»Финансовый анализ, управление финансами”, Москва 2006
7. Левчаев П.А. ՚՚ Финансовый менеджмент и налогооблажение организация՚՚. 2010,
8. Л.Т.Гиляровский, Экономический анализ, Москва 2004,
9. Ван Хорн Дж. К. Основы управления финансами: Пер. с англ. – М.: Финансы и статистика, 2007. – 800с.


Էջ 67 Գին 25000 Պատվիրել