diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Կազմակերպության օպերատիվ կառավարման հիմնախնդիրները ՀՀ կաթնամթերքի շուկայում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Օպերատիվ կառավարման տեսական և մեթոդաբանական հիմքերը
1.1 Օպերատիվ կառավարման էությունը,բովանդակությունը և առանձնահատկությունները
1.2 Օպերատիվ կառավարման մեթոդները,սկզբունքները և գործիքները
1.3 Օպերատիվ կառավարման միջազգային փորձը
Գլուխ 2. Օպերատիվ կառավարման առանձնահատկությունները և բարելավման ուղիները «Շանթ պլյուս» ՍՊԸ ում
2.1 «Շանթ պլյուս» ՍՊԸ ի գործունեության ընդհանուր բնութագիրը
2.2 Օպերատիվ կառավարման առանձնահատկությունները և հիմնախնդիրները
2.3 Օպերատիվ կառավարման հիմնախնդիրները և դրանց կատարելագործման ուղիները «Շանթ պլյուս» ՍՊԸ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործած գրականության ցանկ

Հատված
Մարքեթինգի բաժնի կողմից գովազդի բյուջեի մշակումը կրում է կանոնակարգված բնույթ: Այսինքն` յուրաքանչյուր տարվա հատկացվում է որոշակի գումար, որը իրացման ծավալներից կախված կարող է փոխվել: Գովազդի բյուջեի բաշխումը ըստ սեզոնի, ամիսների միանման և հավասարաչափ չէ` ելնելով թողարկվող արտադրանքի սեզոնային բնույթից: Այսինքն` քանի որ պաղպաղակի շուկան աչքի է ընկնում ընդգծված սեզոնայնայնությամբ այդ պատճառով գովազդի հավասարաչափ կիրառումը և միանման հաճախականությունը տեղին չէր լինի: Ինչպես երևում է վերը բերված տվյալներից առավել մեծ իրացում է ապահովում մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին: Գովազդի հաճախականությունը պետք է քչացնել մեծ պահանջարկի ամիսներին և մեծացնել պաղպաղակի սեզոնի սկզբին և ավարտին: Կազմակերպությունում առկա մարքեթինգային պլանների մեջ մտնում են` պարբերական միջոցառումների անցկացումը, օր` 2019 թ.ին նույնպես Շանթ պլյուսը հանդիսացավ Ջրաշխարհի մենաշնորհ պաղպաղակ մատակարարողը և անցկացնում է այնտեղ տարբեր միջոցառումներ: Պլանների մեջ են մտնում նաև գովազդային հեռուստահոլովակների ստեղծումը, որոնք ներառում են նաև ինֆորմացիոն հոլովակներ` նոր տեսականու հետ ծանոթացնելու նպատակով: Կազմակերպությունում իրականացվող գովազդային գործունեությունը ծավալվում է ինչպես TVով` հեռուստահոլովակներ, ռադիոյով` ռադիոգովազդ, այնպես էլ տարբեր տպագրական միջոցներով և զանազան միջոցառումներին, ցուցահանդեսներին մասնակցելով:
Մշակված գովազդային քաղաքականության առաջնահերթ նպատակն է, ոչ թե գովաբանումը, այլ տեղեկացումը, ծանոթացումը, հիշեցումը, իմիջի ձևավորումը, ինֆորմացիոն բնույթը` կազմակերպության գործունեության, կիրառվող տեխնոլոգիայի, մրցանակների, նոր տեսականու և կատարվելիք միջոցառումների մասին: Այստեղ սկզբունքային է համարվում` մրցակիցներին չփնովելը և չնմանակելը, մրցակիցներին չթշնամանալը, պահել սեփական դեմքը, չտրվել թեթևամիտ միջոցառումնեիրն և գովազդներին: Կազմակերպության կողմից կիրառվող տպագրական գովազդի միջոցներից են` նկարազարդ գնացուցակները, գովազդային վահանակները, տեղեկացնող բուկլետները և օրացույցները: Կազմակերպության առաքիչ մեքենաները միաժամանակ հանդիսանում են շարժական գովազդակիրներ, որոնց վրա մեծ պատկերով պատկերված է ֆիրմայի ապրանքային նշանը և տեսականին: Ֆիրմային համար գովազդակիր միջոցներ են հանդիսանում նաև սառնարանները, հովանոցները` Շանթ անվանումով, Շանթի գլխարկները և շապիկները, որոնք տրամադրվում է պաղպաղակի վաճառողին: Ինչպես գիտենք այս բոլորը արտաքին գովազդի միջոցներ են:

Գրականության ցանկ
1. Գրիգորյան Հ.Ս. Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը արտասահմանյան երկրներում: Երևան, Դար, 2001
2. Դենիս Լոկ, Նախագծերի կառավարման հիմունքները: Երևան, Անկյունաքար, 2004
3. Ձեռնարկության արդյունավետ կառավարում. պրոֆ. Յու.Մ.Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ: Երևան, Տնտեսագետ, 2001
4. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու. Մ. Սուվարյան, Մենեջմենթի դասագիրք, Երևան 2016թ.,
5. Պ. Քալանթարյան, Արտադրության կազմակերպում, Երևան 2004թ.,
6. Афитов Э.А. Планирование на предприятии – Мн., 2001,
7. …

Էջ 70 Գին 30000 Պատվիրել