diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Կառավարման ապակենտրոնացման հասկացությունը և հիմնական խնդիրները ՀՀ-ում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Կառավարման ապակենտրոնացման հասկացությունը և հիմնական խնդիրները ՀՀ-ում
1.1 Կառավարման ապակենտրոնացման հասկացությունը
1.2 ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման և ապակենտրոնացման քաղաքականության գերակա ուղղություններն ու խնդիրները
Գլուխ 2. Իշխանության ապակենտրոնացման առանձնահատկությունները ՀՀ-ում
2.1 Կառավարման ապակենտրոնացման ազդեցությունը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վրա
2.2 Լիազորությունների պատվիրակումը տեղական ինքնակառավարման մարմիններին
2.3 ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման արդյունավետության գնահատումը ՀՀ-ում
Գլուխ 3. Իշխանության ապակենտրոնացումը որպես ժողովրդավարացման գործընթաց
3.1 Կառավարման ապակենտրոնացման արդյունավետության բարձրացման օրենսդրական ուղիները
3.2 Մասնակցային կառավարումը որպես կառավարման ապակենտրոնացման արտահայտություն
Եզրակացություն

Հատված
Կառավարման համակարգի ապակենտրոնացումը հասարակական բարեփոխումների գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկն է: Ապակենտրոնացումը մոտեցնում է կառավարությանը ժողովրդին՝ ստեղծելով կառավարման համակարգի դեմոկրատացման և դրա արդյունավետության բարձրացման նախադրյալներ:
Ապակենտրոնացված գործուն համակարգի ներդնումը բարդ գործընթաց է, որը պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի: Այն չի կարելի ավարտել կարճ ժամանակահատվածում՝ դիտարկելով որպես միանգամյա իրավական ակտ:
Գոյություն չունի ապակենտրոնացված կառավարման և ոչ մի մոդել, որը արդյունավետ կիրառելի լինի բոլոր երկրներում և ընդունելի՝ բոլոր իրավիճակներում: Ապակենտրոնացման ուղղությունները, խորությունը կախված են կոնկրետ երկրի առանձնահատկություններից և մեծապես պայմանավորվում են իրականացման ժամկետներով և պայմաններով:
Ապակենտրոնացումը ժողովրդավարական բարեփոխումների անբաժանելի մասն է և պայմանավորում է դրանց իրականացման արդյունավետությունը:
Տեղական ինքնակառավարման համակարգն ինքնին քաղաքական ապակենտրոնացման ձև է: Դրա ապացույցը ՏԻՄ-երի կողմից իրենց իրավասությունների շրջանակներում սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումների ընդունման հնարավորությունն է: Կառավարման և արդյունավետության բարձրացման նպատակով կարող է դիտարկվել ապակենտրոնացման և ապահամակենտրոնացման այն տարբերակը, երբ կենտրոնական մարմիններին լիազորվում է իրականացնել միմիայն քաղաքականության և ռազմավարության մշակման, համակարգման ու կատարողականների մոնիտորինգի գործառույթներ, իսկ ծառայությունների մատուցման, կանոնակարգող ու կարգավորիչ գործառույթները իջնում են տեղական ինքնակառավարման մարմինների և ստորին կառույցների մակարդակ:

Գրականության ցանկ
1. ՀՀ սահմանադրություն, ընդ. 1995 թ., 2005 թվականի և 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով/
2. Տեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ ՀՀ օրենքը` ընդունված 16 սեպտեմբերի 2010թ., ՀՕ-123-Ն
3. Թումանյան Դ, Շահբազյան Վ., Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում. Ինչու & ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը; Ձեռնարկ, ԵՐԵՎԱՆ Նոյյան Տապան, 2011,
4. Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները ՏԻՄ մակարդակում , 22.03.2013, ,ԷԿՈՆՈՄԻԿԱ ՀԱՆԴԵՍե
5. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ Երևան, 2012,
6. Մասնակցային կառավարում, Ձեռնարկ տեղական իշխանությունների համար, Ե., 2011,
7. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում / Յու. Մ. Սուվարյան և ուրիշներ.– Եր.: Տնտեսագետ, 2014 −164 էջ,
8. Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացում. համայնքների խոշորացում և միջհամայնքային համագործակցություն Սյունիքի մարզի օրինակով, հեղ. Վ. Մովսիսյան, Ս. Թովմասյան, Է. Ղազարյան, Ե., 2011,
9. Տեղական ինքնակառավարումը Հայաստանում/ 2014 թ, գիրք 7/, խմբ. Դ. Թովմասյան, Երևան, 2015
10. …

Էջ 67 Գին 30000 Պատվիրել