Դիպլոմային Կրտսեր դպրոցականների ինքնագնահատականի ազդեցությունը ուսումնական գործունեության արդյունավետության վրա
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Ինքնագնահատականի ձևավորման և զարգացման առանձնահատկությունները կրտսեր դպրոցական տարիքում
1.1 Ինքնագնահատականի ձևավորման տեսական հիմունքները
1.2 Ընդհանուր պատկերացում ինքնագնահատականի մասին
Գլուխ 2. Կրտսեր դպրոցական տարիքի ընդհանուր բնութագիր
2.1 Կրտսեր դպրոցականի ինքնագնահատականի առանձնահատկությունները
2.2 Կրտսեր դպրոցական տարիքի առանձնահատկությունները
2.3 Ուսումնական գործունեությունը կրտսեր դպրոցական տարիքում
Գլուխ 3․ Կրտսեր դպրոցականների ինքնագնահատականի ազդեցությունը ուսումնական գործունեության արդյունավետության վրա: Փորձարարական հետազոտության կազմակերպում
3․1 Հետազոտության մեթոդները, կազմակերպումն ու ընթացքը
3.2 Հետազոտության արդյունքների վերլուծություն
Եզրակացություններ և առաջարկություններ
Գրականության ցանկ
Հատված
Առօրեական իրադրությունում կրտսեր դպրոցականների վարքի նպատակամղված դիտումը բացահայտում է նրանց վարքի այն կողմերը, որոնք անհնար է վեր հանել հարցման օգնությամբ: Դիտումն ուղղված է սուբյեկտի կամ խմբի վարքային դրսևորումների գրանցմանը: Վարքային բնութագրիչներ կազմելու համար դիտման մեթոդում հաշվի են առնվում տարբեր չափանիշներ, որոնք կախված են՝ տարիքից, իրավիճակից, մասնակիցների քանակից և այլն: Դիտման հիմնական չափանիշներն են՝ միմիկան, պանտոմիմիկան, արտաքին առանձնահատկությունները (հաբիտուս), վարքը հիմնական գործունեության մեջ (խաղ, ուսուցում, աշխատանք), խոսքային վարքը (վերբալ բովանդակությունը), վարքային դրսևորումները (իր կամ այլոց նկատմամբ), վարքը բարդ իրավիճակներում (ոչ ստանդարտ վարք), հատուկ ընդգծված և բնորոշիչ գծերի օրինակներ (արտահայտություններ, սովորություններ, հետաքրքրություններ, նախասիրություններ և այլն): Մեր դիտումներն ամբողջացրել և առավել համապարփակ ենք դարձրել՝ կրտսեր դպրոցականների հետ զրուցելով: Դեմբո-Ռուբինշտեյնի ինքնագնահատականի ուսումնասիրման մեթոդիկայի միջոցով սանդղակավորվել են հետազոտվողի կողմից ինքնագնահատելու համար նախատեսված որոշակի որակներ: Ռուբինշտեյնի մեթոդիկան հիմնված է դպրոցականների կողմից այնպիսի անձնական որոակների անմիջական գնահատման վրա, ինչպիսիք են առողջությունը, կարողությունները, բնավորությունը և այլն: Փորձարկվողներին առաջարկվում է ուղղահայաց գծերի վրա որոշակի նշաններով նշել իրենց մոտ այդ որակների զարգացվածության աստիճանը /ինքնագնահատականի ցուցանիշ/ և հավակնությունների մակարդակը, այսինքն` այդ նույն որակների զարգացման աստիճանը, որը կբավարարեր տվյալ անձին: Յուրաքանչյուր փորձարկվողի տրվում է մեթոդիկայի բլանկը, որը պարունակում է հրահանգը և առաջադրանքը:
Գրականության ցանկ
1. Թադևոսյան Հ.Վ., Սոցիալական մանկավարժություն: Մեթոդական ձեռնարկ:-Եր., 2002:
2. Խուդոյան Ս., Անձի զարգացման ճգնաժամային տարիքները, Երևան, 2004:
3. Պետրովսկի Ա. Վ., Ընդհանուր հոգեբանություն, Երևան, 1977:
4. Бернс Р., Развитие Я-концепции и воспитания. / Р. Бернс. – М.: Прогресс, 2009.
5. Васильева Е. Н., Формирование учебной самооценки учащихся в начальной школе // Научно-методический электронный журнал «Концепт», 2015, т. 26.
6. Волков Б., Психология юости и молодости, М., 2006.
7. …