diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային ՀՀ գործազրկության վերլուծություն

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Գործազրկության տնտեսագիտական բովանդակությունը և տեսական մոտեցումները
1․1 Գործազրկության էությունը, պատճառները և տեսակները
1.2 Գործազրկության մակարդակը և դրա գնահատման հիմնախնդիրները

Գլուխ 2. ՀՀ գործազրկության վերլուծություն
2.1 Տնտեսական իրավիճակի և գործազրկության մակարդակի կապի վերլուծություն
2.2 Գործազրկության և զբաղվածության դինամիկայի և կառուցվածքի վերլուծություն

Գլուխ 3. Գործազրկության հիմնախնդիրը և դրա հաղթահարման ուղիները ՀՀ-ում
3.1 Գործազրկության հիմնախնդիրը ՀՀ-ում
3.2 Գործազրկության հաղթահարման ուղիները ՀՀ-ում
Եզրակացություններ
Օգտագործած գրականության ցանկ

Հատված
Գործազրկության հիմնախնդիրն այսօր Հայաստանում ավելի քան երբևէ արդիական է: Աշխատանք չունենալու, հայրենի ափերում իրենց հնարավորությունները լավագույնս դրսևորելու հնարավորություն չունենալու պատճառով հազարավոր հայեր լքում են իրենց հարազատ երկիրը: Սա աղետ է ոչ միայն զուտ ազգային նկատառումներից ելնելով, այլ հիմնականում տնտեսական հիմնախնդիր է: Բանն այն է, որ երկիրը լքում են հասուն տարիքի մարդիկ, որոնց մասնագիտացման համար երկրի կառավարությունը որոշակի միջոցներ է հատկացրել և փաստորեն այսօր այդ մարդիկ մասնակցում են ոչ թե մեր երկրի, այլ օտար երկրների տնտեսությունների կառուցման գործին: Հայաստանի իշխանությունների կողմից վարվող զբաղվածության քաղաքականությունը մինչև վերջին ժամանակներս կարելի էր որակել գերազանցապես պասիվ: Պետության կողմից աշխատանքային պայմանագրերի կարգավորումը և գործատու-վարձու աշխատող հարաբերությունների վերահսկումը գրեթե գոյություն չունի: Չնայած այն բանին, որ զբաղվածության կենտրոններն օրենսդրորեն իրավասու են կասեցնել զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների որոշումները, սակայն դեռևս մշակված չեն դրանք զսպող մեխանիզմները: Դա տեղիք է տալիս գործատուների կամայական ու անօրինական գործողությունների, աշխատանքային նույնիսկ սուղ ձևակերպված իրավահարաբերությունների խախտումների, վարձու աշխատողների շահերի համատարած ոտնահարման: Դրա հետ մեկտեղ, բացակայում են աշխատանքի պետական տեսչությունները և աշխատանքային հարաբերությունների պետական հսկողությունը: Բնակչության կենսամակարդակի նվազումը հանգեցնում է սպառողական պահանջարկի կրճատմանը, խնայողությունների մակարդակի նվազմանը, որը նույնպես նպաստում է արտադրության որոշ մասի կրճատմանը: Գործազրկությունը, լինելով արտադրության անկման ծնունդ, դառնում է տնտեսական անկայունության այն օղակը, որն ընդունակ է այդ անկումը խորացնել: Իրավիճակը փոքր-ինչ մեղմացել է՝ կապված փոքր բիզնեսի աջակցման, ինքնազբաղվածների վարկային օժանդակության, հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու և այլ ծրագրերի իրականացման հետ:

Գրականության ցանկ
1. ՀՀ 1995 թ․ հուլիսի 5-ի Սահմանադրություն (2015թ․ դեկտեմբերի 6-ի փոփոխություններով)
2. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք ՀՕ-239, 01.01.1999
3. ՀՀ աշխատանքային օրենսգիրք ՀՕ-124-Ն 21.06.2005
4. ՀՀ հարկային օրենսգիրք ՀՕ-165-Ն, 01.01.2018
5. «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենք ՀՕ-135 15.01.2001
6. «Գործատուների միությունների մասին » ՀՀ օրենք ՀՕ-115-Ն 14.04.2007
7. …

Էջ 63 Գին 30000 Պատվիրել