Դիպլոմային ՀՀ ներդրումային ընկերությունների շահութաբերության և ռիսկի գնահատման հիմնախնդիրները
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Ներդրումային ընկերությունների էությունն ու գործունեության առանձնահատկությունները 6
1.1. Ներդրումային ընկերությունների տնտեսական դերը
1.2. Ներդրումային ընկերությունների գործունեության միջազգային փորձը
1.3. Ներդրումային ընկերությունների գործունեության օրենսդրական հիմքերը ՀՀ-ում
Գլուխ 2. Ներդրումային ընկերությունների շահութաբերության գնահատումը և ռիսկերի բացահայտումը (Հայբիզնեսբանկի օրինակով)
2.1. Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի ներդրումային գործունեության վերլուծությունը
2.2. Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի շահութաբերության ցուցանիշների վերլուծությունը
2.3. Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի հիմնական ռիսկերի բացահայտումը և վերլուծությունը
Գլուխ 3. Ներդրումային ընկերության շահութաբերության աճի և բացահայտված ռիսկերի կառավարման հնարավորությունները (Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի օրինակով)
3.1. Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի շահութաբերության բարձրացման ուղղությունները
3.2. Հայբիզնեսբանկ ՓԲԸ ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման ուղղությունները
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ
Հատված
Ռիսկերի կառավարման տակ հասկանում են այնպիսի միջոցառումների ձեռնարկում, որոնք ուղղված են ռիսկերի ի հայտ բերելուն, գնահատմանը և մինիմիզացմանը և ապահովում են բանկային գործառնությունների եկամտաբերության և ռիսկայնության օպտիմալ հարաբերակցությունը:
Ակտիվների և պասիվների կառավարման ընթացքում ի հայտ եկող հիմնական ռիսկերն են՝ տոկոսադրույքների փոփոխման, իրացվելիության, շուկայական (գնային) , արտարժութային և անվճարունակության(սնանկացման) ռիսկերը: Շատ կարևոր է ակտիվների և պասիվների կառավարման շրջանակներում հնարավոր ռիսկերի կառավարումը, ինչը թույլ կտա բարձրացնել բանկի շահութաբերությունը հաշվի առնելով ռիսկերը` տոկոսային ռիսկը, իրացվելիության ռիսկը, վարկային ռիսկը, արտարժութային ռիսկը, շուկայական և սնանկացման ռիսկերը: Ակտիվների և պասիվների կառավարումն ունի ավելի լայն իմաստ, քան միայն ռիսկերի կառավարումը: Այն իր մեջ ընդգրկում է և իրացվելիության կառավարումը, և վարկային ու ներդրումային պորտֆելների կառավարումը տոկոսային ռիսկի կառավարման հետ մեկտեղ: Պետք է նշել նաև, որ շուկայի անկայունության պայմաններում առավել կարևորվում է ակտիվների և պասիվների ընթացիկ, այլ ոչ թե ստրատեգիական կառավարումը: Սակայն սա չի նշանակում գործունեության ստրատեգիական պլանավորման բացառում: Ի տարբերություն արևմտյան բանկերի, որոնք աշխատում են կազմակերպված շուկայի և կայուն օրենսդրական դաշտի պայմաններում, ՀՀ առևտրային բանկերի վրա տնտեսական և քաղաքական ռիսկերի ազդեցությունը շատ մեծ է: Մեր հանրապետությունում բանկերի համար առավել մեծ վտանգ են ներկայացնում ոչ թե մրցակից բանկերը, այլ արտաքին միջավայրի, այն է` տնտեսական և քաղաքական իրավիճակի անբարենպաստ փոփոխությունները: Այդ իսկ պատճառով դեռևս հնարավոր չէ գործունեության երկարաժամկետ կանխատեսումներ կատարել: Անչափ մեծ է բանկերի տնտեսական դերը հասարակական պահանջմունքների բավարարման գործում: Բանկերն ապահովում են իրենց ավանդատուներին փողի ապահով պահպանությամբ, վճարագրային հատուցման ծառայություններով՝ ցպահանջ ավանդների և տոկոսների վճարումով՝ ժամկետային ավանդների դիմաց: Շնորհիվ բանկերի ճկուն գործունեության՝ դրամական միջոցները վերաբաշխվում են տնտեսության տարբեր ոլորտների ու արտադրությունների միջև, միաժամանակ, հավաքագրվում են հասարակության մեջ եղած ժամանակավոր ազատ դրամանակ միջոցները:
Գրականության ցանկ
1. Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենք, 25.09.2001.
2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքը, 24.09.2001, հոդված 1.
3. Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենք, 11.10.2007:
4. Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքը, 30.06.1996:
5. Ակտիվների արժեթղթավորման եվ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին ՀՀ օրենք, 26.05.2008:
6. Հայբիզնեսբանկ ՓԲԸ, Պարտատոմսերի Ազդագիր 2020թ.:
7. …