Դիպլոմային ՀՀ-ում ընտրելու և ընտրվելու իրավունքների իրացման օրենսդրական ու կազմակերպական երաշխիքները
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Հայաստանի հանրապետությունում ընտրելու և ընտրվելու իրավունքի հասկացությունը եվ ընդհանուր բնութագիրը
1.1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու ընտրելու իրավունքի հասկացությունը և էությունը
1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրվելու իրավունքի հասկացությունը և առանձնահատկությունները
Գլուխ 2. Ընտրելու իրավունքի իրացման սահմանադրաիրավական երաշխիքները և օրենսդրական կարգավորման առանձնահատկությունները հայաստանի հանրապետությունում
2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքի իրացման սահմանադրաիրավական և օրենսդրական երաշխիքները
2.2. Ընտրելու իրավունքի իրացման կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում
Գլուխ 3. Հայաստանի հանրապետությունում քաղաքացիների ընտրվելու իրավունքի իրացման սահմանադրաիրավական և օրենսդրական երաշխիքները
3.1. Հայաստանի Հանրապետությունում ընտրովի պաշտոնները և դրանցում առաջադրվելու իրավունքի իրացման առանձնահատկությունները
3.2. Ընտրվելու իրավունքի օրենսդրական կազմակերպման կառուցակարգերը Հայաստանի Հանրապետությունում
Եզրակացություն
Հատված
Սահմանադրական իրավունքում ընտրական գործընթացը բնորոշվում է որպես անհատների, մարմինների, կազմակերպությունների և խմբերի օրենքով ու սոցիալական մյուս նորմերով կարգավորված գործոնեություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման կապակցությամբ: Ընտրական գործընթացը, որպես սուբյեկտիվ ընտրական իրավունքի իրականացման ձև, արտացոլում է պետական իշխանության իրականացմանը քաղաքացիների մասնակցության կառուցակարգերը: Այն ներառում է օրենքով սահմանված ընտրական փուլերի ամբողջություն, որոնք բաղկացած են կոնկրետ գործողություններից: Ընտրական գործընթացը բաժանվում է երեք փուլերի՝
1. նախապատրաստական,
2. քվեարկության,
3. ձայները հաշվելու և քվեարկության արդյունքները որոշելու:
Անմիջական ժողովրդաիշխանության ձևերը (ինստիտուտները) ժողովրդի ուղղակի կամաարտահայտության եղանակներն են, որոնց միջոցով հանրային առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ ժողովուրդն ընդունում է համապարտադիր որոշումներ: Անմիջական ժողովրդաիշխանության ինստիտուտների համակարգի վերաբերյալ տեսության մեջ կան տարբեր դիրքորոշումներ: Տեսության մեջ ընտրությունները մեկնաբանվում են որպես բնակչության կամքի արտահայտման, ժողովրդի ինքնիշխանության իրացման հիմնական ձև կամ համապատասխան մարմնի կազմավորման կամ պաշտոնատար անձին լիազորություններով օժտելու գործընթաց, որն իրականացվում է իրավազոր անձանց քվեարկության միջոցով:
Նշված հատկանիշներն իրենց միասնության մեջ ընտրությունները դարձնում են անմիջական ժողովրդաիշխանության ինքնուրույն ինստիտուտ: Ընտրություններում արտահայտվում է ժողովրդի իշխանական կամքը, հանրային կառավարմանն անմիջականորեն մասնակցելու նրա իրավունքը: Պատահական չէ, որ հանրաքվեի հետ միասին ընտրությունները դիտարկվում են որպես ժողովրդի կամքի անմիջական արտահայտման հիմնական ձևեր: Թեև ընտրություններն ու հանրաքվեն միմյանցից տարբերվում են իրենց առարկայով, խնդիրներով և նպատակներով, այնուամենայնիվ, կամահայտնության եղանակի և բնույթի ընդհանրությունը նրանց դարձնում է անմիջական ժողովրդաիշխանության հարակից ինստիտուտներ: Սահմանադրությամբ սահմանված ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների օրենսդրական կարգավորման, կազմակերպման և անցկացման սկզբունքներն են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքը:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, Ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ինն Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
2. Մարդու իրավունքների և հիմնարար ազա¬տությունների պաշտպանության մասին 1950 թվականի եվրոպական կոնվեցիա, ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.367:
3. Այվազյան Ն. Ա., Օհանյան Մ. Ս., Ազատ ընտրություններ և հանրաքվե կազմակերպելու հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, ԵՊՀ հրատ., 2010:
4. Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք, Վենետիկի հանձնաժողով, Վենետիկ, 2002թ. հոկտեմբերի 18-19:
5. Авакян С. А., Конституционное право России, В 2-х томах, Том 1, Москва, 2010:
6. Антонова Н. А., Развитие форм непосредственной демократии в системе местного самоуправления //Конституционное и муниципальное право. М., 2007, N 4:
7. Акопов Л. В., Контроль в управлении государством: теоретические и конституционно-правовые основы /Монография, Ростов-на-Дону, «Ростиздат», 2002: