diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային ՀՀ տնտեսական տարին և դրա լուսաբանման առանձնահատկությունները առցանց մամուլում (2020թ)

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. ՀՀ տնտեսական տարին կորոնավիրուսի և պատերազմի պայմաններում
Գլուխ 2. ՀՀ տնտեսական տարվա լուսաբանման առանձնահատկությունները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
ՀՀ տնտեսական տարին 2020 թվականին բավականին առատ էր խնդիրներով: Այդ խնդիրներն իրենց արտացոլումն էին գտնում առցանց մամուլում՝ լուսաբանվելով և իշխանամետ, և ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից: Այս աշխատանքում մենք փորձել ենք պարզել, թե լրատվամիջոցներն ինչպե՞ս են լուսաբանում և ի՞նչ լույսի ներքո են ներկայացնում ստեղծված խնդիրներն ու տնտեսական վայրէջքները: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները թույլ են տալիս մեզ ասել, որ առցանց լրատվամիջոցներում նկատվում է յուրաքանչյուր թեմայի քաղաքականացում: Անգամ տնտեսական թեմաները լուսաբանելիս լրատվամիջոցները փորձում են դրանցում քաղաքականության տարրեր ներառել: Երբ երկրի տնտեսությունը զարգանում է, իշխանամետ լրատվամիջոցները փորձում են դա կապել կառավարության լավ աշխատաոճի և երկրի հանդեպ ունեցած հոգատարության հետ: Իսկ երբ նկատվում են անկումային պահեր, ակտիվանում են ընդդիմադիր լրատվամիջոցները, ովքեր փորձում են ամեն կերպ հասարակությանը հասկացնել, որ ստեղծված խնդիրների մեղավորը իշխող կառավարությունն է: Աշխատանքը կատարելիս ուսումնասիրել ենք Tert.am, armeniasputnik.am, hetq.am առցանց լրատվամիջոցները և փորձել ենք պարզել դրանցից յուրաքանչյուրի լուսաբանման առանձնահատկությունները: 2020 թվականը լրատվամիջոցները սկսում են անցած տարվա տնտեսական ցուցանիշների վերլուծությամբ և կառավարության հարկային բարեփոխումների ծրագրի լուսաբանմամբ: 2020-ի առաջին հրապարակումներում Tert.am-ը հանդես է գալիս երկրի տնտեսության ձախողումները կառավարության թերի աշխատանքի հետ կապելու փորձերով: Խուսափելով սեփական մեկնաբանություններից՝ բավականին ծավալուն հոդված է հրապարակում, որտեղ ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կատարած վերլուծությունը: Նշվում է, որ անկախությունից ի վեր Հայաստանում չեն լուծվել սոցիալական մի շարք խնդիրներ, որոնց թվում ընդգծվում են նվազագույն աշխատավարձը, գործազրկությունը, արտագաղթը, հարկային բեռի ավելացումն ու պետական ծրագրերի թերակատարումը: Լրատվամիջոցը գտնում է, որ կառավարությունը թերացել է ՀՀ քաղաքացու սոցիալական բեռի թեթևացման գործում:

Գրականության ցանկ
1. «Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան, 26.04.2020, աղբյուրը՝ https://armeniasputnik.am/radio/20200426/22850131/mer-tntesutyuny-bnakchutyuny-petqe-patrastven-tnteskan-mec-ankman.html
2. «Փաստ». Ձախողում և փլուզում բոլոր ոլորտներում․ 2021-ին ենք մոտենում ծանրագույն բեռով, 26.12.2020, աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2020/12/26/past/3482518
3. «Փաստ»․ Պարտության ու կապիտուլյացիայի պարագայում ինչի՞ շուրջ պետք է կառուցվի մեր ապագայի տեսլականը, 12.03.2020, աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2020/12/03/past/3459880
4. «Փաստ»․ Տնտեսական ճգնաժամի հետևանքները պետության կենսագործունեության համար կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը, 02.04.2020, աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2020/04/02/past/3252815
5. «Փաստ»․ Փաշինյանը կարող է հավակնել ստերի ու մանիպուլյացիաների գծով «գրոսմայստերի» կոչման, 08.04.2021, աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2021/04/08/past/3576523
6. ACSES. Հայաստանի տնտեսությունը 2020-ին՝ 5 գծապատկերի տեսքով, 10.02.2021, աղբյուրը՝ https://banks.am/am/news/interviews/20746
7. …

Էջ 27 Գին 12000 Պատվիրել