Դիպլոմային Համայնքների բյուջեները և դրանց նշանակությունը ՀՀ տեղական ֆինանսական համակարգի զարգացման գործում (Երևան համայնքի օրինակով)
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի էությունը և առանձնահատկությունները
Տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվող օրենսդրական դաշտը ՀՀ-ում
1.2. Համայնքային բյուջեների նշանակությունը տեղական ֆինանսական համակարգում
1.3. Համայնքային բյուջեի կառուցվածքը և այն ձևավորող սկզբունքները
Գլուխ 2. Համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կազմի և կառուցվածքի գնահատականը (Երևան համայնքի օրինակով)
2.1. Համայնքի բյուջեի եկամուտների կազմի ու կառուցվածքի գնահատականը (Երևան համայնքի օրինակով)
2.2. Երևան քաղաքային համայնքի բյուջեի ծախսերի ուղղվածությունը, դրանց կազմն ու կառուցվածքը
2.3. ՀՀ համախմբված բյուջեում համայնքային բյուջեների դերակատարման գնահատականը 2008-2015թթ. կտրվածքով
Գլուխ 3. Համայնքային բյուջեների իրագործման կատարելագործման հնարավոր ուղիները ՀՀ-ում
ՀՀ համայնքային բյուջեների հրապարակայնության
ապահովման հիմնախնդիրները
3.2. Միջհամայնքային համագործակցության արդյունավետության բարձրացումն ու համայնքների խոշորացումը՝ որպես համայնքային բյուջեի եկամուտների ձևավորման բարելավման հնարավորություն
Եզրակացություններ և առաջարկություններ
Հատված
Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման և զարգացման համար անհրաժեշտ է ֆինանսական որոշակի միջոցներով ապահովվածություն: Փաստենք, որ տ եղական ինքնակառավարման ֆինանսական համակարգում առաջատար տեղը պատկանում է համայնքների բյուջեներին: Համայնքի բյուջեն դրամական մուտքերի և ելքերի այն ամբողջությունն է, որը տնօրինվում է տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ) կողմից սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման և համայնքային նշանակության խնդիրները լուծելու նպատակով: Այսինքն` համայնքի բյուջեն կարելի դիտել որպես տեղական ինքնակառավարման մարմնի ֆինանսական կենսունակությունը և լիազորությունների իրականացումը ապահովող հիմնական գործոն: Այն միտված է համայնքի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը և ռեսուրսային ներուժի ավելացմանը:
Բյուջեն պետության անհրաժեշտ գործոն է և նրա ինքնիշխանության հիմքը: Բյուջեների միջոցով ձևավորվում են համապատասխան պետական կամ համայնքների դրամական ֆոնդերը, որոնք ապահովում են վերջինիս ընդհանուր նշանակության խնդիրների լուծումը, ֆինանսական հիմք են ստեղծում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացման համար:
Բյուջեն վճռական դեր է խաղում հանրապետության ամբողջ տնտեսության մակարդակով արժեքային համամասնությունների ձևավորման ու կարգավորման, ինչպես նաև տնտեսության վերակառուցման և կառուցվածքային փոփոխությունների գործնական խնդիրների լուծումն անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներով ապահովելու գործում: Համայնքների բյուջի»իրագործման միջոցով է հանրապետության կառավարությունն իրականացնում ֆինանսական ներգործություն գիտատեխնիկական առաջընթացի խթանման, տնտեսական և սոցիալական նոր ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման, ինչպես նաև առանձին ժամանակահատվածներում տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու և կայունացնելու, ֆինանսներն առողջացնելու և դրամաշրջանառությունը կարգավորելու ծրագրերի մշակման ու կենսագործման վրա:
Միաժամանակ, համայնքային բյուջեների եկամուտների ավելացման մեխանիզմների ներդրման միջոցով պետական կառավարման մարմինները սոցիալական խնդիրներից բացի անհրաժեշտաբար իրականացնում են երկրի առանձին տարածաշրջանների միջև հավասարաչափ զարգացման միտումների ապահովում` առանցքային նշանակություն ունեցող հիմնախդիրների բացահայտման տեսանկյունից:
Նշված հիմնախնդիրների համակարգային վերլուծության և դրանց մի մասի լուծման տարբերակների մշակման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է հետազոտության թեմայի արդիականությունը տեսական ու կիրառական կարևոր նշանակությունը:
Գրականության ցանկ
1. Թ. Տոնոյան, Տնտեսագիտության հիմունքներ, Երևան, 2003,
2. Ա. Ջանջուղազյան, Բյուջեների կատարման գործընթացը ՀՀ-ում, Եր., 2007,
3. Գ. Կիրակոսյան, Ի Խլղաթյան, Տնտեսագիտության տեսություն, «Տնտեսագետ», Երևան, 2009,
4. Լ.Հ.Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, «Տնտեսագետ», Երևան 2007,
5. Վլ. Հարությունյան, Բյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Երևան, «Զանգակ-97», 2003,
6. Ն. Կիրակոսյան, Հ. Օրդյան, Տարածքային զարգացում և կառավարում, Պետական ծառայություն, Երևան 2005թ.
7. ՀՀ Կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թվականների ռազմավարական ծրագիր,
8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, 1997թ.,
9. Հայաստանի Հանրապետության 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիր
10. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, 2002,
…