diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Համոզումը և հարկադրանքը իրավունքում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Համոզումը և հարկադրանքը իրավունքում
1.1.Համոզման էությունը
1.2.Հարկադրանքը իրավունքում
1.3.Համոզման և հարկադրանքի հարաբերակցությունը

Գլուխ 2. Հարկադրանքի տեսակներն ու առանձնահատկությունները
2.1. Հարկադրանքի տեսակները
2.2.Հարկադրանքը պետական կառավարման համակարգում
2.3.Դատական հարկադրանք
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Պետք է համաձայնել այն կարծիքի հետ, որ պետական հարկադրանքը իբրև օրինականության ապահովման միջոց, իրավական նորմ է: Հայկական իրավական պետությունը քաղաքացիներին և հասարակական կազմակերպություներին իրենց իրավունքների պահպանման և պաշտպանման նպատակով կատարվող ինքնագլուխ գործողություններ թույլ չի տալիս, բացի ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության իրավիճակի դեպքերից, երբ թույլատրվում է անհատական արձագանք կամ ներգործություն: Պետական հարկադրանքը, հասարակության շահերից ելնելով, իրականացվում է պետական իշխանության համապատասխան իրավասու և իրազեկ մարմինների կողմից: Հատուկ իրավապահպանական գործունեությամբ զբաղվող մարմինները նախ և առաջ դատարաններն են, դատախազությունները, նախնական հետաքննության մարմինները: Դրանք միմյանցից տարբերվում են անմիջական խնդիրներով, կազմակերպչական և գործունեության սկզբունքներով: Սակայն իրավապահպանական գործունեությունը, որպես կանոն, դրանց աշխատանքի հիմնական բովան-դակությունն է: Երկրորդ՝ պետական հարկադրանքը ենթարկվում է հայրենական իրավունքի ընդհանուր սկզբունքներին, արտահայտում նրա ժողովրդավարական բովանդակությունը, իսկական մարդասիրությունը, ենթադրում է պատասխանատվությունը մեղքի համար, բացառում է իրավապահ մարմինների գործունեություններում ամեն տեսակի կամայականություն, արտացոլում պետական հարկադրական միջոցների արդարացիությունը: Իրավունքների և օրենքով պաշտպանվող շահերի խախտման հետևանքների վերացումը, նրանց վերականգնումը ինչպես դատական, այնպես էլ վարչական մարմինների կարևոր խնդիրներից են: Վարչական մարմինների որոշումները ենթակա են պարտադիր կատարման վարչական ակտի հասցեատիրոջ կողմից: Եթե վարչական ակտով այլ ժամկետներ սահմանված չեն, ապա վարչական ակտը ենթակա է կատարման՝ ուժի մեջ մտնելու պահից: Վերոշարադրյալով հանդերձ, մեզանում եզակի չեն դեպքերը, երբ անձինք իրենց օգտին կայացված վարչական ու դատական ակտերի կատարմանը սպասում են օրերով, երբեմն էլ՝ ամիսներով: Անշուշտ, նման վիճակը չի կարող գոհացուցիչ լինել ոչ պետության և ոչ էլ իրենց վերաբերող որոշումների կատարմանը սպասող անձանց համար:

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, վերջին փոփոխությունները կատարվել են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։
2. Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2004.03.31/18(317) Հոդ.413:
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, ՀՍՍՀԳՍՏ 1985/23:
4. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, ընդունվել է 01.07.1998, ուժի մեջ է մտել 12.01.1999, ՀՕ-248:
5. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծ: ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնեական կայքէջ:
6. Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրություն (ընդունվել է 1945թ. հունիսի 26-ին):
7. …

Էջ 56 Գին 26000 Պատվիրել