Դիպլոմային Հայ-իրանական հարաբերությունները 1991-2016թթ.
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1.
Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ՀՀ ճանաչումը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը
Գլուխ 2.
Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները
Գլուխ 3.
Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերը և նրանց դերը երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների զարգացման գործում
Եզրակացություն
Հատված
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության միակ հարևանն է, որի հետ մեր երկիրը չունի ոչ մի տեսակի կոնֆլիկտ: Իրանի հարավկովկասյան քաղաքականության կարևոր ուղղություն է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Հայաստանն ու Իրանը սահմանակից պետություններ են, որը կարևոր գործոն է ոչ միայն առևտրական-տնտեսական հարաբերությունները զարգացնելու, այլև երկկողմանի հուսալի անվտանգությունն ապահովելու բնագավառում: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ նրանց սահմանները խաղաղության ու բարեկամության սահմաններ են: Այդ իսկ պատճառով էլ ՀՀ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օրվանից Թեհրանը նրա հետ միջպետական հարաբերություններին տվեց առաջնայնություն և մեծ կարևորություն: Իրանի ղեկավարության համար կարևոր է այն, որ ՀՀ-ը Իրանի միակ սահմանակից քրիստոնյա պետությունն է և նրա հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ Իրանը կարող է ցույց տալ, թ»ինչպես է կիրառում քաղաքակրթությունների երկխոսության սկզբունքը:
Իրանը Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու իրական և բացառիկ հնարավորություն է: Հայաստանի երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության, մասնավորապես սահմանակից հարևան ԻԻՀ-ի հետ միջպետական հարաբերությունների հաստատման ու զարգացման ընթացքի ուսումնասիրումը կարևորագույն նշանակություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունների և տնտեսական զարգացման հեռանկարների առումով:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, կնքվել է 1992 թվականի մարտի 17-ին,
2. Համաձայնագիր ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ապրանքների փոխադրման և ուղևորությունների ընդարձակման և ծավալման նպատակով, ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 9
3. ՀՀ Մեղրու շրջանի և ԻԻՀ Մարանդի գավառի միջև սահմանային առևտրի վերաբերյալ համաձայնագիր, 1994թ. մայիսի 31
4. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագիր,
5. ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև,
6. Համատեղ հայտարարություն, ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության և բարիդրացիության մասին, http://mfa.am/hy/country-by-country/ir/
7. Բայբուրդյան Վ, Իրան-Ադրբեջան. հարևաննե՞ր թե աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ախոյաններ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդները հատ. XXII, ՀՀ ԳԱՄ Արևելագիտության ինստիտուտ, Երևան, 2003
8. Բայբուրդյան Վ, Պարսիկ պատմաբանները Հայոց ցեղասպանության մասին, Միհր, Երևան, 2005,2(53),
…