diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում 1990-2020-ական թթ.

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1․ Հայոց ցեղասպանությունը. Ճանաչումից հատուցում
1․1 Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրը
1.2 Հայոց ցեղասպանության իրավաբանական պատասխանատվության հիմնահարցը

Գլուխ 2․Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում
2.1 Հայկական բանաձևերը ԱՄՆ Կոնգրեսում և թուրքական դիվանագիտության ջանքերը դրանք տապալելու ուղղությամբ
2.2 Հայկական կազմակերպությունների գործունեությունը
2.3 Թուրք-ամերիկյան քաղաքականությունը Հայոց ցեղասպանության համատեքստում
Եզրակացություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Հարկ է նշել, որ հայերի նկատմամբ 1915-23 թթ. իրականացված Ցեղասպանության ժխտումը թուրքական իշխանությունների կողմից սկսվել է հանցագործության ընթացքում, և չնայած Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ բազմաթիվ փաստերի առկայությանը` թուրքական իշխանությունների ժխտողականությունը շարունակվում է մինչև օրս: Թուրքական իշխանություններն իրենց առջև հստակ նպատակ են դրել վերափոխել պատմությունը և վերահսկել Թուրքիայի ապագան, իսկ ակադեմիական շրջանակները քաղաքագետների համար Հայոց ցեղասպանության մերժման վերաբերյալ պնդումներն առաջ մղելու գիտական հարթակ են նախապատրաստում: Այս առումով արժանահիշատակ է 2001 թ. մայիսի 29-ին Թուրքիայի կառավարության շրջաբերականով «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարը համակարգող խորհրդի» («Asılsız Soykırım İddialarıyla Mücadele Koordinasyon Kurulu») հիմնումը, որի առաջին նախագահն էր Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Դևլեթ Բահչելին, իսկ համակարգողը` Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը: Խորհրդի գործունեության գլխավոր նպատակը թուրք հանրությանը, դպրոցական տարիներից սկսած, Հայոց ցեղասպանության պնդումների «անհիմն» լինելու վերաբերյալ տեղեկությունների հաղորդումն ու ժխտողական գիտակցության ձևավորումն է, ինչպես նաև արտերկրում պարբերաբար օրակարգ բերվող Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերի չեզոքացումը: Խորհրդի հիմնադիր Դ. Բահչելիից հետո այն ղեկավարել են «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամներից Էրքան Մումջուն, Աբդուլլահ Գյուլը և Ջեմիլ Չիչեքը: 2015 թ. ընդառաջ` Թուրքիայի իշխանություններն էլ ավելի են ակտիվացրել Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի դեմ պայքարը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կոշտ ժխտողական դիրքորոշում որդեգրած ներկայիս թուրք պետական գործիչները, որոնց վարած քաղաքականությունը գրեթե չի տարբերվում իրենց նախորդների ռազմավարությունից, որոշ խմբագրումներ են արել իրենց կեցվածքում և գործունեության մեջ` այդ կերպ փորձելով սիրաշահել հայ հանրությանը և հատկապես սփյուռքահայերին: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի խոսքերը. «Լրանում է ինչպես Դարդանելի իրադարձությունների, այնպես էլ Հայոց ցեղասպանության պնդումների 100-ամյակը: Մենք լուրջ աշխատում ենք:

Գրականության ցանկ
1. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն», 2007 թ., Երևան, 2007:
2. Իմմակոլատա Մաչոտի Մարիա, Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության մեջ, Եր.: ԵՊՀ հրատ., 2015:
3. Իտալիայի Խորհրդարանի Փոքր պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի 2000 թ․ ապրիլի 3-ի քննարկումները, Երևան, 2001:
4. Կիրակոսյան Ա. Ջ., Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը (պատմաիրավական եռալեզու տեղեկանք), Եր., 2006:
5. Կիրակոսյան Ա., Ակնարկներ Հայկական հարցի և Եղեռնի միջազգային ճանաչման պատմության, Երևան, 2006:
6. Հաղորդագրութիւն Հայ դատի յանձնախումբի, թիւ1, օգոստոս, 1945:
7. …

Էջ 65 Գին 31000 Պատվիրել