Դիպլոմային Հարկային հսկողության իրականացման ձևերը ու մեթոդները ՀՀ-ում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1.
Հարկային հսկողության իրավական բնույթը
1.1. Հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությունը
1.2. Ստուգումների և ուսումնասիրությունների տեսակների դասակարգումը, տիպերը և դրանց առանձնահատկությունները
Գլուխ 2.
Տնտեսվարող սուբյեկտի գործունեության հսկողություն
2.1. Հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների կազմակերպումն ու անցկացումը
2.2. Հարկային մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների կազմակերպումն ու անցկացումը
Գլուխ 3.
Հարկային հսկողության կատարելագործման հիմնական ուղղությունները
3.1. Ռիսկերի գնահատման համակարգի հիման վրա հարկային ստուգումների իրականացումը
3.2. Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների բողոքարկումը
Եզրակացություններ
Հատված
Համաշխարհային տնտեսության պատմական զարգացումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարկային հարաբերությունները իրենց ուրույն դերն են ունեցել պետությունների ձևավորման, կայացման, զարգացման գործընթացում: Պետականության պատմական ձևավորման ողջ ընթացքը վկայում է, որ հարկերը համարվել են պետական կառավարման գործընթացի անբաժան մաս՝ գործիք, ուստի հարկային հսկողության տեսության և իրավական կարգավորման նկատմամբ հետաքրքրությունը անհերքելի է: Հայաստանի Հանրապետության տնտեսության անցումը շուկայական հարաբերություններին, անհրաժեշտություն առաջացրեց արմատական փոփոխություններ կատարել երկրի ֆինանսաբյուջետային համակարգում, այդ թվում նաև հարկագանձման գործընթացի կարգավորման մոտեցումներում: Հարկային բարեփոխումների ընթացիկ փուլում, անընդհատ իրականացվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում հարկային հսկողության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրությունները պահպանում են իրենց արդիականությունը, ինչով էլ հիմնավորվում է սույն թեմայի կարևորությունը: Երկրի տնտեսությունում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունները հարկային հարաբերությունների շուրջ հասարակության հետաքրքրության աճի շարժառիթ են, ինչի հետևանքով հարկային հսկողության կատարելագործման մեխանիզմների շուրջ նորանոր առաջացող քննարկումների լայն տիրույթը վկայում է նրա կարևորության մասին: ՀՀ շուկայական հարաբերությունների հետագա զարգացմանը զուգընթաց, դրական ազդեցություն ունեցող գործոնների և միտումների աճը ավելի ու ավելի լայն մասշտաբով պայմանավորված է լինելու հարկային հսկողությամբ: Ուստի հարկային հսկողության կատարելագործման մեխանիզմները պետության հետագա զարգացման արդի լծակ են, ինչով էլ պայմանավորված է հետազոտության թեմայի կարևորությունը և արդիականությունը: Միևնույն ժամանակ վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հարկային բարեփոխումներ և մշակվել է ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, ինչը ևս մեկ անգամ կարևորում է սույն աշխատանքի ուսումնասիրության կարևորությունը ու արդիականությունը:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով,
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ընդունվել է` 01.07.1998, ուժի մեջ է մտել`12.01.1999, ՀՀՊՏ 1998.09.21/22(55):
3. Հարկերի մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ընդունվել է 14.04.1997, ուժի մեջ է մտել 30.05.1997, ՀՀՊՏ 1997.05.20/11:
4. Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ընդունվել է 17.05.2000, ուժի մեջ է մտել 01.07.2000, ՀՀՊՏ 2000.06.23/14(112):
5. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենք:
6. Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենք:
…