diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Հափշտակության հասկացությունն ու հատկանիշները

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Հափշտակության հասկացությունը և առանձնահատկությունները
1.1 Հափշտակության հասկացությունը և հատկանիշները
1.2 Հափշտակության հանցակազմի քրեաիրավական առանձնահատկությունները
Գլուխ 2. Հափշտակության ծանրացնող հանգամանքների քրեաիրավական բնութագիրը, հափշտակության սահմանազատման հիմնախնդիրները հարակից հանցագործություններից
2.1 Հափշտակության ծանրացնող հանգամանքները
2.2 Հափշտակության սահմանազատման հիմնախնդիրները հարակից հանցագործություններից
Եզրակացություն
Օգտագործված իրավական ակտերի և գրակա նության ցանկ

Հատված
Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հանցակազմը որոշակի հատկանիշներով նման է խարդախությանը, ուստի հարկ ենք համարում անդրադառնալ նաև հետևյալ հանցակազմերի սահմանազատմանը: Խարդախությունը` որպես հափշտակության տարատեսակ, ենթադրում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը և այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե վերջիններս այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու փաստացի հնարավորություն են ունեցել: Հափշտակությունն անխուսափելիորեն հանգեցնում է նյութական բնույթի որոշակի բացասական հետևանքների, որոնք հանդես են գալիս իրական նյութական վնասի ձևով` առաջացնելով սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի գույքի իրական նվազում: Թե՛ խարդախությունը և թե՛ գույքային վնաս պատճառելը սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են, սուբյեկտիվ կողմից դրսևորվում են ուղղակի դիտավորությամբ, իսկ օբյեկտիվ կողմից՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով: Սակայն, ի տարբերություն խարդախության՝ գույքային վնաս պատճառելու դեպքում բացակայում են հափշտակության հատկանիշները, այն է՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը և այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե վերջիններս այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն են ունեցել: Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հանցակազմը նույն եղանակով կատարվող հափշտակությունից՝ խարդախությունից, տարբերակելու հիմնական հատկանիշն այն է, որ քննարկվող հանցագործության առարկան կամ չի գտնվում սեփականատիրոջ (այլ տիրապետողի) ֆոնդում և վնասը դրսևորվում է բաց թողնված օգուտի ձևով, կամ գտնվում է այդ ֆոնդում, սակայն վնասը դրսևորվում է գույքի մաշվածության կամ հանցավորի գործողությունների հետևանքով սեփականատիրոջ (այլ տիրապետողի) համար առաջացած օրինական պարտավորությունների կատարման հետևանքով: Քննարկվող հանցակազմի դեպքում բացակայում են խարդախության հանցակազմի այնպիսի պարտադիր հատկանիշներ, ինչպիսիք են ուրիշի գույքը սեփականատիրոջ ֆոնդից վերցնելը և հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը։ Այսպես՝ խարդախությունը դրսևորվում է ուրիշի գույքը վերցնելով և այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով։ Այլ խոսքով՝ խարդախության առարկան փաստացի կամ իրավաբանորեն սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի ֆոնդում գտնվող գույքն է, որը դուրս է գալիս նրա ֆոնդից և մուտք է գործում հանցավորի կամ այլ անձի ֆոնդ։

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀՊՏ 2015.12.21:
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, ՀՀՊՏ 2003.05.02/25(260):
3. Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծ:
4. Լիա Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշում:
5. ՀՀ Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը ԵԿԴ/0087/01/12 գործի վերաբերյալ, 31-րդ կետ:
6. Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի Մ. Հակոբյանի վերաբերյալ 2013 թ. մայիսի 8-ի ԵԿԴ/0168/01/12 որոշում:
7. …

Էջ 68 Գին 30000 Պատվիրել