diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Հեղինակի գույքային և ոչ գույքային իրավունքները ՀՀ-ում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Հեղինակային իրավունքների հասկացությունը, սուբյեկտները և օբյեկտները
1.1. Հեղինակային իրավունքի հասկացությունը, սկզբունքներն ու խնդիրները
1.2. Հեղինակային իրավունքի օբյեկտները և բնութագիրը
1.3. Հեղինակային իրավունքի սուբյեկտների առանձնահատկությունները
Գլուխ 2. Հեղինակի ոչ գույքային իրավունքները
2.1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքների հասկացությունը և հատկանիշները
Գլուխ 3. Գույքային իրավունքները: Հեղինակային պայմանագիր
3.1 Հեղինակի գույքային իրավունքները և դրանց բնութագիրը
3.2. Հեղինակային իրավունքի պայմանագիրը
Եզրակացություն

Հատված
Հեղինակային իրավունքի գաղափարը առաջին անգամ ճանաչվել է Չինաստանի Հարավի Սոնգ դինաստիայի օրոք: Իսկ առաջին պաշտոնական օրենքը 1709թ. ԱՄՆ-ում ընդունված`«Աննայի օրենքն» է:
Հեղինակային իրավունքը մտավոր սեփականության առանձնահատուկ ինստիտւտ է: Այդ ինստիտուտի նորմերով կարգավորվում են գրականության, գիտության, արվեստի բնագավառներում մարդու մտավոր գործունեության արդյունք հանդիսացող ստեղծագործական արժեքների ստեղծման կապակցությամբ առաջացող, միմյանց հետ անխզելիորեն կապված և միմյանց պայմանավորող անձնական ոչ գույքային և քաղաքացիաիրավական հարաբերություններ:
Վերոնշյալ հարաբերությունների առանձնահատկությունը դրսևորվում է նախ և առաջ նրանում, որ դրանք առաջանում են ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների ստեղծման փաստի ուժով, անկախ ստեղծագործական նշանակությունից, արժանիքներից և արտահայտելու եղանակից: Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն: Հեղինակային իրավունքի հաջորդ առանձնահատկությունը ստեղծագործության ու ստեղծագործողի միջև առաջացող անքակտելի կապն է: Ստեղծագործության ստեղծման փաստի ուժով ստեղծագործողի համար առաջանում են անձնական ոչ գույքային անօտարելի իրավունքներ, որոնք բնութագրում են նրա`որպես նման արժեքի ստեղծողի, անհատականությունն ու արժանիքները: Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները` հեղինակության իրավուքը, անվան իրավունքը, ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքն անժամկետ իրավունքներ են, և դրանցից հրաժարվելու մասին հեղինակի հայտարարությունը կամ մեկ այլ անձի կնքված համաձայնությունն առոչինչ է:

Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություննեորվ), ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում Հոդ. 1426:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, ընդունվել է 05.05.1998, ուժի մեջ է մտել 01.01.1999, ՀՕ-239:
3. Հեղինակի իրավունքների և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, ընդունվել է 15.06.2006, ուժի մեջ է մտել 22.07.2006, ՀՕ-142-Ն:
4. Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին ՀՀ օրենք, ընդունված 2008թ.-ի հունիսի 10-ին:
5. ԱՊՀ երկրների միջև հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերը կարգավորվում են 1993թ. Սեպտեմբերի 24-ին կնքված, Հեղինակային և հարակից իրավունքների պահպանման բնագավառում համագործակցության մասինե բազմակողմ համաձայնագրի կանոններին համապատասխան:
6. Բարսեղյան Տ. Կ., Մտավոր սեփականության իրավունք, Երևան, 2002:
7. Դիլանյան Ա., Մտավոր սեփականության իրավունք, ուսումնական ձեռնարկ, Երևան, Տիգրան Մեծ, 2002:
8. Խաչիկյան Ա., Ներսիսյան Ս., Մտավոր սեփականություն. Տեսություն և պրակտիկա, Երևան, 2008:
9. Հայկական ՍՍՀ քաղաքացիական իրավունք, հատոր 2, Երևան, 1982:
10. Մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրեր (պաշտոնական հայերեն թարգմանություն), փաստաթղթերի ժողովածու, Գիրք Ա., Երևան 2001:
11. Մտավոր սեփականության պահպանության ուղեցույց, Երևան, 2007:

Էջ 62 Գին 28000 Պատվիրել