Դիպլոմային Հյուրանոցում Երեխաների խնամքի ծրագրի մշակում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Հյուրանոցային ինդուստրիան և նրա կառուցվածքը
1.1. Հյուրանոցային ինդուստրիան և նրա կառուցվածքը
1.2. Հյուրանոցային ծառայությունների նկարագիրը
1.3. Հյուրանոցների տեսակներն ու դասակարգումը
Գլուխ 2. Հյուրանոցներում հանգստի կազմակերպման տեսական հիմքերը
2.1. Հյուրանոցներում հանգստի կազմակերպման տեսական հիմքերը
2.2. Հյուրանոցներում հանգստի ծառայությունների ստեղծման և իրականացման տեխնոլոգիաները
Գլուխ 3. Հյուրանոցներում երեխաների խնամքի ծրագրի մշակման կարեվորությունը
3.1. Հյուրանոցներում հավելյալ ծառայությունների անրհաժեշտությունն ու դրանց դասակարգումը
3.2. Հյուրանոցներում երեխաների խնամքի ծրագրի մշակումն ու ներդրումը որպես նոր հաճախորդների ներգրավման գրավական
Եզրակացություններ եվ առաջարկություններ
Օգտագործվա գրականության ցանկ
Հատված
Կուրորտային հյուրանոցային համալիրներում երեխաներին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քանի որ երջանիկ երեխան երջանկություն է պատճառում ծնողներին, նշանակում է՝ երեք անգամ բարձրացնում է հյուրանոցի ծառայությունների արդյունավետությունը: Մանկական անիմացիայի կազմակերպման համար օգտագործվում են ինչպես մեծերի համար կազմակերպվող միջոցառումների նյութատեխնիկական բազան, այնպես էլ հատուկ սարքավորումներ, երեխաների համար նախատեսված տարածքներում: Մինի ակումբի անիմատորի նպատակն է՝ զբաղեցնել երեխաներին, ծնողներին տալ հանգստանալու հնարավորություն և այնպես անել, որ ծնողներն առանձնապես չանհանգստանան: Մինի ակումբի անիմատորի աշխատանքն ունի իր առանձնահատկությունը: Նախ և առաջ մինի ակումբում պետք է աշխատեն մասնագետ անիմատորներ, որոնք ունեն հատուկ մանկավարժական որակավորում և երեխաների հետ աշխատելու փորձ: Բացի այդ, ցանկալի է, որպեսզի աշխատանքը սկսելուց առաջ անիմատորներն անցնեն պրակտիկ անիմացիայի կուրս և անվտագության կանոնների պահպանման հրահանգավորման դասընթաց: Անիմատորների աշխատանքային որակավորման բարձրացման ուսումնական գործընթացը պետք է շարունակվի աշխատանքի ողջ ընթացքում: Անիմատորները պետք է բնույթով բարի լինեն, հաստատակամ, շփվող և ուշադիր: Նրանք պետք է կարողանան լուծել երեխաների միջև ծագած միջանձնային կոնֆլիկտները, ուղղորդել նրանց գործողություններն ու հետաքրքրությունները: Անիմատորը պետք է յուրաքանչյուր երեխայի թույլ տա ակտիվ դրսևորել իրեն բոլոր ոլորտներում, անընդհատ փոփոխել նրանց դերերը: Ծնողների համար, ովքեր իրենց երեխաներին վստահում են անիմատորներին, կարևոր է երեխաների անվտանգությունը: Այդ պատճառով կարևոր է, որ անիմատորները լինեն ուշադիր, զգուշավոր, անհրաժեշտության դեպքում երեխային ցուցաբերեն առաջին բժշկական օգնություն: Որպեսզի երեխաները և նրանց ծնողները տեղեկացված լինեն մինի ակումբի աշխատանքի վերաբերյալ, անհրաժեշտ է անցկացնել գունագեղ գովազդային միջոցառումներ: Կարելի է անցկացնել էքսկուրսիաներ մինի ակումբում: Անհրաժեշտ է, որ ինֆորմացիան տրվի մայրենի լեզվով կամ մեկ այլ հասկանելի օտար լեզվով: Մինի ակումբում կազմակերպվող ժամանցային ծրագրերը պետք է արմատապես տարբերվեն դպրոցում, մանկապարտեզում իրականացվող նմանատիպ ծրագրերից իրենց գունագեղությամբ, արդյունավետությամբ, որպեսզի մնան երեխաների հիշողության մեջ:
Գրականության ցանկ
1. Հակոբյան Ք., Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում, Երևան 2012:
2. Հակոբյան Ք., Օժանդակ և լրացուցիչ ծառայությունների կազմակերպումը, հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում, Էրևան 2015:
3. Браймер Р.А. Основы управления в индустрии гостеприимства / Пер. с англ. — М.: Аспект-Пресс, 2009. — 254 с.
4. Гаранин Н. И., Булыгина И. И. Менеджмент туристской и гостиничной анимации: учеб. пособие / Н. И. Гаранин, И. И. Булыгина. – М.: Советский спорт, 2004:
5. Гостиничный бизнес: классификация гостиниц и других средств размещения: учеб. Пособие. — М.:финансы и статистика,2004.-144с.
6. Джозеф Уэст Д. Стратегия обслуживания в предприятиях индустрии гостеприимства. Учебник. — М.: РМАТ, 2000.
7. …