Դիպլոմային Մաքսային վճարի գանձման օրենսդրության և համակարգի կատարելագործումը
Բովանդակություն
ԳԼՈՒԽ 3. Մաքսային վճարի գանձման օրենսդրության և համակարգի կատարելագործումը
3.1 Մաքսային վճարի օրենսդրության կատարելագործումը ԵԱՏՄ
3.2 Մաքսային վճարների համակարգի կատարելագործումը ԵԱՏՄ
3.3 Մաքսային վճարի օրենսդրության և համակարգի կատարելագործումը ՀՀ-ում
Հատված
ՀՀ ԵԱՏՄ անդամակցությունից հետո որոշակի փոփոխություններ և կարգավորումներ իրականացվեցին ՀՀ մաքսային օրենսդրության ոլորտում: Մասնավորապես ՀՀ Մաքսային օրենսգիրքը փոխարինվեց Մաքսային կարգավորումների մասին ՀՀ օրենքով, բացի այդ ՀՀ տարածքում ուժի մեջ մտավ նաև ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը: Այս գործընթացները կարգավորվում էին ԵԱՏՄ մասին պայմանագրով: ԵԱՏՄ նոր մաքսային օրենսքիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում. անհամեմատ կրճատվում են թե՛ ապրանքների հայտարարագրման, թե՛ տեղափոխման ժամկետները, կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմիների միջև շփումները, և նոր օրենսգիրքը նախատեսում է ավելի հստակ կանոններ: Ներմուծողն այլևս պարտադրված չէ մաքսային մարմիններին ներկայացնել ժամանման վերաբերյալ տեղեկատվություն, մի մաքսային կետից մյուս մաքսային կետ տեղափոխելու համար այլևս անհրաժեշտ չէ հայտարարագիր ներկայացնել: Կրճատվել է ապրանքների հայտարարագրման ժամկետը՝ երկու ժամից դառնում է մեկ ժամ: Մաքսային մարմիններն այլևս մաքսային հայտարարագրերում առկա անճշտությունների դեպքում ոչ թե միանգամից մերժում են մաքսային հայտարարագիրը, այլ տեղեկացնում են տնտեսվարող սուբյեկտներին՝ հնարավորություն տալով նրանց ուղղել մաքսային հայտարարագիրը: Ամրագրվում է փաստաթղթավորման մեկ միասնական պատուհան, ինչը նշանակում է, որ եթե որևէ մաքսային ընթացակարգի ներքո տնտեսավարող սուբյեկտն արդեն իսկ ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, և այդ տեղեկատվությունն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու ժամանակ այլևս անհրաժեշտություն չկա այդ փաստաթուղթը ներկայացնելու: Բոլոր ապրանքների ներմուծման մասով նախատեսված է մաքսատուրքի տարաժամկետման հնարավորություն՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Սա նույնպես նորություն է, նախատեսված է, որ տնտեսվարողի ցանկության պարագայում մաքսատուրքի վճարումը կարող է հետաձգվել մինչև մեկ ամիս՝ տոկոսների վճարմամբ, իսկ տոկոսները հաշվարկվում են Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքից ելնելով: Ընդլայնվել է այն ապրանքների ցանկը, որոնց մասով ապրանքները կարող են բաց թողնվել նախքան հայտարարագրի ներկայացումը: Ներկայումս դա վերաբերվում է միայն շուտ փչացող ապրանքներին, հիմա դա վերաբերվելու է նաև ներդրումային ծրագրերով ներմուծվող կամ ցուցահանդեսի նպատակներով ներմուծվող ապրանքներին: Ֆիզիկական անձանց կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում 6-ամսյա ժամկետը հետաձգվել է մինչև 1 տարի, և քաղաքացիները հնարավորություն ունեն ժամանակավոր ներմուծման ընթացակարգով՝ ներմուծել ոչ թե 6 ամիս տևողությամբ, այլ 1 տարի: 2019թ. հունվարի 1-ից ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծում կատարելիս մաքսային տուրքեր չեն վճարի այն դեպքում, եթե ներմուծվող անձնական օգտագործման ապրանքի արժեքը չի գերազանցում 500 եվրոն, իսկ քաշը՝ 25 կիլոգրամը: Դրանից ավելին արդեն ենթակա է հարկման: 2019թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր կարգավորում: Ըստ այդմ՝ չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ: Այսինքն՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար մարդը պետք է վճարի ապրանքների սահմանված արժեքի 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար: Կարգավորումները վերաբերում են բացի օդանավից՝ մնացած տրանսպորտային միջոցներով ԵԱՏՄ տարածք ներմուծվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին: Բացառություն են էթիլային սպիրտը, ալկոհոլային խմիչքները, գարեջուրը, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս որոշումը նշանակում է, որ առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: