Դիպլոմային Մաքսային վճարները որպես պետական բյուջեի կարևոր բաղադրիչ՝ դրանց հավաքագրման կատարելագործման ուղիները
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Մաքսային վճարների տեսակները, դերն ու նշանակությունը
1.1 ՀՀ-ում կիրառվող մաքսային վճարների համակարգը
1.2 Մաքսատուրքը` որպես մաքսասակագնային կարգավորման հիմնական գործիք
Գլուխ 2. Մաքսային վճարների գանձման առանձնահատկությունները ՀՀ-ում
2.1 Մաքսային վճարները` որպես պետական բյուջեի եկամուտների համալրման աղբյուր
2.2 Մաքսային վճարների գանձման ներկայիս առանձնահատկությունները
Գլուխ 3. Մաքսային վճարների հաշվարկման և հավաքագրման մեխանիզմների կատարելագործման ուղիները
3.1 Մաքսային վճարների հաշվարկման միջոցների և մեթոդների կատարելագործման հիմնախնդիրները
3.2 ՀՀ-ում մաքսային վճարների հաշվարկման և գանձման համակարգի արդյունավետության բարձրացման հիմնական ռեզերվները
Եզրակացություն
Հատված
ՀՀ-ում իրականացվում է միասնական մաքսային քաղաքականություն, որը ՀՀ համընդհանուր տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է: ՀՀ մաքսային քաղաքականությունը մաքսային գործի բնագավառում իրականացվող քաղաքական, իրավական, տնտեսական, կազմակերպչական և այլ լայնածավալ միջոցառումների համակարգ է, որոնք ուղղված են երկրի արտաքին և ներքին տնտեսական շահերի պաշտպանությանը: Այս գործընթացում մաքսային վճարների ձևավորումը և գանձման մեխանիզմների կատարելագործումը հանդիսանում է երկրի ներքին և արտաքին տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մասը:
Մաքսային վճարների սահմանումը պետք է իրականացվի մաքսային քաղաքականության կարևորագույն դրույթ հանդիսացող հստակ մշակված սակագնային քաղաքականության հիման վրա, ինչի հարցում պետք է յուրովի մոտեցում ցույց տրվի ցանկացած ապրանքի կամ միմյանց հետ կապվածության մեջ գտնվող ապրանքների և ապրանքախմբերի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության` որպես անցումային փուլում գտնվող տնտեսությամբ երկրի մաքսային սակագնային քաղաքականությունը հատկապես պետք է լինի ճկուն, հիմնված լինի արտաքին և ներքին շուկաներում ապրանքների գների, արտադրության, ներմուծման և սպառման ծավալների վերաբերյալ պարբերաբար իրականացվող ֆինանսական և վիճակագրական վերլուծության վրա, այսինքն` պետք է հաշվի առնվեն անցումային տնտեսությանը բնորոշ տնտեսությունում հաճախակի տեղի ունեցող փոփոխությունները, քանի որ նման տնտեսակարգերում, կախված կենսամակարդակի փոփոխությունների տատանումներից, սպառողական զամբյուղի ապրանքները հաճախակի փոփոխվում են:
Այսպիսով թեմայի ընտրությունը և հետազոտության արդիականությունը պայմանավորված են ներքին և արտաքին առևտրի կազմակերպման համար անհրաժեշտ հատուկ տնտեսական նախադրյալները բացահայտելու, մաքսային վճարները ճիշտ ձևավորելու և հաշվարկելու, ինչպես նաև մաքսային քաղաքականությանն առնչվող տեսական մոտեցումները գործնականում կիրառելի դարձնելու և օրենսդրական դաշտը կատարելագործելու անհրաժեշտությամբ:
Գրականության ցանկ
1 «ՀՀ Մաքսային օրենսգիրք» ընդունված 06.07.2000 թ.
2 լրացումներ և փոփոխություններ առ 05.12.2015թ.
3 «Ակցիային հարկի մասին» ՀՀ օրենքը ընդունված 07.07.2000թ.
4 լրացումներ և փոփոխություններ առ 19.12.2015թ.
5 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը ընդունված 14.05.1997թ.
6 լրացումներ և փոփոխություններ առ 19.12.2015թ.
7 «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքը ընդունված 03.03.1998թ.
8 «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքը ընդունված 28.12.1998թ.
9 «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքը ընդունված 24.03.2000թ.
10 Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվություն:
…