Դիպլոմային Միջազգային մարքեթինգի դերը ՀՀ արտաքին առևտրում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Միջազգային մարքեթինգի էությունն ու առանձնահատկությունները
1.1 Միջազգային մարքեթինգի էությունը և զարգացման փուլերը
1.2 Միջազգային մարքեթինգի առանձնահատկությունները
Գլուխ 2. ՀՀ Արտաքին առևտրի կառուցվածքը և ծավալները
2.1 ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը
2.2 ՀՀ արտահանման և ներմուծման վերլուծությունը ըստ երկրների և ապրանքատեսակների
2.3 ՀՀ արտաքին առևտրում կիրառվող ռազմավարությունները
Գլուխ 3. Միջազգային առևտրի դերի ուսումնասիրումը ՀՀ արտաքին առևտրում
3.1 Միջազգային մարքեթինգը որպես արտաքին առևտրի խթանման նախապայման ՀՀ-ում
3.2 Միջազգային մարքեթինգի դերը ՀՀ արտաքին առևտրում
Եզրակացություններ և առաջարկություններ
Հատված
Ցանկացած պետության հիմնական խնդիրն է հասնել տնտեսական աճի առավել բարձր մակարդակի` ապահովելով զարգացման ավելի բարձր աստիճան: Զարգացման բարձր մակարդակ ասելով հասկանում ենք բնակչության անընդհատ աճող պահանջմունքների բավարարումը: Պահանջմունքների բարձր աստիճանը ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ երկրում արտադրվեն բավարար քանակության նյութական և հոգևոր բարիքների ամբողջություն:
Սակայն աշխարհում գոյություն չունեն երկրներ, որոնք լիովին կարող են արտադրել նյութական և հոգևոր բարիքների այն ամբողջությունը, որն անհրաժեշտ է բնակչության անընդհատ աճող պահանջմունքներն բավարարելու համար: Այդ պահանջմունքների բավարարման նպատակով էլ երկրները միմյացն հետ մտնում են արտաքին տնտեսական փոխհարաբերությունների մեջ:
Արտաքին առևտուրը բարդ և դինամիկ գործընթաց է, որին բնորոշ է փոխկապակցված կապերի բազմազանությունը: Արտաքին առևտուրը կարևոր դեր է խաղում երկրի սոցիալ — տնտեսական զարգացման գործում, առաջարկի և պահանջարկի համամասնության ապահովման, արտադրության և առևտրի միջև կապերի ռացիոնալիզացման մեջ: Այն հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման կարևորագույն գործոն է, որը հիմնվում է աշխատանքի միջազգային բաժանման վրա: Երկրների միջև առևտուրն ուղղված է կապիտալ ներդրումների արդյունավետության բարձրացմանը, գիտատեխնիկական առաջընթացի ծախսերի նվազեցմանը և այլն:
Արտաքին առևտուրը դրական ազդեցություն է թողնում նյութական արտադրության ոլորտի վրա, առաջին հերթին աջակցելով նրա առանձին ճյուղերի և արտադրատեսակների զարգացմանը, որը վերջին հաշվով նպաստում է սոցիալական լարվածության մեղմացմանը: Այն անուղղակիորեն բարերար ազդեցություն է թողնում նաև երկրի ամբողջ տնտեսության վրա:
Գրականության ցանկ
1. Աթոյան Կ. Տնտեսական քաղաքականության գերակայությունները հետճգնաժամային ժամանակահատվածներում, Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները: Գիտաժողովի նյութեր/ՀՊՏՀ: — Եր.: Տնտեսագետ, 2012, էջ 9-13:
2. Աջակցություն Հայաստանի Ազգային Վիճակագրական Ծառայությանը Թվինինգ ծրագրի միջոցով. Առաքելության զեկույց ՀՆԱ-ի ամբողջականության ապահովում, Դանիա, 2012թ.
3. Թադևոսյան Զ.Ա., Գալոյան Դ. Ռ. Միջազգային տնտեսական ինտեգրացիա (մենագրություն). — Եր.: Հեղինակային հրատարակություն, 2006
4. Մակարյան Ա. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի փոխանցման ուղիների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, 2013
5. Մարկոսյան Ա.Խ. Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում: — Երևան: ԱՌՏ, 2002
6. Մելիքյան Ռ., Սարգսյան Լ. Էլեկտրոնային գործարարության զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Հանրային կառավարում գիտական հանդես, 2/2015
…