diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Շիրակի մարզի զբոսաշրջային գրավչությունը,վանական համալիրները

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Շիրակի մարզի բնաշխարհագրական առանձնահատկությունները
1.1 Մարզի աշխարհագրական դիրքը, բնական և մարդկային ռեսուրսները
1.2 Շիրակի մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքները
Գլուխ 2. Մարզի պատմամշակութային համալիրները և զբոսաշրջային տարածքները
2.1 Շիրակի մարզի վանական համալիրները և դրանց զբոսաշրջային գրավչությունը
2.2 Մարզի զբոսաշրջային տարածքները և զբոսաշրջության զարգացման հեռանկարը
2.2.1 Մարզի զբոսաշրջային տարածքները
2.2.2 Զբոսաշրջության զարգացման հեռանկարը
Եզրակացություն
Գրականության ցանկ

Հատված
Շիրակի մարզը ՀՀ տարածքում առանձնանում է պահպանված եզակի ճարտարապետական համալիրներով, որոնց թվում մեծ թիվ են կազմում վանքերն ու վանական համալիրները, որոնք ներկայացնենք առանձին-առանձին: Երերույքի տաճար: Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան եզրին, Երերույքի արհեստական ջրամբարի (IV-V դդ.) պատնեշի հյուսիսարևմտյան կողմում, ոչ մեծ բարձունքի վրա: Երերույքը (Երերուաց) պատմական Շիրակ գավառի գյուղերից է, որի անունով էլ հայտնի է տաճարը: Անվան ծագման հետ կապված՝ կան նաև ժողովրդական լեզվում տարածված բացատրություններ. ըստ ժողովրդական ստուգաբանության, անվանումն առաջացել է տաճարի հսկայական սյուների (ունեցել է 6 սյուն) միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից նայողին թվացել է, թե շինությունը երերում է: Մյուս բացատրության համաձայն անունն առաջացել է հեթանոսության շրջանում մատաղ անելու սովորությունից, երբ զոհաբերել են երե՝ որսի խոտակեր կենդանի: 1842 թ. Հովհաննես Շահխաթունյանցը հայտնաբերեց հայ և օտար պատմիչների կողմից երբևէ չհիշատակված Երերույքի տաճարը: Նա առաջինն էր, ով նորահայտ հուշարձանն արժեվորեց որպես “ամենապայծառ հոյակապ եկեղեցի” և տաճարում առկա 1038 թ. արձանագրության հիման վրա արեց չափազանց կարևոր եզրահանգում. “… և որպէս երևի յարձանագրութենէ անտի՝ կոչէր յառաջագույն անուն տեղւոյս Երերվաց դաստակ”: 1907 թ. Նիկողայոս Մառը՝ առաջինն անդրադառնալով Երերույքի տաճարին, գրում է. “Եզրահանգում եմ. Երերույքի բազիլիկան, որ գտնվում է նույն իշխանական տոհմի տիրույթներում, կառուցվել է Կամսարականներից մեկի կողմից և այն ժամանակաշրջանում, երբ առաջ էր եկել Տեկորի տաճարի սկզբնական հենքը՝ Երերույքի տաճարի կրկնակը, ասել է թե՝ V դարի վերջին կամ VI դարի սկզբին: Ըստ Մառի՝ X դ. արձանագրության համաձայն կոչվել է Ս. Կարապետի վկայարան: 1911 թ. Թորոս Թորամանյանը գրում է. “Ըստ իս՝ Տեկորի, Քասախի տաճարները պարզապէս հեթանոսական մեհեաններ են, իսկ մնացածները (նկատի ունի Երերույքի, Աշտարակի, Մրենի տաճարները), եթե ոչ մեհեաններ, գոնէ մեհենեկան ձևերու ազդեցութեան տակ կանգնուած հայոց քրիստոնէութեան նախնական տաճարներ. թէև աւելի հաւանականը ըստ իս այն է՝ որ միւս նմաններն ալ հեթանոսական շէնքեր էին միայն մի քիչ աւելի ուշ փոխարկուած քան Տեկորի ու Քասախի տաճարները” 1930–1932-ին կրկին անդրադառնալով Երերույքի տաճարին՝ Թ. Թորամանյանը գրում է. “Շինության կամ հիմնարկության ժամանակը շատ պարզ որոշվում է ճարտարապետական տվյալների համեմատությամբ: Նախ, շենքի ներքին ձևը հունական սելլայի կամ բազիլիկի տիպն ու նի, որ եթե ոչ նախաքրիստոնեական, գեթ Հայաստանի քրիստոնեության սկզբին հիմնված է, այսինքն մի պարզ սրահ՝ կրոնական արարողությանց հատուկ»: Վ. Գրիգորյանը, ուսումնասիրելով գրեթե բոլոր հնարավոր աղբյուրները Երվանդավան և Բագարան քաղաքների հնարավոր տեղակայման և Երերույքի՝ Երվանդավանի հետ կապը՝ հանգում է այն եզրակացության, որ Անիի շրջանի Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Երերույքի բազիլիկ տաճարը մ. թ. ա. 220 – 201 թվականներին հիմնադրել է Երվանդ Դ թագավորը:

Գրականության ցանկ
1. Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Երևան, 1964
2. Աշխարհացույց Վարդան Վարդապետիս, Փարիզ, 1960
3. Ավետիսյան Լ., Լմբատավանք (Լմպատի վանքի ՍԲ. Ստեփանոս եկեղեցի), աստվածաբանության ֆակուլտետ — տարեգիրք 2017 , էջեր 217-224
4. Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության. պր. X, Շիրակի մարզ, Երևան, 2017
5. Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975
6. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1, Եր., 1942
7. …

Էջ 66 Գին 29000 Պատվիրել