Դիպլոմային Շուկայական ռիսկի կառավարման հիմնախնդիրները Ամերիաբանկ ՓԲԸ
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Շուկայական ռիսկը և դրա կառավարման տեսական մոտեցումները
1.1 Շուկայական ռիսկի էությունը և դասակարգման մոտեցումները
1.2 Շուկայական ռիսկի կառավարման մոտեցումները
Գլուխ 2. Շուկայական ռիսկերի առանձնահատկությունները բանկային համակարգում և դրանց կառավարման միջազգային փորձը
2.1 Բանկերին բնորոշ շուկայական ռիսկը և դրանց կառավարման միջազգային փորձը
2.2 Շուկայական ռիսկի գնահատման բազելային
մոտեցումները
Գլուխ 3. ՀՀ բանկային համակարգի շուկայական ռիսկի կառավարման խնդիրները Ամերիաբանկի օրինակով
3.1 ՀՀ բանկային համակարգի շուկայական ռիսկի առկա վիճակը և կառավարման խնդիրները
3.2 Շուկայական ռիսկի կառավարման առանձնահատկությունները և առկա հիմնախնդիրները Ամերիաբանկ ՓԲԸ-ի օրինակով
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ
Հատված
Նոր համաձայնագրում կարևորվում է հատկապես «երեք բաղադրիչների հայեցակարգը»` կապիտալի նվազագույն պահանջների, վերահսկողության գործընթացի և շուկայական կարգապահության:
Այսպես` կապիտալը հանդիսանում է բանկի անվտանգության ապահովման հիմնական միջոց, որը նրան թույլ է տալիս պահպանել վճարունակությունը և շարունակել գործունեությունն անբարենպաստ մակրոտնտեսական պայմանների կամ կառուցվածքային փոփոխությունների դեպքում: Կապիտալի համարժեքությունը որոշելու համար առաջարկվում են երկու հիմնական մոտեցումներ` պարտավորությունների վրա հիմնված և ակտիվների վրա հիմնված: Առաջին դեպքում կապիտալը դիտվում է որպես ավանդատուների շահերի պաշտպանության միջոց և սահմանվում է կապիտալի և ավանդների միջև հարաբերակցությամբ: Երկրորդ մոտեցման դեպքում կապիտալը դիտվում է որպես ակտիվների իրական արժեքի նվազման դեմ միջոց, և դրան համապատասխան սահմանվում է հարաբերակցություն կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև: Բազելյան համաձայնագրով սահմանվում է նաև կապիտալի որոշման երկու մակարդակ` հիմնական կապիտալ և լրացուցիչ կապիտալ: Ընդ որում` հաշվի առնելով, որ հիմնական կապիտալը որոշիչ ազդեցություն ունի բանկի մրցունակության վրա և հանդիսանում է բոլոր բանկային համակարգերի միակ միանշանակ որոշվող մեծությունը, այն ընդունվում է որպես կապիտալի համարժեքության հիմք և պետք է առնվազն կազմի ընդհանուր կապիտալի 50%-ը: Հարկ է նշել, որ այս սահմանափակումը կիրառվում է միայն կապիտալի համարժեքության նորմատիվը որոշելիս: Բազելյան կոմիտեն առաջարկում է կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման բազմաթիվ տարբերակներ. սա հնարավորություն է տալիս բանկերին ընտրել այն տարբերակը, որն առավելագույնս համապատասխանում է ռիսկերի կառավարման իրենց համակարգին: Այս նորմատիվը որոշելու նպատակով կապիտալը հարաբերվում է ռիսկով կշռված ակտիվներին, և որպես նվազագույն մեծություն սահմանվում է 8%, իսկ հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև` 4%: Նորմատիվի հաշվարկման համար ակտիվները դասկարգվում են 5 խմբի` 0, 10, 20, 50, 100% ռիսկի աստիճանով: Ընդ որում` Բազելյան կոմիտեի կողմից հիմնական ուշադրությունը դարձվում է վարկային և երկրի ռիսկերին, միաժամանակ առաջարկվում է կապիտալի համարժեքության նորմատիվ նաև գործառնական ռիսկի համար:
Գրականության ցանկ
1. Գրիգորյան Լ.Հ., Տնտեսական գործունեության ռիսկերի վերլուծությունը, Երեւան 2006,
2. Յու. Սուվարյան, Մենեջմենթի դասագիրք, Երևան 2007,
3. Ֆինանսներ, դրամաշրջանառություն եւ վարկ, գլխ. խմμ. Լ. Բադանյան, Երեւան 2007,
4. Ասատրյան Բ., Բանկային գործ, Եր. 2004,
5. Բայադյան Ա.Հ., Ֆինանսա-վիճակագրական μացատրական μառարան, Եր. 2008,
6. Ա.Վ. Պողոսյան, Վարկային ռիսկերի կառավարման արդի խնդիրները, մեթոդները եւ նրանց կիրառությունը, Լրաμեր, Գիտական հոդվածների ժողովածու, Մաս 1, Երեւան 2013,
7. …