Դիպլոմային Ոռոգման համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Ոռոգման համակարգի կառավարման տեսամեթոդաբանական և իրավական հիմքերը
1.1 Ոռոգման համակարգի օպերատիվ կառավարման կառուցվածքը, կազմը և գործառույթները
1.2 Ոռոգման օպտիմալ կառավարումը, պլանավորման տեսական հայեցակետերը և իրավական հիմքերը
1.3 Ոռոգման համակարգի կազմակերպման մեթոդները և կառավարման սկզբունքները
Գլուխ 2. ՀՀ ոռոգման համակարգի վերլուծությունը և կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները
2.1 ՀՀ ոռոգման համակարգի կառավարման վերլուծությունը և արդյունավետության գնահատում
2.2 Ոռոգման համակարգերի կառավարման միջազգային փորձի համեմատական վերլուծությունը
2.3 ՀՀ ոռոգման համակարգի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները
2.4 Ոռոգման համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները
Եզրակացություններ ևառաջարկություններ
Օգտագործած գրականության ցանկ
Հատված
Հայաստանում ոռոգում է իրականացվել դեռևս 3000 տարի առաջ: Այգիներն ու դաշտերը ջուր հասցնելու համար օգտագործվում էին կավե խողովակներ. ի դեպ այդ խողովակների առանձին հատվածներ պահպանվում են առ այսօր: Չորրորդ դարում երկրում ոռոգելի հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում էր 100 հազ. հա, 1920թ. այն նվազելով հազմել է 61 հազ. հա, իսկ 1988թ.`գրեթե 316 հազ. հա: Ներկայումս լիարժեք կամ մասնակի ոռոգվող հողատարածությունները կազմում են գրեթե 286 հազ. հա: Ոռոգելի հողատարածքների` վերջին տարիներին արձանագրված նվազման պատճառը մի կողմից 1988թ. երկրաշարժն էր, որն ավերեց ոռոգելի տարածքների մի մասը, իսկ մյուս կողմից` անցումային ժամանակահատվածին հատուկ տնտեսական իրավիճակը, որը դժվարացրել է ոռոգման ենթակառուցվածքի պահպանումը: Ոռոգելի հողատարածքների 12%-ի դեպքում ոռոգման ընթացքում օգտագործվում են ստորերկրյա ջրերը: Մնացած մասը ոռոգվում է մակերեսային ջրերով` ջրամբարներից և գետերից ջրառման կամ պոմպերով մղման միջոցով: Մակերեսային ջրերի վերականգնվող պաշարները կազմում են տարեկան 7.2 միլիարդ խորանարդ մետր, որից օգտագործվում է 2.3 մլրդ խմ (նախկինում` 4 մլրդ խմ), որից 2 մլրդ խմ-ն (նախկինում` 3 մլրդ խմ) օգտագործվում է ոռոգման և արտադրության այլ ոլորտների մատակարարման, իսկ 430.0 մլն խմ-ն (նախկինում` 550 մլն խմ)` խմելու և կենցաղային այլ նպատակների համար: Ոռոգելի հողատարածքների ավելի քան 90%-ի վրա կիրառվում է մակերեսային ոռոգում: Այդ մակերեսային ոռոգումը կարելի է բաժանել չորս կատեգորիաների` ակոսային ոռոգում, շերտային ոռոգում, հեղեղում և հիդրանտների և ճկուն խողովակների համակարգեր: Հեղեղումն օգտագործվում է այն վայրերում, որտեղ հողաշերտի խորությունը թույլ չի տալիս ակոսային կամ շերտային ոռոգում իրականացնել: Ոռոգումը կատարվում է ոռոգման ջրանցքների կամ որոշակի միջակայքերում ջրի դեմն առնելով և այն դաշտ բաց թողնելով: Հիդրանտները (ջրաբաշխիչ ծորակները) ընդհանրապես տեղադրվում են 50 x 50 մ հեռավորությամբ և ջուրը բաց է թողնվում գետնի վրա, որից հետո բաշխվում մակերեսային ոռոգման մեթոդներից մեկով: Ջրի տեղափոխումը դեպի հիդրանտներ կատարվում է հողի մեջ թաղված պողպատե խողովակների միջոցով, բայց վերին հոսանքներում կարելի է կատարել նաև բաց ջրանցքների միջոցով: Լրիվ կամ մասնակիորեն ոռոգվող տարածքների մնացած 10%-ի վրա կիրառվում է անձրևացման եղանակով ոռոգում:
Գրականության ցանկ
1. ՀՀ ջրային օրենսգիրք 04.06.2002
2. ‹‹Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին›› ՀՀ օրենք 30.12.2005
3. ‹‹Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին›› ՀՀ օրենք 15.06.2005
4. Աբրահամյան Հ. Ա., Սիմոնյան Ա.Վ., Սարգսյան Հ.Վ., ‹‹Ջրային ռեսուրսների օգտագործման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում››, Եր., 2012
5. Գրիգորյան Կ.Վ., Եսայան Ա. Հ., Ժամհարյան Հ. Գ., Խոյեցյան Ա. Վ., Մովսեսյան Հ. Ս., Փիրումյան Գ. Պ., ‹‹Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ››, Զանգակ-97 հրատ., Եր., 2010
6. Գևորգյան Ս. Ա., Պետրոսյան Ա.Պ., Գևորգյան Ա. Կ. Կարապետյան, ‹‹Շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական փորձաքննության հիմունքներ››, Վաչ Պրինտ, Եր., 2011
7. …