diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Պայմանագրի դերը գործարարական հարաբերությունների կարգավորման գործում

ՊԼԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1.1. Գործարարական հարաբերությունների էությունը
1.2. Գործարարական հարաբերություններին մասնակցող սուբյեկտների ընդհանուր բնութագիրը
ԳԼՈՒԽ 2. ԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
2.1. Գործարարական պայմանագրի հասկացությունը
2.2.Գործարարական պայմանագրի կնքման կարգը և ձևը
2.3.Գործարարական պայմանագրի բովանդակությունը
2.4.Գործարարական պայմանագրի լուծման և փոփոխման կարգը
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Հետազոտության թեմայի արդիականությունը: Շուկայական հարաբերությունների հաստատմամբ պայմանագիր հաստատությունը ենթարկվեց էական փոփոխությունների: Այն սկսեցին կիրառել ամենատարբեր բնագավառներում, առաջացան պայմանագրերի նոր տեսակներ, թողարկվեցին պայմանագրերի օրինակելի ձևեր: Որոշակի հարաբերություններում պայմանագրի վրա էր ընկնում կարգավորման ողջ դերը:
Բացառություն չէր նաև գործարարության ոլորտը, որտեղ պայմանագիրը վերածվեց գործարարների միջև տնտեսական հարաբերությունների միջնորդավորման, կանոնակարգման, գործարարների վարքագծի հիմնավորման միջոց: Գործարարական գործունեության բնորոշումից է բխում արդյոք գործունեությունը գործարարական է, թե ոչ: Գործարարական է համարվում տվյալ հատկանիշները կրող գործարարական ցանկացած գործունեություն` մասնագիտական բնույթը, ինքնուրույնությունը, աշխատանքը սեփական ռիսկով կազմակերպելը և պարբերաբար շահույթ ստանալը:
Պայմանագիրը, երկու կամ մի քանի անձանց համաձայնությունն է, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն։ Գործարարական պայմանագիրը երկու կամ ավելի անձանց այն համաձայնությունն է, որը նպատակաուղղված է գործարարների համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելուն և դադարեցնելուն:
Գործարարական պայմանագրերը կոչված են սահմանելու գործարարների համագործակցային հարաբերությունների իրավական բնույթը, ինչպես նաև գործարարական հարաբերությունների մասնակիցների կարգավիճակը:
Ընդ որում գործարարական պայմանագրերը դուրս չեն գալիս քաղաքացիաիրավական պայմանագրերի դաշտից: Դրանք համարվում են գործարարական այն դեպքում, երբ կնքվում են գործարարական հարաբերությունների կարգավորման նպատակով:
Գործարարական հարաբերություններում պայմանագրերի կարևոր դերը պայմանավորվում է այն հանգամանքով, որ օրենսդրական լուծում չունեցող գործարարական հարաբերությունները կարգավորվում են պայմանգրերի միջոցով: Միևնույն ժամանակ պայմանագրերով են լուծվում հարաբերություններում առաջացած տարաձայնությունները և հակասությունները: Նման պարագայում պայմանագիրը հանդես է գալիս իրավահարաբերության սուբյեկտների միջև ծագած հարաբերությունների խնդիրների լուծման առավել արդյունավետ միջոց:
Գործարարական հարաբերություններում պայմանագրերի էական դերը պայմանավորվում է նաև այն հանգամանքով, որ վերոնշյալները հարաբերությունների մասնակիցների շահերի բավարարման, պահանջմունքների բավարարման առանձնահատուկ միջոց են:
Նշված հիմնախնդիրների համակարգային վերլուծության և դրանց մի մասի լուծման տարբերակների մշակման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է հետազոտության թեմայի արդիականությունը տեսական ու կիրառական կարևոր նշանակությունը:
Հետազոտության նպատակը և խնդիրները: Հետազոտվող աշխատանքի նպատակն է գործարարական հարաբերությունների հասկացության, ինչպես նաև գործարարական հարաբերությունների կարգավորման գործում պայմանագրի էական դերի ներկայացումը: Վերոնշյալ նպատակների իրագործման համար հետազոտվող աշխատանքի մեջ փորձ է արվել լուծել հետևյալ հիմնական խնդիրները.
• ուսումնասիրել գործարարական հարաբերությունների հասկացությունը,
• վերլուծել «գործարարական հարաբերությունների սուբյեկտ» եզրույթը,
• համապարփակ ներկայացնել գործարարական պայմանագրի հասկացությունը,
• ներկայացնել գործարարական պայմանագրի կնքման կարգը, կնքման սկզբունքները,
• ուսումնասիրել գործարարական պայմանագրի բովանդակությունը,
• իրավական տեսանկյունից մեկնաբանել գործարարական պայմանագրերի լուծման և փոփոխման կարգը,
• մշակել և ներկայացնել առաջարկություններ գործարարական հարաբերություններում պայմանագրի դերի կատարելագործման ուղղությամբ,
• ներկյացնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում աշխատանքի ուսումնասիրման առարկայի` գործարարական պայմանագրերի մասով տեղ գտած բացթողումները և առաջարկություններ անել այդ թերությունների վերացման ուղղությամբ:
Հետազոտության առարկան և օբյեկտը: Հետազոտական աշխատանքի ուսումնասիրման օբյեկտը գործարարական հարաբերություններն են: Հետազոտության առարկա է ընտրվել գործարարական պայմանագիրը:
Հետազոտության տեսամեթոդական հիմքը և տեղեկատվության ապահովումը: Հետազոտության համար տեսական հիմք են հանդիսացել գործարարական հարաբերություններ վերաբերյալ հայրենական և արտասահմանյան մի շարք գիտնականների կողմից կատարված հետազոտությունները, հրապարակումները, գիտավերլուծական նյութերը, ինչպես նաև գործարարական հարաբերությունների կանոնակարգող ՀՀ օրենքները, Կառավարության որոշումները, իրավական այլ ակտերը, այլ երկրների օրենսդրական և նորմատիվային փաստաթղթերը:
Աշխատանքի համար տեղեկատվական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Իրավաբանական խորհրդի հրապարակումները, տնտեսագիտական և իրավաբանական ամսագրերը, այլ նյութեր::
Հետազոտության կառուցվածքը: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երկու գլուխներից, եզրակացություններից և առաջարկություններից, օգտագործված գրականության ցանկից: Աշխատանքը շարադրված է 50 մեքենագիր էջերի վրա, պարունակում է 35 անուն գրականության ցանկ:
Աշխատանքի առաջին գլուխը` «Գործարարական հարաբերությունների ընդհանուր բնութագիրը» ուսումնասիրում է գործարարական հարաբերությունների էությունը և սույն հարաբերություններին մասնակցող սուբյեկտների ընդհանուր բնութագիրը: Գործարարական հարաբերությունները` լինեով քաղաքացիական հարաբերությունների տարատեսակ, ձևավորվում են արտադրական, առևտրական, ծառայությունների մատուցման հարաբերություններում: Կարելի է ասել, որ այն քաղաքացիական հարաբերությունները, որոնք պարունակում են գործարարական հարաբերությունների տարրեր, գործարարական են:
Գործարարական հարաբերությունների սուբյեկտները գործարարական գործունեություն իրականացնող անձինք և կազմակերպություններն են, որոնց թվին են դասվում անհատ ձեռնարկատերերը, առևտրային կազմակերպությունները, առևտրային գործունեություն իրականցնող կազմակերպությունները:
Աշխատանքի երկրորդ գլուխը` «Գործարարական պայմանագրի էությունը և կառուցվածքը, համարվում է աշխատանքի հիմնական մասը և բովանդակում է աշխատանքի առջև դրված բոլոր խնդիրների լուծումները: Այս գլխում ուսումնասիրվել են գործարարական պայմանագրի հասկացությունը, կնքան կարգը և սկզբունքները, բովանդակությունը, լուծման և փոփոխման կարգը:
Ուսումնասիրելով մի շարք հրապարակումներ, իրավական ակտեր` աշխատանքում ներկայացվել է այս հարցի տեսական ուսումնասիրությունը, առաջադրվել են խնդիրներ և ներկայացվել են առաջարկություններ:

Էջ 50 Գին 20000 Պատվիրել