diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Պաշարների կառավարման համակարգը և դրա արդյունավետությունը Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Պաշարների ձևավորման մեթոդաբանական հիմքերը
1.1 Պաշարների էությունը, տեսակները և ֆունկցիաները
1.2 Նյութական պաշարների ձևավորման մոդելները, սկզբունքները, մեթոդները
Գլուխ 2. Պաշարների կառավարման Ճապոնական և Ամերիկյան / եվրոպական/ մոդելների առանձնահատկությունները
2.1 Պաշարների մակարդակների կառավարման մոդելներ
2.2 Պաշարների կառավարման համակարգերը և դրանց առանձնահատկությունները զարգացած երկրներում
Գլուխ 3. Պաշարների կառավարման առանձնահատկությունները և դրա բարելավման ուղիները «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում
3.1 «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ի պաշարների ուսումնասիրությունը և դրանց հաշվառումը
3.2 «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ի պաշարների կառավարման առանձնահատկությունները և արտադրության կազմակերպման զարգացման միտումները
Եզրակացություններ և առաջարկություններ
Գրականության ցանկ


Ներածություն

Թեմայի արդիականությունը: Իրականում պրակտիկ գործունեության մեջ չկա որևէ ոլորտ, որտեղ չլինի պաշարների ռացիոնալ քանակի որոշման խնդիր: Այդ խնդրի հետ առնչվում ենք արտադրության կազմակերպման, առևտրի կազմակերպման, մարդկանց բնակության վայրերում, հիվանդանոցային անկողինների քանակի և շատ այլ դեպքերում: Այս խնդիրները շատ տարբեր են կապված իրենց դրսևորման ոլորտի և բովանդակության հետ, ինչպես նաև իրենց լուծման ուղիների բազմազանության հետ կապված: Եթե որոշ դեպքերում պաշարի այս կամ այն տեսակի թերահաշվարկը առաջացնում է որոշակի ծախսեր կապված, օրինակ, արտադրական պրոցեսի ընդհատման, դրա հետ կապված պայմանագրային պարտավորությունների չկատարման և այլ խնդիրներ, ապա որոշ դեպքերում հետևանքը կատաստրոֆիկ կլինի: Օրինակ, եթե պատկերացնենք ինքնաթիռի վառելիքի պաշարի թերհաշվարկ և նման այլ դեպքեր:
Տնտեսական վնաս է բերում նաև պաշարի չափից ավելի մեծ քանակը նույնպես: Տեղի է ունենում միջոցների սառեցում, որոնք այլ հավասար պայմաններում կարող էին եկամուտ բերել: Միջոցների սառեցման հասցրած վնասներին կգումարվեն պաշարի պահպանման հետ կապված ծախսերը, իսկ եթե տվյալ պաշարը ունենա ժամկետայնության հետ կապված որակական հատկանիշների իջեցման կամ կորուստի հատկություն, ապա ծախսերը կավելացվեն նաև այդ մասով:
Կազմակերպության պաշարները ենթարկվում են կառավարման` նվազագույնի հասցնելու համար դրանց հետ կապված ծախսերը: Կան մշակված բազմաթիվ կառավարման համակարգեր, սակայն վերջին ժամանակներում լայն կիրառություն են գտել ամերիկացի և ճապոնացի գործարարների կողմից մշակված համակարգերը: Այս համակարգերի նպատակը համարյա նույնն է` նվազագույնի հասցնել պահեստում պահվող պաշարների մակարդակը` մեծացնելով պատվերների տրման հաճախականությունը, սակայն ոչ բոլոր կազմակերպություններն են, որ կարողանում են արդյունավետ կիրառել դրանք: Առկա են բազմաթիվ գործոններ,որոնք խոչնդոտ են հանդիսանում համակարգի նպատակների իրականացմանը: Այնուամենայնիվ կազմակերպությունները, ելնելով իրենց գործունեության բնագավառից, կազմակերպական միջավայրից և արդեն իսկ մշակած ռազմավարությունից, համապատասխանացնում են այդ համակարգը իրենց կազմակերպության պահանջներին:
Աշխատանքի նպատակը և խնդիրները: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել պաշարների ձևավորման մեթոդաբանական հիմքերը պաշարների կառավարման մոդելների համատեքստում՝ տեսական ուսումնասիրությունները հիմնավորելով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում դրանց գործարկմամբ: Առաջադրված նպատակին հետամուտ աշխատանքում տրվել են հետրյալ խնդիրների լուծումները՝
1. ուսումնասիրել պաշարների էությունը, տեսակները և գործառույթները,
2. ներկայացնել նյութական պաշարների ձևավորման մոդելները, սկզբունքները և մեթոդները,
3. տալ պաշարների մակարդակների կառավարման մոդելների բնութագրերը,
4. ներկայացնել պաշարների կառավարման ժամանակակից համակարգերը զարգացած երկրներում,
5. ուսումնասիրել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի պաշարների կազմը և դրանց հաշվառման կարգը,
6. բնութագրել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ի պաշարների կառավարման առանձնահատկությունները և արտադրության կազմակերպման զարգացման միտումները:
Հետազոտության օբյեկտը և առարկան.
Հետազոտության օբյեկտ է հանդիսացել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ- ն: Հետազոտության առարկա է ընտրվել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի պաշարների կառավարման և արտադրության կազմակերպման զարգացման գործընթացը:
Աշխատանքի ծավալը և կառուցվածքը.
Դիպլոմային աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է հետազոտության նպատակներին և խնդիրներին: Աշխատանքը կատարված է սահմանված ծավալով և կազմված է ներածությունից, երեք գլխից, որոնք ներառում են վեց պարագրաֆներ, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից:


Գրականության ցանկ


Նորմատիվ իրավական ակտեր

1. Հայաստանի Հանրապետության օրենքը «Հաշվապահական հաշվառման մասին» (Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին: Փոփոխությունները ու լրացումները 2014 թվականի մայիսի 20-ի դրությամբ)
2. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 2 «Պաշարներ»
3. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16 «Հիմնական միջոցներ»
4. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 38 «Ոչ նյութական ակտիվներ»
5. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 40 «Ներդրումային գույք»
6. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 41 «Գյուղատնտեսություն»

Մասնագիտական գրականություն

1. Բայադյան Ա. Հ. «Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը». Եր.: «Ասողիկ», 2002թ.
2. «Հաշվապահական հաշվառում»: Ուսումնական ձեռնարկ/ Ա. Զ. Սարգսյան, Ռ. Պ. Համբարձումյան, Ա. Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա և ուրիշներ: - Եր.: «Տնտեսագետ», 2009թ.
3. Սարգսյան Ա, «Հաշվապահական հաշվառում»: Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների համար/ Ա. Հ. Սարգսյան, Ա. Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա: ՀՊՏՀ. – Եր.: Հեղինակային հրատարակչություն, 2013թ.
4. Սարգսյան Ա. Զ., Առաքելյան Կ. Ա. «Տնտեսական գործունեության վերլուծություն»: Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար (տ.գ.դ., պրոֆ. Ա.Զ. Սարգսյանի խմբագրությամբ).- Եր.: Տնտեսագետ, 2005.
5. Бочкарева И. И., Левина Г. Г. Бухгалтерский финансовый учет: Учебник/ И. И. Бочкарева, Г. Г. Левина; под ред. проф. Я. В. Соколева. – Москва: Магистр, 2010г.
6. «Бухгалтерский учет»: Учебник для студентов вузов / Ю.А. Бабаев, И.П. Комиссарова, В.А. Бородин; Под ред. проф. ЮА Бабаева, проф. И.П. Комиссаровой.— 2-е изд., перераб. и доп. — М.: ЮНИТИ-ДАНА, 2005.
7. Витун С. Е., Чигрина А.И. Финансы организаций. Часть 1. Пособие для студентов специальности "Финансы и кредит". Гродно ГрГУ им. Я. Купалы. 2010г.
8. Козлова Е.П. и др. Бухгалтерский учет в организациях/ Е.П. Козлова, Т.Н. Бабченко, Е.Н. Галанина. 3 – е, изд., перераб. И доп. – М., Финансы и статистика, 2003г.
9. Осинцев А.Н. Конкурентоспособность и ключевые компетенции в сфере организации производства / А.Н.Осинцев, В.Н.Родионова, Н.В.Федоркова // Организатор производства. – 2009. - №2 (41).
10. Сайфиева С.Н., Ремезова М.Ю., Планирование промышленного производства в историческом аспекте. Промышленная политика в РФ – 2006. № 4.
11. Соколова Е.С. Бухгалтерский учет: Учебно-методический комплекс. – м.: изд. центр еаои. – 2008.
12. Соколова Е.С., Архарова З.П. БУХГАЛТЕРСКИЙ УЧЕТ И АУДИТ: учебно-методи- ческий комплекс. – М.: Изд. центр ЕАОИ, 2009.
13. Шепеленко Г.И. Экономика, организация и планирование производства на предприятии.Учеб.пособие для студентов экономического факультета и вузов. 2-е изд., доп. и перераб. – Ростов – на – Дону: изд.центр «МарТ», 2005.


Էջ 75 Գին 30.000 Պատվիրել