Դիպլոմային Պաշարների վերլուծության և աուդիտի հիմնախնդիրները
Բովանդակություն
Գլուխ 2. Պաշարների ապահովվածության և օգտագործման արդյունավետության վերլուծումը «Սեքընդ Ֆայբեր» ՍՊԸ-ի օրինակով
2.1. Պաշարների ապահովվածության վերլուծությունը «Սեքընդ Ֆայբեր» ՍՊԸ-ի օրինակով
2.2 Պաշարների օգտագործման արդյունավետության վերլուծությունը «Սեքընդ Ֆայբեր» ՍՊԸ-ի օրինակով
Գլուխ 3. Պաշարների կազմի ու կառուցվածքի աուդիտը «Սեքընդ Ֆայբեր» ՍՊԸ-ում
3.1. Պաշարների աուդիտ «Սեքընդ Ֆայբեր» ՍՊԸ-ում
3.2. Պաշարների աուդիտի խնդիրները և դերը ֆինանսական հաշվետվությունների մեջ դրանց արտացոլման հավաստիացումը
Հատված
«Սեքընդ Ֆայբեր» ՍՊԸ-ն տարեկան մեկ անգամ հրավիրում է աուդիտորական խումբ, որը իրականացնում է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ն: «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» աուդիտի է ենթարկել «Սեքընդ Ֆայբեր» ՍՊԸ-ի (Բանկ) ֆինանսական հաշվետվությունները, որոնք ներառում են ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը՝ առ 31 դեկտեմբերի 2020թ., այդ ամսաթվին ավարտված տարվա շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, որոնք ներառում են հաշվապահական հաշվառման քաղաքականության նշանակալի մասերը և այլ բացատրական տեղեկատվություն: Աուդիտորական եզրակացության մեջ նշվում է, որ կից ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում ընկերության ֆինանսական վիճակը 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև այդ ամսաթվին ավարտված տարվա ֆինանսական արդյունքները և դրամական հոսքերը՝ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն: Հարկ է նշել, որ պաշարների աուդիտի ժամանակ որպես տեղեկատվական աղբյուր հիմնականում հանդես են գալիս ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները: Աուդիտը «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերությունը իրականացրել է աուդիտի միջազգային ստանդարտներին (ԱՄՍ) համապատասխան: Այդ ստանդարտներից բխող պատասխանատվությունը լրացուցիչ ներկայացված է աուդիտորական եզրակացության «Աուդիտորի պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար» բաժնում: «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերությունը անկախ է «Սեքընդ Ֆայբեր» ՍՊԸ-ից՝ համաձայն Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի կանոնագրքի (ներառյալ՝ Անկախության միջազգային ստանդարտները) և Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նկատմամբ կիրառելի էթիկայի պահանջների, և կատարվել են էթիկային վերաբերող աուդիտորական խմբի պարտականություններն այս պահանջներին և Էթիկայի միջազգային կանոնագրքին համապատասխան: «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերությունը նշում է, որ ձեռք ենք բերվել բավարար համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ աուդիտորական կարծիքն արտահայտելու համար: «Սեքընդ Ֆայբեր» ՍՊԸ-ի 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ և այդ ամսաթվին ավարտված տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացվել է այլ աուդիտորական կազմակերպության կողմից, որի 2019թ. մարտի 27-ի եզրակացությունում արտահայտվել է չձևափոխված կարծիք այդ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Աուդիտի առանցքային հարցեր: Աուդիտի առանցքային հարցերն այն հարցերն են, որոնք ըստ մասնագիտական դատողության, առավել նշանակալի էին ընթացիկ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում: Այս հարցերը դիտարկվել են ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համատեքստում՝ որպես մեկ ամբողջություն, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կարծիքը ձևավորելու նպատակով: Աուդիտորական ընկերությունը չի տրամադրում առանձին կարծիք այս հարցերի վերաբերյալ: Ղեկավարությունը պատասխանատու է այլ տեղեկատվության համար: Այլ տեղեկատվությունը ներառում է տարեկան հաշվետվությունում պարունակվող տեղեկատվությունը, սակայն չի ներառում ֆինանսական հաշվետվությունները և վերջիններիս վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Ակնկալվում է, որ տարեկան հաշվետվությունը կտրամադրվի աուդիտորական ընկերությանը աուդիտորական եզրակացության ստորագրման ամսաթվից հետո: Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը չի անդրադառնում այլ տեղեկավությանը, և աուդիտորական ընկերությունը չի արտահայտի որևէ հավաստիացում այդ տեղեկատվության վերաբերյալ:
Գրականության ցանկ
1. Կ. Առաքելյան, Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2005թ., էջ 104