diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Պատկերավորման-արտահայտչական համակարգ

Բովանդակություն

Գլուխ 2. Պատկերավորման-արտահայտչական համակարգ
2.1 Պատկերավորման համակարգ
2.1.1 Փոխաբերություն
2.1.2 Անձնավորում
2.1.3 Չափազանցություն
2.2 Արտահայտչական միջոցներ
2.2.1 Աստիճանավորում
2.2.2 Կրկնություն
2.2.3 Ճարտասանական հարց և դիմում

Հատված

Գեղարվեստական ոճի խնդիրը իրականության գեղագիտական վերար¬տադրումն է, հետևաբար «գրականության մեջ իրականության տեսանելի, պատկերավոր արտացոլումը, որը հենված է հուզական ընկալման վրա, առանձնահատուկ պահանջներ է առաջադրում լեզվի նկատմամբ»: Այս իմաստով լեզվում հատուկ կարևորություն են ստանում պատկերավորման այն միջոցները, որոնց օգնությամբ հնարավոր է դառնում առավել գունեղ ներկայացնել պատկերվող կյանքի առարկաներն ու երևույթները: Արտահայտիչ, պատկերավոր խոսքը անհամեմատ ազդեցիկ է, ուժեղ, հարստացնում է խոսքի բովանդակությունը, զորացնում է արդյունավետությունը: Խոսքի արտահայտչականությունը պայմանավորող լեզվական միջոցները սովորաբար տարանջատվում են պատկերավորման և արտահայտչական տեսակների: Լեզվի պատկերավորման միջոցները սովորաբար բաժանվում են երկու խմբի` այ-լաբերություններ (տրոպ) և բանադարձումներ (ֆիգուրա): «Այլաբերությունները բառա-յին միավորներ են, որոնք կառուցվում են բառերի ու բառակապակցությունների միջո-ցով, իսկ բանադարձումներն ավելի շատ հենվում են շարահյուսական տարբեր կառույցների վրա»: Ի տարբերություն այլաբերությունների, որոնց դեպքում առաջնա-յինը բառերի փոխաբերական դրսևորումներն են, ոճական բանադարձումների դեպքում առաջնայինը ոչ թե բառի փոխաբերական կամ այլաբանական կիրառությունն է, այլ յուրահատուկ հնչերանգը, արտասանական առոգանությունը: Պատկերավորությունը պայմանավորված է լեզվական միջոցների` խոսքի բովանդակության նկատմամբ ունեցած հարաբերությամբ: Ասել է թե` ոչ միայն պատկերավոր-ման միջոցները, այլև լեզվական բոլոր իրողությունները գնահատվում և արժևորվում են բովանդակության ու դրա լեզվական արտահայտության համապատասխանության հայեցակետով: Հետևաբար պատկերավորման միջոցների ուսումնասիրությունը ինք-նանպատակ չէ. ուղղված է խոսքարվեստի էական կողմերը բացահայտելուն: «Պատկերավորման ու արտահայտչական միջոցների օգնությամբ,– գրում է Ա. Մարությանը,– գրողը ոչ միայն իրական ու շոշափելի է դարձնում մտքի առարկան, ընթերցողի երևակայության մեջ առաջ է բերում համապատասխան մտապատկերներ՝ ազդելով նրա երևակայության վրա, այլև նկարագրվող երևույթը դարձնում է վառ ու տպավորիչ, ուժեղացնում բանաստեղծական խոսքի հուզական ներգործությունը»:

Գրականության ցանկ

1. А. Рубайло, Художественные средства языка, Москва, 1961, с. 6.
2. Յու. Ավետիսյան, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Երևան, 2016, էջ 216:
3. Լ. Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն, Ե., 2003, էջ 333:
4. Ա. Մարության, Եղիշե Չարենցի չափածոյի լեզուն ու ոճը, Երևան, 1979, էջ 152£
5. Ս. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Երևան, 1984, էջ 93-94:
6. Ս. Էլոյան, Ժամանակակից հայերենի բառային ոճաբանություն, էջ 71:
7. …

Էջ 28 Գին 11000 Պատվիրել