diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Պետական և տեղական վճարների համակարգի առանձնահատկությունները ՀՀ-ում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Պետական և տեղական վճարների էութունը, գանձման առանձնահատկությունները
1.1 Պետական վճարումների էությունը, տեսակները և գանձման ձևերը
1.2 Տեղական տուրք և վճար հասկացությունները և տեսակների ուսումնասիրություն
Գլուխ 2. Պետական և տեղական վճարների համակարգը տարբեր երկրներում
2.1 Պետական և տեղական վճարների համակարգը զարգացած և զարգացող երկրներում
2.2 Պետական և տեղական վճարների համակարգի զարգացման առանձնահատկությունները ՀՀ-ում
Գլուխ 3. Պետական և տեղական վճարների գործող համակարգի վերլուծությունը ՀՀ-ում
3.1 Պետական վճարոմների էլեկտրոնային համակարգի առանձնահատկությունները ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործած գրականության ցանկ

Հատված

Գյումրու քաղաքապետարանում աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, քանի որ քաղաքապետարանը նպատակ ունի զուգահեռաբար ներդնել նաև «Մեկ պատուհան» համակարգ: Քաղաքապետարանի պաշտոնյաների հավաստմամբ՝ աշխատանքներն ավարտին կհասցվեն հունիս ամսվա ընթացում: ՀՀ կառավարությունը գործի է դրել լայն ոլորտների կարգավորման պարզեցման բարեփոխումների ծրագիրը՝ «կարգավորման guillotine» անվանմամբ։ Հիմնվելով միջազգային լավագույն գործելակերպի վրա՝ բարեփոխման նպատակն է վերացնել կամ պարզեցնել իրավական այն նորմերը, որոնց կարիքը չկա կամ որոնք չեն նպաստում բիզնեսի զարգացմանը։ Այս շրջանակային ծրագիրը կհանգեցնի գործարար միջավայրի բարելավմանը՝ առավել լայն հնարավորություններ ստեղծելով արտաքին ուղղակի ներդրումների համար և խթանելով տնտեսական զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը։ Ավելին, կառավարության քննարկմանն են ներկայացվել իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձին միավորների, հաստատությունների, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառմանը և մի շարք այլ խնդիրներին վերաբերող օրինագծեր, որոնք ուղղված են բարելավելու գործարար միջավայրը։ Ծրագիրն ուղղված է ավելորդ կարգավորումների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և հնարավոր ներդրումների ներգրավմանը: 2012թ. մայիսից գործարկվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որի առջև բարեփոխումների խորհրդի կողմից դրվել է հանրային ծառայությունների, տրանսպորտի և առողջապահության ոլորտների ուսումնասիրությունը և համապատասխան իրավական ակտերի նախագծումը: Հանրային ծառայությունների ոլորտի մասին օրենքների փաթեթը (վերաբերում է էներգետիկայի և հեռահաղորդակցության բնագավառներին) ԱԺ-ում անցել է երկու ընթերցում: Բարելավվում են, հիմնականում, հոսանքի միացման աշխատանքները քաղաքացիների կամ բիզնեսի կողմից, կարգավորվում է փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզավորման գործընթացը: Հեռահաղորդակցության ոլորտում կրճատվում է երկու տեսակի լիցենզիա, փոխարենը դրվում է ծանուցման մեխանիզմ: Կապի բնագավառում ներմուծվում է “number portability” գաղափարը. այսինքն՝ լինելով մի օպերատորի սպասարկման դաշտում, հնարավոր է կամավոր կերպով փոխել օպերատորին՝ առանց փոխելու հեռախոսահամարը: Էապես պարզեցվել են տաքսի ծառայությունների հիմնման և գործունեության հետ կապված գործընթացները՝ կրճատվել են մի շարք տեղեկանքներ և քայլեր, որոնք մինչ այդ տաքսի ծառայությունը պարտավոր էր իրականացնել լիցենզիա ստանալու և գործունեություն ծավալելու համար: Փոփոխություններ են կատարվել նաև բեռնափոխադրումների ոլորտում: Առողջապահության ոլորտի նախագծերը դեռևս քննարկման փուլում են: Դրանք, հինականում, վերաբերում են դեղատնային գործունեությանը, ինչպես նաև դեղերի գրանցման ընթացակարգին: Քննարկվող ոլորտում ՀՀ կառավարության կողմից զուգահեռաբար իրականացվում են նաև առավել խորքային բարեփոխումներ:

Գրականության ցանկ

1. Պետական տուրքի մասին ՀՀ օրենքը, Երևան 1997թ.
2. «Բնապահպանության և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք, 28.12.1998,
3. «Հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք, Հարկային տեղեկատու, ՀՀ ՀՏ պարբերական, Ուսումնամեթոդական կենտրոն, #28, 1999,
4. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2020թ., ՀՀ ԱՎԾ, Երևան 2020թ.,
5. Հայաստանի Հանրապետության հարկային օրենքները, Պաշտոնական տեղեկագիր, Երևան 2004,
6. Հարությունյան Տ., Հարկային քաղաքականության մակրոտնտեսական գնահատականը ՀՀ-ում, Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, #10-11, սեպտեմբեր-հոկտեմբեր 2004,
7. …

Էջ 71 Գին 30000 Պատվիրել