diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ռազմավարական պլանավորման առանձնահատկությունները առևտրային բանկերում (առևտրային բանկի օրինակով)

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Պլանավորման դերը և նշանակաությունը առևտրային բանկերում
1.1 Պլանավորման էությունը և տեսակները
1.2 Առևտրային բանկերում պլանավորման մեթոդները

Գլուխ 2. ՀՀ առևտրային բանկերի արդիականացումը՝ բանկային համակարգի կայացվածության հիմնական գրավական
2.1 Առևտրային բանկերի և իրական հատվածների միջև փոխհարաբերակցությունը ՀՀ-ում
2.2 ՀՀ առևտրային բանկերի ակտիվացման արդի գործառնությունները
2.3 ՀՀ առևտրային բանկերի զարգացման միտումները միջազգային հարացույցում

Գլուխ 3. Ռազմավարությունը առևտրային բանկում (ՀՀ բանկի օրինակով)
3.1 Ռազմավարական պլանավորումը առևտրային բանկերում
3.2 Ռազմավարական պլանավորման առանձնահատկությունները Յունիբանկում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Ռազմավարություն բառը ծագում է հունարեն strategos բառից, որը բաղկացած է stratos և agein բառերից: Stratos նշանակում է ռազմական գործողություններ իրականացնող բանակ, իսկ agein ղեկավարություն: Տարբեր հեղինակներ տալիս են ռազմավարության տարբեր սահմանումներ: Ըստ Անսոֆի՝ ռազմավարությունը որոշումներ կայացնելու կանոնների ամբողջություն է, որոնցով առաջնորդվում է կազմակերպությունը իր գործունեությունն իրականացնելիս: Կապլանի և Նորտոնի կարծիքով ընկերության ռազմավարությունը նկարագրում է, թե ինչպես արժեք ստեղծել բաժնետերերի, հաճախորդների և ընդհանրապես հասարակության համար: Մինցբերգը ռազմավարությունը ներկայացնում է որպես կառավարչական որոշումների հաջորդական և փոխհամաձայնեցված կառուցվածք: Ռազմավարություն մշակելը չափազանց կարևոր գործընթաց է: Այսօր կայացված որոշումները ազդում են ընկերության գործունեության հետագա ընթացքի վրա: Ճիշտ և հստակ մշակված ռազմավարությունը հաջողության հասնելու գրավականներից է, սակայն, ընկերությունների մեծ մասը թերանում է այն իրագործելու մեջ: Ժամանակակից դինամիկ միջավայրում հաջողության հասնելու համար ընկերությունները պետք է կարողանան ճիշտ օգտագործել իրենց մրցակցային առավելությունները՝ արագ հարմարվելով շուկայի փոփոխություններին, մրցակիցների վարքագծին ու տեխնոլոգիական առաջընթացի տեմպերին: Արագ արձագանքելու համար ընկերության գործողությունները պետք է ուղղված լինեն դեպի երկարաժամկետ հեռանկարային նպատակները: Նպատակ ասելով՝ հասկանում ենք այնպիսի ցանկալի իրավիճակ, որին հնարավոր չէ հասնել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, որը, սակայն, իրագործելի է ապագայում: ՀՀ բանկային համակարգում առկա մրցակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ յուրաքանչյուր առևտրային բանկի գործունեության արդյունավետության չափման համար անհրաժեշտ է գնահատել ոչ միայն շահութաբերության ներուժը, այլ նաև երկարաժամկետ հատվածում կայուն գործունեություն իրականացնելու նրա ունակությունը։ Մրցակցային միջավայրի մարտահրավերներին երկարաժամկետ հատվածում դիմակայելու առևտրային բանկի ունակությունը նրա՝ բիզնեսի անընդհատության (business continuity) ապահովման երաշխիքն է:

Գրականության ցանկ
1. Ա. Սարիբեկյան, Ռազմավարական կառավարման և նախագծերի կառավարման փոխազդեցությունները ՀՀ առևտային բանկերում, 2018թ.
2. Ազգային հիփոթեքային ընկերության վեբ-կայք — http://www.nmc.am/hy/1431559862
3. Ասատրյան Բ. «Բանկայինգործ». – Եր.: «Սարվարդ Հրատ», 2004թ.
4. Գ. Բանկային համակարգի և տնտեսության իրական հատված փոխրարաբերության պատկերը, «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», N10, օգոստոս, 2006թ.
5. ԳԼՈԲԱԼ ԼԵՆԴԻՆԳ ՍԻՍԹԵՄ››․ ՀՀ բանկային համակարգի զարգացումները, 2017թ. – կիսամյակում. https://finagent.am/am/analyses/2035-vers
6. Գրիգորյան Գ. Բանկային համակարգի և տնտեսության իրական հատված փոխհարաբերության պատկերը, «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա» 2006թ.
7. …

Էջ 65 Գին 31000 Պատվիրել