Դիպլոմային Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում 1990-ական թվականներին
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. ՌԴ քաղաքականության հիմնական կողմերը հարավային կովկասում
1.1 Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասի երկրների հետ
1.2 Ռուսաստանի ռազմաքաղաքական գործընկերությունը Հարավային Կովկասի երկրների հետ
Գլուխ 2. ՌԴ տնտեսական և մշակութային կապերը Հարավային Կովկասի երկրների հետ
2.1 ՌԴ տնտեսական կապերը Հարավային Կովկասի երկրների հետ
2.2 ՌԴ մշակութային կապերը Հարավային Կովկասի երկրների հետ
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Հատված
ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների միջև հաստատվեցին նոր տիպի տնտեսական փոխհարաբերություններ։ Մասնավորապես, Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը, չնայած այդ կապերին շատ են խանգարում տրանսպորտային շրջափակումը, ուղղակի երկաթուղային հաղորղակցության բացակայությունը: Այս խոչընդոտների վերացումը թույլ կտար մի քանի անգամ մեծացնել արտաքին առևտրական շրջանառությունը, որի ծավալը միայն 1996 թվականին կազմել է մոտ 220 մլն դոլար: 1992-1999 թվականներին Ռուսաստանը Հայաստանին էկոնոմիկայի զարգացման համար տրամադրել է ավելի քան 100 մլն դոլար վարկ: Դրա հիմնական միջոցներն ուղղվել են ՀՀ-ի համար այնպիսի մի առանցքային բնա-գավառի, ինչպիսին է էներգետիկան: Շնորհիվ այդ ներդրումների վերականգնվեց և գործարկվեց Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, որն այժմ արտադրում է երկրի ողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Ընդհանրապես էներգետիկան հայռուսական համագործակցության ամենահեռանկարային բնագավառներից մեկն է: Դրա վկայությունն է Հայաստանի կառավարության և ռուսական «Գազպրոմ» ԲԸ միջև 1997 թ. հունվարին կնքված համաձայնագիրը ՀՀ տարածքում գազամուղների շինարարության և շահագործման բնագավառում համագործակցության, Հայաստանի տարածքով բնական գազի արտահանման, էլեկտրաէներգիայի արտադրության և երրորդ երկիր արտահանելու մասին: Աղետի գոտում մեծ աշխատանք են իրականացնում ռուսական շինարարական ֆիրմանները, որոնց բաժին է ընկնում այդտեղ իրականացվող շինարարության կեսից ավելին: 1997թ. հունիսին Երևան ժամանեց ՌԴ փոխվարչապետ Վալերի Սերովի գլխավորած ՌԴ պաշտոնական պատվիրակությունը: ՀՀ նախագահի հետ նույն օրը կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև էներգետիկայի, տրանսպորտի և բանկային բնագավառում համագործակցության հարցեր: Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետն ու ՌԴ փոխվարչապետը ստորագ¬րեցին միջկառավարական փաստաթղթեր տնտեսական փոխօգնության վերաբերյալ: Ընդհանրապես տնտեսական երկկողմանի հարաբերությունների (մասնավորապես էներգետիկայի) զարգացման գործում մեծ նշանակություն ունեցավ ՌԴ ատոմային էներգիայի նախարար Ե. Ադամովի 1999 թ. այցը Երևան, ինչպես նաև վարչապետ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀ պատվիրակության այցը Մոսկվա 1999 թ. դեկտեմբերի 7-ին: Այստեղ Ա. Սարգսյանը Ե. Ադամովի հետ քննարկեց Հայաստանի՝ այդ երկրին, ՀԱԷԿ-ին ունեցած պարտքը մարելու ուղիները և որոշվեց Հայաստանի առաջարկը հարգել և թույլ տալ ապրանքի դիմաց ապրանքով վճարել: Քննարկվեցին նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ՌԴ ղեկավարության հետ էներգետիկայի, մեքենաշինության բնագավառներում: Նախապես մշակվում էին համատեղ ծրագրերի իրականացման խնդիրներ:
Գրականության ցանկ
1. Արշակյան Գ., Եղիազարյան Ա., Թուրք-վրացական հարաբերությունները Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում 1991-2001թթ., «21-րդ ԴԱՐ», #2 (48), 2013:
2. Գազանճեան Կ., Հայաստանի Հանրապետութեաան առաջին տարիները. Շաբաթական թղթակցութիւնների հավաքածու, Բեյրութ, 1997:
3. «Հայաստանի Հանրապետություն», 20.10.1990:
4. ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր, N 21(977), 15.11.1990:
5. ՀԱԱ, ֆ. 326, ց. 9, գ. 68, թ. 6:
6. «ՀՀ էկոնոմիկայի նախարարության ընթացիկ արխիվ, ՀՀ երկկողմ համաձայնագրերի ստորագրման և վավերացման ցանկ», Եր., 2008:
7. …