diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Սոցիալական լարվածությունը որպես սոցիոլոգիական ուսումնասիրության առարկա

Բովանդակություն
Գլուխ 1. Սոցիալական լարվածությունը որպես սոցիոլոգիական ուսումնասիրության առարկա
1.1․ Սոցիալական լարվածության սոցիոլոգիական մեկնաբանությունը
1.2 Սոցիալական լարվածության վրա ազդող գործոնների վերլուծությունը

Հատված
Հասարակական կյանքի սոցիալական, քաղաքական, տնտեսական, հոգևոր ոլորտներում հակասությունները հանգեցնում են անհատների ևս տարբեր հատկանիշներով սոցիալական խմբերի /ազգային, կրոնական, մասնագիտական և այլն/ նախասիրությունների, սպասումների, անբավարարվածության: Սոցիալական սուբյեկտների նպատակների և շահերի անհամապատասխանությունը հանգեցնում է հասարարության անբավարարվածության և ծնում սոցիալական լարվածություն: Այս գործընթացին որակական առանձնահատկություն է տալիս բողոքային գործողությունների վարքային կերպը, որն ուղղված է առաջադրված նպատակների իրականացմանն ու լարվածության աղբյուրների չեզոքացմանը:
Անբավարարվածության աճը հանգեցնում է սոցիալական լարվածության աճին: Ընդ որում այն մի փուլից անցնում է մյուսին՝ փոխելով արտահայտման ձևը կառուցողականից (սոցիալական ակտվության տարբեր տեսակներ) մինչև ապակառուցողական (ընդվզումներ, որոնք հանգեցնում են անկայունության, անկարգությունների):
Արևմտյան տարբեր սոցիոլոգների աշխատություններում սոցիալական լարվածության եզրը տարբեր կերպ է ընկալվում: Ջորջ Բերտոնը նշում է, որ դա «պահանջմունքների բավարարման իրական և ակնկալվող արդյունքի միջև խզումն է», Սմելզերը գտնում է, որ դա «գործողությունների բաղադրիչների միջև անհատապատասխանությունն է»: Մեկ այլ սահմանման համաձայն սոցիալական լարվածությունը «ընդդիմություն է կամ վեճ, որը կարող է առաջանալ սոցիալական արժեքների անհամատեղության հիման վրա» (Թ. Պարսոնս, Է.Դյուրկհեյմ), հասարակության կառուցվածքում նախաձեռնությունների (միջխմբային վարքի նպատակների և ռազմավարության) անհամապատասխանություն (Կ. Ռայթ): Արևմտյան սոցիոլոգիայում անբարենպաստ սոցիալական իրավիճակների վերլուծության ընթացքում գերիշխում է լարվածության անհատականացման ավարդույթը: Սակայն սոցիալական լարվածության նման պատկերացումն ամբողջական չէ, քանի որ դիտվում է խնդրի վերլուծման սոցիալականից անհատական-անձնային մակարդակի անցումը: Մի շարք մասնագետների աշխատություններում սոցիալական լարվածության խնդիրը հանգում է սոցիալական կոնֆլիկտի ուսումնասիրմանը: Այս մասնագետների թվում կարևորն են Ռ. Մեյերսը, Գ. Բլումերը, Ռ. Դարենդորֆը և ուրիշներ: Չափազանց հետաքրքիր է հատկապես Դարենդորֆի մոտեցումը:
Սոցիալական աշխարհի պատկերը, ըստ Դարենդորֆի, իրենից մարտադաշտ է ներկայացնում` միմյանց հետ պայքարող մի շարք խմբեր, առաջացող, անհետացող, ստեղծվող և քայքայվող միություններ:

Գրականության ցանկ

Էջ 32 Գին 13000 Պատվիրել