diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Սրբազան ուխտի զարգացումները Եղիշեի Վարդանի և հայոց պատերազմի մասին երկում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Եղիշեի, Վասն Վարդանայ և հայոց պատերազմիե երկը
1.1Պատմական իրողության գեղարվեստական մարմնավորումը
1.2 Եղիշեի երկի առանձնահատկությունները
Գլուխ 2.Սրբազան ուխտի զարգացումները Եղիշեի երկում
2.1 Սրբազան ուխտի որոշումը
2.2 Սրբազան ուխտի զարգացումները Եղիշեի սյուժետային և կերպարային համակարգում
Եզրակացություն

Հատված
Օտարերկրյա բռնակալության դեմ հայ ժողովրդի մեղած պայքարի պատմության հերոսական էջերից մեկը 451 թվականին պարսկական տիրապետության դեմ ուղղված ապստամբությունն է, որը հայ պատմագրության մեջ հայտնի է Վարդանանց պատերազմ անունով: Այդ ապստամբությանն անդրադառնում են 5-րդ դարի պատմիչներ Եղիշեն և Ղազար Փարպեցին (Եղիշեն իր «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկում և Փարպեցին` «Հայոց պատմության» երկրորդ դրվագում): Հետագա դարերում որոշ պատմիչներ (Սեբեոս, Հովհաննես կաթողիկոս, Թովմա Արծրունի, Կիրակոս Գանձակեցի) ևս խոսել են այդ կարևոր քաղաքական իրադարձության մասին, սակայն նրանք հիմնականում կրկնել են Եղիշեին և Փարպեցուն` ըստ էության առանձին բան չավելացնելով նրանց հաղորդած տեղեկություններին:
Եղիշեին` իբրև հավաստի ու գիտական պատմիչի միանգամայն ճիշտ են գնահատել Մ. Աբեղյանն ու Մ. Մկրյանը` նրա երկը համարելով 451 թվականի պատերազմի իրադարձությունների ուսումնասիրության համար միանգամայն հավաստի պատմական աղբյուր: Եղիշեն իր գրքում մի քանի անգամ տարբեր առիթներով շեշտում է իր նկարագրած դեպքերին ականատես լինելու հանգամանքըե: Հենց այս ձևով կատարված հիշատակությունները ոչ մի հիմք չեն տալիս ենթադրելու, թե Եղիշեն ճիգ է անում դիմացի կարծեցյալ կասկածողին «աներկմիտ ընել»:
Բացի Եղիշեի` իր դեպքերին ականատես ու մասնակից լինելու նշված վկայություններից` նրա գրքում կան նույն հանգամանքը հաստատող բազմաթիվ փաստարկներ: Օրինակ` խոսելով պատերազմում նահատակված կամ արքունիքում բանատարկված նախարարների մասին` Եղիշեն գրում է, որ նրանց մեծ մասին ճանաչում է: Եղիշեին 5-րդ դարից կտրելու հիմքեր չկան: Պետք է ընդունել, որ նա իր նկարագրած դեպքերի ժամանակակիցն է: Պարսկական արքունիքը ձգտում էր վերջնականապես նվաճել Հայաստանը և վերջ տալ հայերի քաղաքական ինքնուրույնության վերջին մնացորդներին և հայ ժողովրդի ինքնուրույն գոյությանը՝ նրանն պարսկացնելով, ոչնչացնելով նրա լեզուն, մշակույթը, կրոնը: Արքունիքը աստիճանաբար սկսում էր վարել ձուլման քաղաքականություն: Հայ ժողովուրդը, որի գոյությանն էր սպառնում պարսկական արքունիքը իր նվաճողական քաղաքականությամբ, վճռական պայքարի էր պատրաստվում:

Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, հ. 1, Երևան, 1946:
2. Աբգարյան Գ., Մատենադարան, Երևան, 1962:
3. Ալիշան Ղ., Նվագներ, Երևան, 1957:
4. Գարագաշյան Ա., Քննական պատմություն հայոց, Թիֆլիս, 1895, մասն Գ:
5. Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանքի» մասին // «Սովետական գրականություն և արվեստ», N 3-4, Երևան, 1945:
6. Դեմիրճյան Դ., «Վարդանանքի» մասին // «Սովետական գրականություն և արվեստ», N 10, Երևան, 1952:
7. Դեմիրճյան Դ., Անծանոթ էջեր, Երևան, 1974, էջ 272:
8. Դեմիրճյան Դ., Վարդանանց պատերազմը // «Սովետական գրականություն», N 1, Երևան, 1944:

Էջ 44 Գին 18000 Պատվիրել