diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Վարչական ակտերը և դրանց տեսակները

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Վարչական ակտի հասկացությունը եվ իրավական հատկանիշները
1.1 Վարչական ակտի էությունը, հասկացությունն ու իրավական հատկանիշները
1.2. Վարչական ակտի բնորոշման իրավական հիմքերը ազգային օրենսդրության մեջ և միջազգային իրավական փաստաթղթերում /համեմատական վերլուծություն/

Գլուխ 2. Վարչական ակտի տեսակները
2.1.Վարչական ակտի տեսակները և դրանց բնութագրիչները
2.2 Վարչական ակտի տեսակների իրավական նշանակությունը
և հետևանքները
2.3. Վարչական ակտի իրավաչափության վիճարկման եղանակներն ու իրավակիրառական պրակտիկան
Եզրակացություն
Օգտագործած գրականության ցանկ

Հատված
Վարչական մարմինների և մասնավոր անձանց առօրյա հարաբերությունների ընթացքում արձակվող վարչական ակտերը այնքան բազմազան են, որ անհրաժեշտություն է առաջանում դրանք բաժանել որոշակի խմբերի (տեսակների)։ Յուրաքանչյուր վարչական ակտ ունի հստակորեն որոշված կամ հայտնի հասցեատեր, հետևաբար՝ վարչական ակտը կարող է իր հասցեատիրոջ համար ունենալ բարենպաստ կամ ոչ բարենպաստ (միջամտող) նշանակություն` մերժել որևէ իրավունքի տրամադրումը, զրկել այս կամ այն իրավունքից, տալ թույլտվություն, որևէ գույքի նկատմամբ իրավունք և այլն, ինչպես նաև պարունակել խառը՝ բարենպաստ և միջամտող նշանակություն ունեցող տարրեր։ Այլ կերպ ասած՝ վարչական ակտերը տարանջատվում են նաև ըստ հասցեատերերի վրա դրանցում պարունակվող կարգավորման ներգործության, այսինքն`մասնավոր անձի առնչությամբ այդ ներգործությունը կարող է մի դեպքում նպաստել նրա իրավունքների իրականացմանը, մեկ այլ դեպքում՝ սահմանափակել դրանք կամ ծանրաբեռնել նրան պարտականություններով, իսկ երրորդ դեպքում՝ լինել միաժամանակ և նպաստավոր, և ծանրաբեռնող։ Ըստ այդմ առանձնացվում են բարենպաստ, միջամտող և զուգորդվող վարչական ակտեր («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի՝ բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները (մասնավոր) անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման։ Բարենպաստ վարչական ակտերի օրինակներ են շինարարության թույլտվությունը, կենսաթոշակ նշանակելը, հանրային ծառայության պաշտոնի նշանակելը, քաղաքացիության շնորհումը, տարկետումը պարտադիր զինծառայությունից և այլն։ Անձի պահանջը բավարարող վարչական ակտերը, որպես կանոն, բարենպաստ ակտեր են։ Ի տարբերություն այլ հայեցակարգային մոտեցումների`ՀՀ-ում օրենսդիրը որևէ անձի ոչ միայն իրավական, այլև փաստացի դրության բարելավումը համարում է բարենպաստ վարչական ակտ։ Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի՝ միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են (մասնավոր) անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։

Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, (ընդունվել է` 06.12.2015թ., ուժի մեջ է մտել` 22.15.2015թ.), հոդված 50:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք (ընդունվել է` 06.12.1985թ., ուժի մեջ է մտել` 01.06.1986թ.):
3. Վարչական դատավարության ՀՀ օրենսգիրք (ընդունվել է` 05.12.2013, ուժի մեջ է մտել` 07.01.2014թ.):
4. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ընդունվել է 2004 թ. փետրվարի 18- ին):
5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ընդունվել է 2018 թ. մարտի 21-ին):
6. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ընդունվել է 30.05.2001):
7. …

Էջ 53 Գին 25000 Պատվիրել