Դիպլոմային Տրանսպորտի ոչ ավանդական տեսակների զարգացման հնարավորությունները ՀՀ-ում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Տրանսպորտի ոչ ավանդական տեսակներն ու դրանց նշանակությունը
1.1. Տրանսպորտի ոչ ավանդական տեսակները
1.2. Տրանսպորտի ոչ ավանդական տեսակների կիրառության միջազգային փորձը
Գլուխ 2. Տրանսպորտի ոչ ավանդական տեսակների զարգացման հնարավորությունները ՀՀ-ում
2.1. Տրանսպորտի ոչ ավանդական տեսակների անհրաժեշտության գնահատումը ՀՀ-ում
2.2. Տրանսպորտի ոչ ավանդական տեսակների զարգացման հեռանկարները ՀՀ-ում
Եզրակացություններ
Օգտագործված գրականության ցանկ
Հատված
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Ներկայիս Երևանը Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, տարածաշրջանային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային և տարանցիկ հանգույցը: Երևանին բաժին են ընկնում ՀՀ արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.1 %-ը, շինարարության՝ 53.9 %-ը, մանրածախ առևտրի՝ 82.6 %-ը, ծառայությունների՝ 85.5 %-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի՝ 77.6 %-ը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ 33.2 %-ը: Քաղաքային տրանսպորտի հիմնական նպատակն է հնարավորություն ստեղծել ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների պահանջարկի բավարարման՝ առանց բացասական հետևանք թողնելու հասարակության և շրջակա միջավայրի վրա: Նման մոտեցման դեպքում պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով. իրականացնել ճիշտ հողօգտագործում և պլանավորում, որի արդյունքում նվազեցնել հեռավորությունները և կրճատել տարածություններ (կիլոմետրեր): Արդյունավետ տրանսպորտային ցանցի նախագծում, իրականացնել քաղաքականություն մարդկանց խթանելու օգտվել նվազ արտանետումներ և էներգախնայող տրանսպորտային միջոցներից, ինչպիսիք են հասարակական տրանսպորտը և առանց ներքին այրման շարժիչի տրանսպորտային միջոցները: Սա կարող է իրագործվել ներդրումների միջոցով հասարակական տրանսպորտի բարելավման, անվտանգ ենթակառուցվածքների ստեղծման, ներքին այրման շարժիչով անձնական տրանսպորտային միջոցների օգտագործման նախաձեռնությունների կրճատման (էկոլոգիական վճարների և վառելիքի գնի) միջոցով, իրականացնել քաղաքականություն ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցներ վնասակար ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: Դա հնարավոր է հասնել այնպիսի քաղաքականության միջոցով, ինչպիսիք են տրանսպորտային միջոցների վառելիքի արդյունավետության բարելավում, նոր տեխնոլոգիայի միջոցով ցածր ածխածնային վառելիքի սպառում, և ցածր արտանետվող տրանսպորտային միջոցների օգտագործման խթանում, ինչպիսիք են էլեկտրական և հիբրիդային շարժիչով մեքենաները: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քաղաքային տրանսպորտը արագորեն վեր է ածվում էներգիայի նշանակալի սպառողի: Հիմնական էներգիայի աղբյուրներ են հանդիսանում չվերականգնվող նավթային վառելիքները: Այդ առումով կարևոր է գնահատել այն գործոնները և ռազմավարությունները, որոնք ազդում քաղաքային տրանսպորտի էներգախնայողության վրա: Բնապահպանական ակտիվների, այդ թվում՝ օդի, հողի, ջրի և կենսաբազմազանության վիճակը, կրում է մարդու գործունեության ազդեցությունը: Երևանում օդի որակի հետ կապված հիմնական մարտահրավերներն են՝ օդում փոշու մասնիկների բարձր կոնցենտրացիան, ինչպես նաև SO2 և NO2 արտանետումները: 1990-ականներին կանաչ տարածքների զգալի անկումը բացասաբար է անդրադարձել կենսաբազմազանության վրա, ինչը հանգեցրել է Երևանի տարածքում վերջինիս կորստին:
Գրականության ցանկ
1. Հայաստանի տրանսպորտային հեռանկարները, Ասիական զարգացման բանկ, Տրանսպորտի ոլորտի գլխավոր պլան, Երևան 2011:
2. «Կանաչ Երևան» գործողությունների ծրագիր, Երևան 2017, էջ 70-75.
3. «ԵՄ կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագիր, Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումները ցածր ածխածնային զարգացման քաղաքականության համատեքստում, Երևան 2020, էջ 19-20.
4. Губенко А., Смуров М., Черкашин Д. Экономика воздушного транспорта. — М.: Питер, 2009.
5. Захарова Е.Ю. Экономика воздушного транспорта :учеб. пособие. — М.: МГТУ ГА, 2006. – Ч. I.
6. Захарова Е.Ю. Экономика воздушного транспорта :учеб. пособие. — М.: МГТУ ГА, 2007. – Ч. II.
7. …