diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Փոխադրությունը որպես կրտսեր դպրոցականի կապակցված խոսքի զարգացման միջոց

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ առաջին. Փոխադրության խնդիրները և տեսակները տարրական դպրոցում
1.1. Փոխադրության տեղը գրավոր աշխատանքների համակարգում
1.2. Պատմելու գործադրմամբ փոխադրություն հյուսելու կարողության զարգացում Գլուխ երկրորդ. Փոխադրություն գրելու կարողության ձևավորման մեթոդիկան
2.1. Փոխադրություն գրելու քայլաշարը՝ ըստ փոխադրության տեսակների
2.2 Փոխադրության ստուգման չափանիշները
2.3 Փոխադրության կարողություն ձևավորելու իմ փորձից
Եզրակացություն

Հատված
Հանրակրթության պետական կրթակարգում, ինչպես նաև մայրենիի տարրական դասարանների ծրագրում խոսքի զարգացման խնդիրներին կարևոր տեղ է հատկացվում։ Ըստ նշված փաստաթղթերի` կրտսեր դպրոցականները պիտի գիտակցորեն (հասկանալով) կարողանան կառուցել խոսքային տեքստեր` համաձայն հաղորդակցության խնդիրների (ինչպես բանավոր, այնպեսէլ գրավոր)։
Խոսքը՝ որպես այդպիսին, առաջանում է դեռ մանկական տարիքում մանկական թոթովանքների, տառերի, բառերի միջոցով և գնալով բարդանում է: Խոսքային գործունեությունը բարդ երևույթ է. այն ունի լեզվաբանական, հոգեբանական, ֆիզիոլոգիական, փիլիսոփայական, սոցիոլոգիական և այլ տեսանկյուններ և դիտարկվում է համապատասխան գիտակարգերի կողմից: Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական-արտասանական իրացում: Այն հիմնականում բարձրաձայն խոսողություն է. կարելի է ձայնագրել ու վերարտադրել, հաղորդել տեխնիկական միջոցներով (հեռախոս, ռադիո): Որոշակի է սրա պայմանավորվածությունը խոսքային իրադրությամբ, մասնավորապես՝ հաղորդակցվողների փոխհարա¬բե¬րութ¬յամբ, հաղորդողի հոգևիճակով, տրամադրությամբ:
Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեքստի վերածված խոսքն է. իրացվում է գրային պայմանական նշանների գործադրումով (ձեռքով), ընկալվում է տեսողությամբ կամ շոշափելիքով: Այս դեպքում խոսքային իրադրություն ստեղծվում է մտովի, ոչ իրականում: Զուրկ է բանավորին հատուկ կառուցվածքային ու ոճաարտահայտչական հնչերանգային որոշ հատկանիշներից: Կարևոր դեր են ստանում գրության եղանակները, կետադրությունը: Սովորաբար ունենում է վերնագիր (խորագիր): Հաղթահարում են բանավոր խոսքի ժամանակային ու տարածական սահմանափակությունները:
Գրավոր խոսքի ուսուցումն անբաժանելի կերպով կապված է բանավոր խոսքի, կարդալու և քերականության ուսուցման հետ: Գրավոր խոսքի զարգացմանը, ինչպես նշվում է, լեզվի ուսուցման գործում վերապահված է ամենամեծ դերը:

Գրականության ցանկ
1. Բագումյան Լ., Բանավոր խոսքի զարգացումը տարրական դպրոցում, «Մանկավարժական միտք», 2015, N3-4:
2. Բաղրամյան Ռ., Հայերենի ուղղագրությունը և նրա ուսուցման հարցերը, Երևան, 1957:
3. Գալստյան Ա., Շարադրությունը որպես կրտսեր դպրոցականի խոսքի զարգացման միջոց, «Մանկավարժական միտք», 2015, N1-2:
4. Գյուլամիրյան Ջ., Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2006:
5. Գյուլբուդաղյան Ս., Ակնարկներ հայոց լեզվի մեթոդիկայի, Երևան, 1970:
6. Գյուլբուդաղյան Ս., Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Երևան, 1987:
7. Էդիլյան Գ., Հայոց լեզվի մեթոդիկա, Թիֆլիս, 1923:

Էջ 40 Գին 16000 Պատվիրել