diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Փողի պահանջարկի տեսական մոտեցումների էվոլյուցիան և փորձարարական հետազոտությունները

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Փողի պահանջարկի տեսությունների էվոլյուցիոն զարգացումը
1.1 Փողի պահանջարկը ըստ դասական քանակական տեսության
1.2. Փողի պահանջարկը ըստ քեյնսյան տեսության
1.3. Փողի պահանջարկի ժամանակակից տեսություն

Գլուխ 2. Փողի պահանջարկը և դրա վրա ազդող գործոնների փորձարարական հետազոտությունները
2.1. Գների ինֆլյացիան և փողի պահանջարկի փոխկապվածության վերլուծություն
2.2. Փողի պահանջարկը և տոկոսադրույքը փոխազեցությունը
2.3. Փողի պահանջարկի կայունության ապահովման մեխանիզմները
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Գների կայունություն բառացիորեն չի նշանակում անփոփոխ գներ, այլ նշանակում է գների դանդաղ և կայուն աճ: Հետևաբար կենտրոնական բանկը պետք է նպատակադրի ոչ թե զրոյական, այլ չափավոր գնաճ: Վերջինս բնականոն երևույթ է և կարող է պայմանավորվել հետևյալ գործոններով: Նախ, գնաճը չափվում է սպառողական զամբյուղի միջոցով, որում ընդգրկված ապրանքների կշիռները համաձայն գնաճի հաշվարկման միջազգային մեթոդաբանության որոշակի ժամանակահատվածի (մի քանի տարիների) ընթացքում պահվում են կայուն: Այս պարագայում, եթե զամբյուղում ընդգրկված որևէ ապրանքի գին աճում է, ապա բնակչությունը կարող է կրճատել տվյալ ապրանքի սպառումը` մեծացնելով դրան փոխարինող ապրանքի սպառումը, որի գինն ավելի ցածր է: Արդյունքում վիճակագրորեն կգրանցվի գնաճ, սակայն իրականում թանկ ապրանքի սպառումը կփոխարինվի առավել էժան ապրանքի սպառմամբ` չթանկացնելով սպառման իրական զամբյուղը: Երկրորդ` գնաճը կարող է պայմանավորվել սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների որակական փոփոխությամբ, երբ բնակչությունը սկսում է սպառել զամբյուղում ընդգրկված ապրանքացանկի առավել որակյալ տարատեսակները: Երրորդ, գների չափավոր աճը նպաստում է արտադրության ծավալների ընդլայնմանը և տնտեսության զարգացմանը և ընդհակառակը` գնանկումը կարող է նվազեցնել արտադրության խթանները: Գների այն մակարդակը, որը տվյալ երկրի տնտեսության առանձնահատկություններից ելնելով առավել համապատասխանում է գների կայունության վերոնշյալ սահմանմանը, ընտրվում է որպես գնաճի նպատակային մակարդակ կամ գնաճի թիրախ: Նոր ռազմավարությամբ կենտրոնական բանկը, որպես անվանական խարիսխ դիտարկում է գնաճի կանխատեսված մակարդակը: Որպես գործառնական նպատակ հանդես է գալիս կարճաժամկետ տոկոսադրույքը, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական բանկը ֆինանսական կայունության ապահովման համար ռազմավարության ընդունման առաջնային փուլում կիրառում է նաև ծավալային գործիքներ: Ռազմավարության փոփոխության հետ մեկտեղ փոփոխվեցին միջանկյալ ու գործառնական նպատակները: Որպես միջանկյալ նպատակ ընտրվեց գնաճի կանխատեսվող մակարդակը, իսկ որպես գործառնական նպատակ՝ կարճաժամկետ տոկոսադրույքը: Նոր ռազմավարության պայմաններում փողի բազայի կամ զանգվածի ցուցանիշները ունեն բացառապես տեղեկատվական և վերլուծական նշանակություն: Քաղաքականության համար առաջնային կարևորության ցուցանիշներ են դիտարկվում վերաֆինանսավորման և միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքները: Այսպիսով, կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով ազդում է միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքի վրա՝ վերջինիս գնաճի թիրախային ցուցանիշին համահունչ մակարդակ ապահովելու համար: Գնաճի նպատակադրման ռազմավարության պայմաններում կենտրոնական բանկը մակրոտնտեսական փոփոխականների կարգավորման նպատակով ձգտում է հիմնվել մեծամասամբ ֆինանսական շուկայի գնային փոփոխականների վրա, չնայած սկզբնական փուլում կիրառում է նաև ծավալային գործիքներ:

Գրականության ցանկ
1. «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք Երևան 1996թ.
2. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, Երևան 1996թ.
3. ՀՀ ԿԲ վիճակագրական տեղեկագրեր
4. ՀՀ ԿԲ տարեկան համառոտ հաշվետվություններ, Երևան, 2008-2018թթ.:
5. ՀՀ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականցման ամփոփ հաշվետվություն
6. Ա. Մարկոսյան, «Տնտեսագիտություն բոլորի համարե, «Տիգրան Մեծե, Երևան 2001թ.,
7. …

Էջ 60 Գին 28000 Պատվիրել