diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Քրեական պատասխանատվությունը բռնաբարության համար

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Բռնաբարությունը որպես սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություն
1.1.Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական բնութագիրը
1.2.Բռնաբարության հասկացությունը և միջազգային կարգավորման առանձնահատկությունները

Գլուխ 2. Բռնաբարության հանցակազմի քրեաիրավական բնութագիրը և առկա հիմնահարցերը
2.1.Բռնաբարության հանցակազմի օբյեկտի և օբյեկտիվ կողմի առանձնահատկությունները
2.2.Բռնաբարության սուբյեկտը և սուբյեկտիվ կողմի քրեաիրավական հիմնահարցերը
Եզրակացություն
Օգտագործված իրավական ակտերի, պրակտիկ նյութերի և գրականության ցանկ

Հատված
Բռնաբարությունը սեռական հանցագործություններից ամենավտանգավորն է: Այն ուղղված է կնոջ սեռական ազատության կամ մինչև տասնվեց տարեկան աղջիկների սեռական անձեռնմխելիության դեմ: Տվյալ հանցագործությունը, որպես կանոն, կապված է տուժողին թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան լուրջ վնաս պատճառելու հետ: Բռնաբարությունը կարող է ուղեկցվել կնոջ սեռական օրգանների բազմաթիվ վնասվածքներով, դրանց վերարտադրողական գործառույթների խախտումներով, ինչպես նաև առաջացնել երկարատև նյարդահոգեկան խանգարումներ: Բռնաբարությունից տուժող կարող է հանդիսանալ միայն իգական սեռի ներկայացուցիչը: Ի դեպ, ո՛չ տուժողի բարոյական նկարագիրը, ո՛չ հանցավորի հետ ունեցած նրա երբեմնի կամ առկա փոխհարաբերությունների բնույթը (ամուսնական, ընկերական և այլն) չեն կարող տվյալ արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ հանդիսանալ: Բռնաբարության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է նաև տուժողի կամ այլ անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը, կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելը: Ընդ որում, ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելու դեպքում տուժողի կամքը ճնշվում, իսկ նրա անօգնական վիճակն օգտագործելու դեպքում՝ անտեսվում է: Արարքի կատարման նշված եղանակներն օրենքը սպառիչ է համարում: Ուստի այլ եղանակներով (օրինակ՝ խաբեությամբ, գույքը ոչնչացնելու սպառնալիքով կամ կախյալ վիճակն օգտագործելով և այլն) կնոջը սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելը չի կարող բռնաբարություն համարվել: Ամուսնանալու կեղծ խոստում տալու և ընդհանրապես կնոջը խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու միջոցով նրա հետ սեռական հարաբերության մեջ մտնելը (եթե, իհարկե, դա կապված չէ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով տուժողին թմրեցնելու, հարբեցնելու, անգիտակից վիճակի հասցնելու և դրա արդյունքում դիմադրություն ցույց տալու հնարավորությունից նրան զրկելու հետ) չի կարող քրեական պատասխանատվություն առաջացնել: Բռնությունը, որպես կանոն, դրսևորվում է տուժողի կամ այլ անձանց մարմնի վրա ներգործելով: Սակայն ֆիզիկական բռնության գործադրում է հանդիսանում նաև կնոջ դիմադրությունը ճնշելու կամ կանխելու համար նրա ներքին օրգանների վրա ներգործելը: Օրինակ՝ կնոջ կամքին հակառակ նրան թմրանյութեր ներարկելը, ալկոհոլ, հոգեներգործող նյութեր կամ քնաբեր դեղեր խմացնելը և այլն: Տվյալ դեպքում, իհարկե, հանցավորի արարքում առկա է նաև տուժողի անօգնական վիճակն օգտագործելու հատկանիշը: Բանն այն է, որ կնոջ հետ սեռական հարաբերության մեջ մտնելու նպատակով նշված միջոցները կիրառելով՝ հանցավորը ցանկանում է տուժողին հասցնել անգիտակից վիճակի, զրկել նրան դիմադրություն ցույց տալու հնարավորությունից:

Գրականության ցանկ
1. ՀՀ քրեական օրենսգիրք, ընդունվել է 18.04.2003, ուժի մեջ է մտել 01.08.2003:
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, ընդունվել է 01.07.1998, ուժի մեջ է մտել 12.01.1999:
3. ՀՀ վճռաբեկ դատարանի Է. Պետրոսյանի և Վ. Էլոյանի վերաբերյալ 2010 թ. փետրվարի 12-ի ԵՇԴ/0031/01/09 որոշում:
4. Դատական Գործ N: ԱՐԱԴ1/0052/01/15:
5. ԱՐԴ-/0176/01/11 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի որոշման 18-րդ կետ:
6. ԿԴ-1/0025/01/11 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի որոշման 18-րդ կետ:
7. …

Էջ 52 Գին 23000 Պատվիրել