diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Քրեական պատասխանատվությունը շորթման համար

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Շորթումը որպես սեփականության դեմ ուղղված հանցագործություն
1.1 Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը
1.2 Շորթման հասկացությունը և շորթման հանցակազմի քրեաիրավական կարգավորման միջազգային փորձը
Գլուխ 2. Շորթման որակման քրեաիրավական հիմնահարցերը
2.1 Շորթման օբյեկտը և օբյեկտիվ կողմի քրեաիրավական առանձնահատկությունները
2.2 Շորթման հանցակազմի սուբյեկտը և սուբյեկտիվ կողմը
Գլուխ 3. Շորթման հանցակազմի ծանրացնող հանգամանքները և շորթման սահմանազատումը այլ հանցագործություններից
3.1 Շորթման հանցակազմի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքների որակման հիմնահարցերը
3.2 Շորթման հանցակազմի սահմանազատումը այլ հանցագործություններից
Եզրակացություն
Օգտագործված իրավական ակտերի և գրականության ցանկ

Հատված

ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսում կաշառք ստանալու համար, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որպես ծանրացնող հանգամանք, նախատեսում է կաշառքի շորթումը: Այդ առումով մասնագիտական գրականության մեջ ընդհանուր ճանաչում է ստացել այն մոտեցումը, որ կաշառք ստանալը շորթմամբ առկա է այն ժամանակ, երբ պաշտոնատար անձը պահանջում է անձից կաշառք տալ իրեն` հակառակ դեպքում սպառնալով ոտնահարել նրա իրավունքները կամ օրենքով պաշտպանվող շահերը, կամ էլ, թեև ուղղակիորեն չի պահանջում կաշառք տալ, բայց անձին այնպիսի պայմանների մեջ է դնում, որ վերջինս հարկադրված կաշառք է տալիս իր իրավունքներին և օրենքով պաշտպանվող շահերին սպառնացող հնարավոր վտանգը կանխելու համար: Կաշառքի շորթումն ունի երկակի քրեաիրավական նշանակություն. կաշառք ստանալու համար այն հանդիսանում է ծանրացնող հանգամանք, իսկ կաշառք տվողի համար` քրեական պատասխանատվությունից ազատվելու նախապայմաններից մեկը: Շորթման ներկայիս ձևակերպումն այնպիսին է, որ ամբողջ ծավալով չի կարող կիրառվել կաշառքի շորթման դեպքում: Ըստ էության, կաշառքի շորթումն իր բովանդակությամբ ավելի նեղ է, քան շորթումը: Կաշառքի շորթման դեպքում խոսքը գնում է պաշտոնատար անձի կողմից տուժողի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման սպառնալիքի մասին: Կաշառքի շորթման հարցին անդրադարձել է նաև ՌԴ Գերագույն Դատարանի Պլենումն իր 2000թ. փետրվարի 10-ի N 6 որոշման 15-րդ կետով: Ըստ այդ որոշման, շորթում նշանակում է պաշտոնատար անձի կաշառք տալու պահանջը` փողի, արժեթղթերի և այլ գույքի տեսքով, այնպիսի գործողություններ իրականացնելու սպառնալիքի տակ, որոնք կարող են վնաս պատճառել քաղաքացիների օրինական շահերին կամ նրանց դնել այնպիսի պայմաններում, որոնց դեպքում նա ստիպված կլինի կաշառք տալ` իր օրենքով պաշտպանվող շահերին սպառնացող վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով: Բ.Վ. Վոլժենկինը արտահայտել է այն դիրքորոշումը, որ համապատասխան նորմի մանրակրկիտ վերլուծությունը ապացուցում է Գերագույն Դատարանի դիրքորոշման ճշմարտացիությունը: Կաշառքի շորթման համար օրենսդրի կողմից խստացված պատասխանատվություն է նախատեսված այն պատճառով, որ շորթման դեպքում տուժում են քաղաքացիների օրինական շահերը: Եթե խոսքը գնար քաղաքացիների այնպիսի շահերի մասին, որոնք չեն պաշտպանվում օրենքով, պատասխանատվությունը չէր խստացվի: Կաշառքի շորթման և շորթման հանցակազմերը միմյանցից տարբերակվում են նաև հանցագործության սուբյեկտով: Կաշառքի շորթման սուբյեկտը հատուկ է, որպես այդպիսին կարող է հանդես գալ միայն պաշտոնատար անձը:

Գրականության ցանկ

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիքր, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407:
3. Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծ, ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնեական կայքէջ:
4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիքր, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407:
5. ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՐԴ/0176/01/11 որոշում:
6. ՀՀ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 16-իթիվ ԱՐԴ/0038/01/13 որոշում:
7. …

Էջ 60 Գին 26000 Պատվիրել