diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային ՕՈՒՆ-երի դերը կապիտալի միջազգային միգրացիայի գործընթացներում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Օտարերկրյա ներդրումները որպես տնտեսության զարգացման գործոն
1.1 Կապիտալի միջազգային միգրացիայի էությունը, ձևերը և շարժառիթները
1.2 Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի դինամիկան համաշխարհային տնտեսության մեջ
1.3 Օտարերկրյա ներդրումների ազդեցությունը որպես տնտեսական աճի ապահովման գործոն

Գլուխ 2. Օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները ՀՀ-ում
2.1 Օտարերկրյա ներդրումների իրավական կարգավորումը և պաշտպանությունը ՀՀ-ում
2.2 ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների դինամիկան 2015-2029թթ
2.3 ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները արտադրության ոլորտում
2.4 ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հեռանկարները և բարենաստ ներդրումային միջավայրի ստեղծումը
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության Հայեցակարգն իրենից ներկայացնում է ներդրումային քաղաքականության խնդիրների, սկզբունքների և նպատակների համակցություն: Այն արտահայտում է ներդրումային քաղաքականության ընդհանուր մոտեցումներն ու ռազմավարությունը: ՀՀ ներդրումային քաղաքականությունը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից է: Այն նպատակաուղղված է երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավմանը, և, վերջինիս հիման վրա, տնտեսական զարգացման ապահովմանը: Փաստորեն, վերոնշյալ սկզբունքների իրականացման վրա է խարսխված արդյունավետ ներդրումային քաղաքականությունը, որից էլ կախված է երկրի արտադրական ներուժի, տնտեսական աճի տեմպերի, ողջ ենթակառուցվածքների զարգացումը: ՀՀ-ում ներդրումների ծավալի մեծացման համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել ինչպես ներքին կապիտալը, այնպես էլ արտաքին կապիտալի ներհոսքը: Ընդհանրապես, շուկայական տնտեսակարգին անցման սկզբից ևեթ կապիտալի հիմնախնդիրը միշտ էլ եղել է: Այդ իսկ պատճառով էլ երկրի կառավարությունը ձգտել է տնտեսության մեջ ռեսուրսներ ներգրավել ֆինանսավորման տարբեր աղբյուրներից: Քաղաքականության այս դրույթի արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ-ն ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն, որն ամրագրված է 1994 թ-ին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով: Համաձայն այդ քաղաքականության՝ Հայաստանում հավասար իրավական չափանիշներ են հաստատված թե՛ օտարերկրյա, թե՛ ներքին գործարարների համար: Ընդհանուր առմամբ օրենքում սահմանված են ՀՀ տարածքում օտարերկրյա ներդրումների իրականացման իրավական, տնտեսական ու կազմակերպական հիմքերը: Օրենքն ուղղված է օտարերկրյա ներդրողների իրավունքների, օրինական շահերի, գույքի պաշտպանության ապահովմանը, օտարերկրյա նյութական և ֆինանսական միջոցների ներգրավման, առաջատար տեխնոլոգիաների կառավարման և կազմակերպման փորձի ներդրման ու արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծմանը:

Գրականության ցանկ
1. «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենք, հոդված 12, մայիսի 25 2011 թ. www.arlis.am :
2. «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, հուլիսի 4 1994թ, հոդված 3. www.arlis.am :
3. Թադևոսյան Զ., Կապիտալի և աշխատուժի միջազգային միգրացիան. իրավիճակը և հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2005
4. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագիր, հոդված 2.47, ընդ. 2018 հունվարի 1. www.petekamutner.am :
5. Հայաստանի Հանրապետության Ներդրումային Քաղաքականության Հայեցակարգ, ՀՀ Կառավարության 2015 թ-ի հոկտեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրային որոշման հավելված: www.arlis.am
6. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ-ի հունվար-սեպտեմբերին: Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018 թ-ի հունվար-սեպտեմբերին: ԱՎԾ: https://armstat.am/file/article/sv_02_20a_420.pdf
7. …

Էջ 70 Գին 33000 Պատվիրել