Կուրսային Կումիսաբուժություն
Բովանդակություն
Ներածություն
1.Կումիսի պատմությունը
2.Կումիսի նշանակությունը Ղազախստանում
3.Կումիսի տեսակները
4.Կումիսի կազմը
5.Կումիսի պատրաստումը
6.Կումիսի բուժական հատկանիշները և օգտագործումը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Հետազոտության թեմայի արդիականությունը. Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որում, կարելի է ասել, առկա է առողջության դեֆիցիտ: Նրա մասին խոսակցությունները կրում են անընդհատ բնույթ յուրաքանչյուր միջավայրում:
Ժամանակակից էկոլոգիական միջավայրի պայմաններում մարդկային օրգանիզմը անընդհատ ենթարկվում է ոչ բարենպաստ արտաքին գործոնների ազդեցությանը: Առողջության էկոլոգիան մշտապես մղվում է առաջին պլան: Առողջության պահպանման թեման հիմնականում արդիական է Ղազախստանի բնակչության շրջանում: Ղազախստանյան ասացվածքը ասում է. «Լավագույն բժիշկը նա է, ով հին հիվանդություններին նորերը չի ավելացնում»:
Ղազախստանի առողջապահության ոլորտում և ոչ միայն մշտապես խոսվում է կումիսի մասին: Ղազախստանի խոհանոցը անհնար է պատկերացնել առանց կումիսի: Այս հիասքանչ ըմպելիքը այստեղ համարվում է հյուրասիրության առաջին տարրը բոլոր արարողություններում: Կումիսի առավելությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն սովորական կաթի, որը հնարավոր չէ տաք եղանակին պահպանել, այն կարելի է պահպանել երեքից չորս օր:
«Կումիսը նման է դրախտում հոսող գետի հոտավետ խմիչքի: Այս աստվածատուր խմիչքը շունչ է հաղորդում կյանքի և բուժում է հիվանդ օրգանիզմը», գրել է 16-րդ դարի միջինասիական հեղինակ Իբի Ռուզբիխան:
Հիպոկրատը ասել է. «Կերակուրը ինքնին դեղորայք է, իսկ դեղորայքը՝ կերակուր՚: Այսօր յուրաքանչյուր բժիշկ գիտի անփոխարինելի պրոֆիլակտիկ միջոցի՝ ճիշտ սննդի մասին: Ճիշտ սնունդ հասկացությունը յուրաքանչյուրը հասկանում է յուրովի: Շատերը կարծում, որ պարտադիր է հարուստ սնունդը, սակայն հիվանդությունը հարուստ և աղքատ չի ճանաչում:
Ճիշտ սննդակարգի և նրանում էկոլոգիապես մաքուր պրոդուկտների ներմուծումը ներկայումս հանդիսանում է առողջության պահպանման հիմնական գրավականը: Այդ իսկ պատճառով սույն աշխատանքի հիմնական նպատակն է ուսումնասիրել կումիսի նշանակությունը որպես սննդային հավելում: Այստեղ ուսումնասիրվում է, թե որքանո՞վ է այն բավարարում օրգանիզմի պահանջմունքները սննդարար նյութերի, վիտամինների և միկրոտարրերի գծով: Բացի դա անդրադարձ է կատարվել նաև կումիսի բուժական էֆեկտին և դրա կիրառման բացասական հետևանքներին:
Ճապոնացիները ընդգծում են, որ ներթափանցելով օրգանիզմ՝ կումիսը չի միջամտում օրգանիզմի աշխատանքին, այլ հանդիսանում է այդ գործունեությունը կարգավորող միջոց:
Կումիսը իրենից ներկայացնում է արժեքավոր թթվա-կաթնային ըմպելիք և նրա կիրառում հաճախ կոմպենսացնում է օրգանիզմի պահանջմունքները սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և միկրոտարրերի գծով: Սակայն կումիսում առկա էթիլ սպիրտը համարվում է դրա թերությունը: Կումիսի կիրառության ընթացքում դրա գերօգտագործումը հանգեցնում է ալկոհոլիզմի:
Նշված հիմնախնդիրների համակարգային վերլուծության և դրանց մի մասի լուծման տարբերակների մշակման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է հետազոտության թեմայի արդիականությունը տեսական ու կիրառական կարևոր նշանակությունը:
Հետազոտության նպատակը և խնդիրները: Հետազոտության նպատակն է կումիսի և կումիսաբուժության վերաբերյալ առկա տեսությունների և մեթոդաբանության հիման վրա հետազոտել կումիսը, դրա էությունը և առանձնահատկությունները, դրա կիրառությունը Ղազախստանում: Այդ նպատակին հասնելու համար մագիստրոսական թեզում քննարկվել և առաջադրվել են հետևյալ հիմնախնդիրները.
1. ուսումնասիրել կումիսի առաջացման պատմությունը և թե ինչպես այն ներգրավվեց մարդու կյանքի արդի փուլում,
2. ներկայացնել Ղազախստանի առանձնահատկությունները որպես երկիր որտեղ զգալի ուշադրություն են դարձնում կումիսին և կումիսաբուժությանը,
3. բացահայտել կումիսի ներկայումս հայտնի տեսակները,
4. ուսումնասիրել կումիսի կազմը,
5. ներկայացնել կումիսի պատրաստման գործընթացը,
6. վերլուծել կումիսի բուժական հատկանիշները և դրա կիրառությունը, կումիսաբուժության առավելությունները և թերությունները:
Հետազոտության օբյեկտը և առարկան: Հետազոտության ուսումնասիրության օբյեկտն է առողջապահության ոլորտը, իսկ առարկան` կումիսը և կումիսաբուժությունը:
Հետազոտության տեսական, մեթոդաբանական և տեղեկատվական հիմքերը: Ուսումնասիրության համար տեսամեթոդաբանական հիմք են հանդիսացել կումիսի առաջացման վերաբերյալ արտահասմանյան մի շարք հեղինակների և բժիշկների աշխատությունները` Պ. Ս. Պալլաս, Վ. Ռուբրուկ, Պ. Կարպինի, Ն. Վ. Պոստնիկով, Ե. Ն. Աննաևա և այլոք:
Կուրսային աշխատանքի կառուցվածքը և ծավալը: Կուրսային աշխատանքի կառուցվածքը բխում է առաջադրված նպատակներից, քննարկվող խնդիրներից և արդյունքներից: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, 6 հարցերից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից: Այն շարադրված է 40 էջի վրա, ներառում է 20 անուն աղբյուր գրականության ցանկ: