diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային Ապրանքների առքուվաճառքի միջնորդային գործառնությունները

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ներածություն
1. Առևտրամիջնորդային գործառնությունների էությունը և խնդիրները
2. Առևտրամիջնորդային գործառնությունների կազմակերպական ձևերը և տեսակները
3. Միջնորդների հետ կնքվող համաձայնագրերի տեսակները և դրանց առանձնահատկությունները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Որոշ դեպքերում ապրանքափոխանակության գործընթացը իրականացվում է առևտրային միջնորդների մասնակցությամբ: Միջնորդները համաշխարհային շուկայում գործում են տարբեր անունով և կատարում են տարբեր գործառույթներ: Որոշ միջնորդներ ակտիվորեն գնում են ապրանքները վաճառողներից, պահեստավորում դրանք և վերավաճառում գնորդներին:
Միջնորդները հնարավոր են դարձնում արտադրանքների հոսքը արտադրողներից գնորդներին՝ կատարելով 3 կարևոր ֆունկցիաներ: Ակնառուն այն է, երբ միջնորդը կատարում է գործարքային գործունեություն, որն իր մեջ ներառում է գնումը, վաճառքը և ռիսկայնությունը, որովհետև նա վաճառքի ակնկալիքով մատակարարում է ապրանքներ:
Միջնորդները կատարում են ապրանքների մատակարարման, պահեստավորման և ցրման ֆունկցիաներ: Ի վերջո միջնորդները հեշտացնում են գործունեությունները, որոնք աջակցում են արտադրողներին գնորդների համար ավելի գրավիչ ապրանքներ և ծառայություններ ստեղծելուն:
Սպառողները նույնպես օգուտ են ստանում միջնորդներից: Ունենալով այն ապրանքները և ծառայությունները, որ մենք պահանջում ենք, երբ նրանց կարիքն ունենք, որտեղ էլ որ պահանջենք և ինչ տեսքով էլ որ պահանջենք դրանք, դա մարքեթինգային աղբյուրների իդեալական արդյունքն է:
Ավելի հատուկ պայմաններում միջնորդները օգնում են արժեք ստեղծել սպառողների համար 4 տեսակի միավորների միջոցով՝ ժամանակ, տեղ, ձև, սեփականություն: Ժամանակի շահավետությունը վերաբերում է ապրանք կամ ծառայություն ունենալուն, երբ մենք պահանջում ենք այն: Տեղի շահավետություն նշանակում է ապրանք կամ ծառայություն ունենալ, որը պիտանի է, այնտեղ որտեղ սպառողները ցանկանում են: Ձևի շահավետությունը ներառում է ապրանքների և ծառայությունների մեծացումը, որպեսզի այն գնորդներին ավելի կոչումնային դարձնի: Սեփականության շահավետությունը, միջնորդների ջանքերի հետևանքը հանդիսանալով, օգնում է գնորդներին ապրանքներ և ծառայություններ ունենալուն:
Սույն աշխատանքով ուսումնասիրում ենք առևտրամիջնորդային գործառնությունների էությունը, խնդիրները, դրանց կազմակերպման ձևերը և միջնորդների հետ հարաբերությունների ձևավորումը: Առավել մանրամասն աշխատանքի համապատասխան գլուխներում:

Էջ 17 Գին 3.000 Պատվիրել