diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային Գիտելիքի գնահատման և կառավարման մեթոդները

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սովորողների գիտելիքների գնահատումը
2. Սովորողների ընթացիկ գնահատման նոր համակարգի առանձնահատկությունները
3. Գիտելիքի կառավարումը և տնտեսական զարգացումը
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Կրթական բարեփոխումները կյանքի կոչվեցին ժամանակի հրամայական պահանջի թելադրանքով: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այդ բարեփոխումների ոլորտը թևակոխեց: Երկրում սկսեց ձևավորվել ժողովրդավարության և ազատական տնտեսության վրա հենվող քաղաքացիական հասարակություն:
Կրթական բարեփոխումներն այսօր դպրոցի առջև դրել են այնպիսի խնդիրներ, որոնք կոչված են բարելավելու հանրակրթության որակը` ազգային արժեքներ կրող ժողովրդավարական հասարակության քաղաքացի ձևավորելու նպատակով: Ավանդական դպրոցն ապահովում էր միայն գիտելիքների յուրացումն ու մտապահումը: Այսօր արդեն այդ գիտելիքները վերածվել են ուսուցման հիմնական նպատակին հասնելու միջոցների, որոնք միտված են սովորողների ճանաչողական հետաքրքրությունների, ստեղծագործական ներուժի բացահայտմանը: Ուսուցման և ուսումնառության գործընթացը ենթադրում է մշտական հետադարձ կապ, որը հնարավորություն կընձեռի առաջ գնալուց առաջ ստուգել, ճշտել, թե ինչպես և ինչ ճանապարհով որտեղ ենք հասել, ինչ քայլեր կարիք ունեն ճշտվելու, ճշգրտվելու, ինչում ենք հաջողության հասել և դեռ ինչ ունենք անելու, ինչպես և որ ուղղությամբ շարունակել ճանապարհը: Այս դերը կրթության գործընթացում իրենց վրա են վերցնում ստուգումն ու գնահատումը, որի նպատակը միայն առարկայական գիտելիքների ու կարողությունների որոշակի արդյունքներ բացահայտելը չէ, այլ դրանց ձեռքբերման, ձևավորման ընթացքը:
Գիտելիքների ստուգման և գնահատման հիմնախնդիրներն այսօր լուրջ քննարկումների ընթացքում են: Չէ՞ որ գնահատման արդյունքում են հայտնաբերվում ուսումնական գործընթացի որակը և արդյունքները, պարզվում սովորողների կողմից ծրագրային պահանջների կատարումը: Ավանդական ուսուցման գործընթացում կարևորվում էր սովորողների յուրացրած տեղեկատվության պաշարը, և գնահատելն ավելի հեշտ էր: Ներկայումս գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների և դրանց հիման վրա ուսման որակի վերահսկումն է, որը նպաստում է սովորողների ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը, ինչպես նաև արժեքային որակների բացահայտմանը, որոնց հիման վրա էլ բարելավվում և վերահսկվում է ուսման որակը: Գնահատման գործող համակարգը վերափոխման խիստ անհրաժեշտություն ունի, քանի որ չի նպաստում աշակերտների ճանաչողական կարողությունների, հմտությունների զարգացմանը, չի ապահովում ճշգրիտ տարբերակված գնահատում:


Էջ 25 Գին 4.000 Պատվիրել