diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային Կաթնամթերքի համաշխարհային առաջարկ և պահանջարկ

Բովանդակություն

Ներածություն
1.Կաթնամթերքի համաշխարհային առաջարկ և պահանջարկ: ՀՀ վերջին 5 տարում որքա՞ն կաթնամթերք է ներմուծվել
2. ՀՀ-ում ի՞նչ մանրածախ գներով է վաճառվում կաթնամթերքը 7
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն
Հայաստանի Հանրապետությունում կաթնարդյունաբերությունը ագրոպարենային համակարգում միշտ զբաղեցրել է առաջնային դիրքեր, սակայն վերջին տարիներին կառուցվածքային վերափոխումների հետևանքով հետին պլան է մղվել:
Հանրապետության կաթնարդյունաբերությունն ունի 22 գլխամասային գործարան` բազմաթիվ ենթաճյուղերով (50-ից ավելի մասնավոր և կոոպերատիվ ձեռնարկություններ, արտադրամասեր): Կաթնարդյունաբերության ընդհանուր հզորությունը կազմել է տարեկան 450 հազ. տոննա, որի զգալի մասը ապահովվել է ներկրված հումքի հաշվին:
Կաթնամթերքի արդյունաբերությունը բավականին զարգացած է, սակայն չի ավարարում նակչության պահանջմունքները: Հանրապետությունում այդ ոլորտն ունի մասնագիտացված ճյուղեր` անքաշ կաթնամթերքի արտադրություն, պանրագործություն:
ԽՍՀՄ միութենական հանրապետությունների շարքում Հայաստանը պանրի արտադրության ծավալներով գրավում էր չորրորդ տեղը: ԽՍՀՄ-ից արտահանված շվեյցարական բարձրորակ պանիրների (մեծ պանիրների) շուրջ 50 %-ն արտադրվել է Հայաստանում:
Կաթի շուկան ընդգրկում է կաթի ենթահամալիրի ոլոր սուբյեկտների և վերջնական սպառողների տնտեսական փոխհարաբերությունների համակարգերը, որոնք առուծախի միջոցով իրացնում են իրենց իրավունքն ապրանքի նկատմամբ: Հանրապետության կաթնարդյունաբերության ենթահամալիրի շուկան ուղղված է տեղական սպառողի պահանջմունքների բավարարմանը:
Սույն աշխատանքով ուսումնասիրվում կաթնամթերքի առաջարկը և պահանջարկը համաշխարհային շուկայում և Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև կաթնամթերքի ներմուծման ծավալը Հայաստանի Հանրապետություն վերջին 5 տարիների ընթացքում: Ընդ որում կաթնամթերքի շուկան համարվում համաշխարհային շուկայի հիմնական ոլորտներից մեկը: Կարևոր նշանակություն ունի նաև մանրածախ վաճառքի գների ուսումնասիրությունը սույն սննդամթերքի գծով, որը էական նշանակություն ունի բնակչության կենսամակարդակի և սպառողական զանգվածի ձևավորման գործում: Սույն հարցերի վերաբերյալ առավել մանրամասն աշխատանքի համապատասխան բաժիններում:

Էջ 10 Գին 3.000 Պատվիրել