diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային Կորպորատիվ կառավարում

Բովանդակություն

Ներածություն
1.Կորպորատիվ կառավարումը որպես վստահության գործոն և բնորոշ առանձնահատկությունները ՀՀ-ում
2.Կորպորատիվ կառավարման մոդելների համեմատական վերլուծություն
3.Գործադիր մարմինը որպես կորպորատիվ համակարգի կարևոր օղակ
4.Միանձնյա գործադիր մարմնի իրավական կարգավիճակը ՀՀ-ում տնտեսական ընկերության օրինակով
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն

Կորպորատիվ կառավարումը օրենքների, իրավական այլ ակտերի և մասնավոր սեկտորի համապատասխան կամավոր գործունեությւսն այնպիսի միասնությում է, որը ձեռ¬նարկություններին հնարավորություն է ընձեռում ներգրավել ֆինան¬սական և մարդկային կապիտալ, գործել արդյունավետ և այսպիսով հարատևել իրենց բաժնետերերի համար ստեղծելով երկարաժամկետ տնտեսական արժեք և հարգելով շահագրգռված բոլոր կողմերի և, ընդհանուր առմամբ, հասարակության շահերը։ Առաջին համաշխարհայինից հետո մինչև Մեծ ճգնաժամը, ինչպես Ամերիկայում այնպես էլ Եվրուպայում ձեռնարկատիրոջ կերպարը փոփոխեց։ Այս փոփոխության վրա իր ազդեցությունը թողեց նաև խոշոր կորպորացիների առաջացումը։ Մագնատներին փոխարինեցին բարձր վարձատրվող «տեխնոկրատները», որոնք գլխավորում էին համաշխարհային կորպորացիաներ։ Իր ազդեցությունը թողեց նաև բաժնետիրական ընկերությունների առաջացումը։
Մենեջմենթի ուսումնասիրության համար մշակույթը համարվում է այն կարևորագույն բնագավառներից մեկը, որն անհրաժեշտ է փորձառության և սոցիալական վարքի վերլուծության ու մեկնաբանման համար։ Այս գիտությունը ձևավորում է արժեքներ, ստեղծում մոտեցումներ, վերաբերմունքներ, կեցվածքներ, և որոնք արտացոլվում են մենեջմենթի վարքում։ Մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող տարբեր գիտնականներ ամբողջացնում են նրա հետևյալ հատկությունները:
Մշակութային միջավայրի վերջնական փուլը ազգային վարքի ստերեոտիպերի վերլուծությունն է, որը բնորոշ է ամբողջ ազգին, նրա մենեջերներին և ներկայացուցիչներին։ Անհրաժեշտ է նշել, որ չհասկանալով ընդհանուր մշակութային միջավայրի առանձնահատկությունները, ազգային արժեքների համակարգը և դրանց ազդեցությունն այդ միջավայրի վրա, ինչպես նաև այս մեծ համակարգի կւսպակցող տարրերը, անհնար է տալ այս կամ այն մշակույթի ներկայացուցիչների ամբողջական ստերեոտիպը։
Կորպորատիվ կառավարման համակարգի միջոցով ընկերությունները ապահովում են իրենց ֆինանսատնտեսական գործունեության հուսալիությունը, կարգավորում են այն հարաբերությունները, որոնք առաջ են գալիս մասնավոր և հանրային շահերի բախման արդյունքում: Հիմնական նպատակը, որը հետապնդվում է կորպորատիվ կառավարման համակարգի կողմից կորպորատիվ հավասարակշռված որոշումների ընդունման հիմքերի ստեղծումն է:

Էջ 20 Գին 4.000 Պատվիրել