diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային ՀՀ և Արգենտինայի Հանրապետության սահմանադրական իրավունքի համեմատական բնութագիրը

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ժամանակակից պետությունների սահմանադրական զարգացումը, սահմանադրության էությունը և բովանդակությունը
2.Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության սահմանադրական իրավունքի համեմատական բնութագիրը
3. Մարդու իրավունքների և ազատությունների համեմատական վերլուծությունը ՀՀ-ում և Արգենտինայի Հանրապետությունում
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Թեմայի արդիականությունը: Սահմանադրական իրավունքը համարվում է ցանկացած պետության իրավունքի առաջատար ճյուղ: Այն իրենից ներկայացնում է իրավական նորմերի համակցություն, որը հետապնդում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակ, ինչին հետամուտ սահմանում է պետական իշխանության որոշակի համակարգ: Այդ նորմերը համարվում են մարդկանց վարքագծի համապարտադիր կանոններ, որոնց պահպանումն անհրաժեշտության դեպքում ապահովվում է պետական հարկադրանքի տարբեր ձևերի կիրառմամբ: Այդ նորմերը բնութագրվում են ներքին միասնությամբ, որոշակի ընդհանուր հատկանիշներով՝ պայմանավորված հասարակական այն հարաբերությունների առանձնահատկություններով, որոնց կարգավորմանը նպատակաուղղված են դրանք:
Սահմանադրական իրավունքի մկիջոցով կարգավորվում են հասարակական հարաբերությունները, հասարակականա կյանքի առավել բարդ ու կարևոր ոլորտները, ինչով էլ պայմանավորված է իրավունքի համակարգում վերջինիս առաջատար տեղը: Կարելի է ասել նաև, որ սահմանադրական իրավունքը համարվում է ազգային իրավունքի ողջ համակարգի և դրա բոլոր ճյուղերի աղբյուր:
Սահմանադրական իրավունքն առավել սերտ կապվածություն ունի քաղաքականության և քաղաքական համակարգի հետ, քան իրավունքի որևէ այլ ճյուղ: Խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքական կուսակցություններում և հասարակակակն այլ միավորումներում ընդգրկված քաղաքացիներն ընտրություններին մասնակցելու միջոցով հանդես են գալիս որպես պետական իշխանության կազմակերպման գործընթացի մասնակիցներ, իսկ խորհրդարանում պատգամավորական տեղեր ստանալուց հետո՝ նաև որպես պետական իշխանության մարմինների գործունեության մասնակիցներ:
Սահմանադրական իրավունքի ուշադրության կենտրոնում գտնվում են հատկապես պետական իշխանության կազմակերպման հիմնախնդիրները, որը կանխորոշում է քաղաքականության ոլորտում դրսևորումների յուրօրինակ կանոններ և պետական իշխանությունը ենթարկում է ժողովրդի կամքին:
Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական իրավունքը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում քաղաքացիական հաշտության և համաձայնության համար: Այն լուրջ խնդիրներ ունի քաղաքական տարբեր ուժերի կողմից հանուն իշխանության մղված պայքարը քաղաքակիրթ վարքագծի շրջանակներում պարփակելու իմաստով: Այդ պատճառով դժվար է գերագնահատել սահմանադրական իրավունքի դերը, քանի որ մեր հասարակության կյանքում դեռևս լիարժեք կերպով չեն արմատավորվել քաղաքական մշակույթի և քաղաքական բարոյականության հանրաճանաչ նորմերը, անբավարար են գործում հասարակական կարծիքի ձևավորման և բացահայտման կառուցակարգերը:
Նշված հիմնախնդիրների համեմատական վերլուծության կարևորությամբ էլ պայմանավորված է ընտրված թեմայի արդիականությունը:
Աշխատանքի նպատակը և խնդիրները: Աշխատանքի հիմնական նպատակն է համեմատական ուսումնասիրությամբ առանձնացնել Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության սահմանադրական իրավունքին բնորոշ տարբերությունները: Նախանշված նպատակին հետամուտ աշխատանքում լուծվել են հետևյալ խնդիրները՝
1. ուսումնասիրել սահմանադրական զարգացումը ժամանակակից պետություններում, ներկայացնել սահմանադրության էությունը և բովանդակություն,
2. տալ ՀՀ և Արգենտինային Հանրապետության սահմանադրական իրավունքի համեմատական բնութագիրը,
3. վերլուծել մարդու հիմնական իրավունքները և ազատությունները երկու երկրների Սահմանադրություններում:
Աշխատանքի կառուցվածքը: Աշխատանքը կատարվել է նախանշված նպատակներին և խնդիրներին համապատասխան: Աշխատանքը կազմված է ներածությունից, երեք հարցերից, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից: Ներածության մասում ներկայացվել են աշխատանքի հիմնական դրույթները, հաջորդ երեք հարցերում տրվել են աշխատանքում առաջադրված խնդիրների լուծումները, եզրակացության բաժնում ներկայացվել են աշխատանքի հիմնական եզրահանգումները:

Էջ 20 Գին 4.000 Պատվիրել