diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային Համայնքների կողմից մատուցվող ծառայությունները և դրանց կատարելագործման ուղիները (Երևանի օրինակով)

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.1. Տեղական ինքնակառավարումը` որպես պետական գործունեության ապակենտրոնացման եղանակ
1.2.Տեղական ինքնակառավարումը տարածքային կառավարման համակարգում
1.3.Համայնքային ծառայությունների մատուցման միջազգային փորձը
ԳԼՈՒԽ 2. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
2.1.Համայնքների կողմից մատուցվող հանրային ծառայությունները ՀՀ-ում
2.2.Համայնքային ծառայությունների մատուցման ֆինանսավորման աղբյուրները
ԳԼՈՒԽ 3. ԵՐԵՎԱՆԻ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
3.1.Երևան քաղաքի կառավարման արդի հիմնախնդիրները
3.2.Համայնքային ծառայությունների մատուցման կատարելագործման ուղիները Երևան քաղաքում
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Հետազոտության թեմայի արդիականությունը: Տեղական ինքնակառավարումը ժողովրդաիշխանության ձև է: Չնայած այն հանգամանքին, որ պետությունը բավարարում է հասարակության պահանջները և իրականացնում է հասարակության անդամների շահերի պաշտպանություն, այնուամենայնիվ, հասարակության առջև ծառացած խնդիրների մեծամասնությունը ունի տեղական նշանակություն: Վերոնշյալ խնդիրների լուծման հարցը մտահոգում է յուրաքանչյուրին, քանի որ դրանցից է կախված մարդու կենսամակարդակը: Նման պայմաններում ակնհայտ է դառնում տեղական նշանակության խնդիրների լուծման՝ նախկինում պետության վրա դրված պարտավորությունները համայնքներին փոխանցելու անհրաժեշտությունը:
Տեղական ինքնակառավարումը ենթադրում է բնակչության կողմից տեղական նշանակության հարցերի լուծման ինքնուրույնություն` համարելով, որ բնակչությունը սեփական խնդիրներին քաջատեղյակ է: Իրենց հերթին տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն են կրում բնակչության առջև: Սույնից բխում է այն, որ ձևավորվելով բնակչության կողմից, տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատու են իրենց ընտրողների առջև:
Տեղական ինքնակառավարումը պետական կառավարման ամբողջ համակարգի հիմնաքարն է: Հայաստանի Հանրապետությունում ապակենտրոնացման գործընթացը սկսվել է 1995 թ. հուլիսի 5-ից` ՀՀ Սահմանադրության ընդունմամբ, որից հետո 1996թ. ընդունվեց Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը: 1996թ.-ի նոյեմբերի 10-ին երկրում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջին ընտրությունները:
Չունենալով տեղական ինքնակառավարման հարուստ ավանդույթներ՝ բնական էր այլ երկրների փորձին ապավինումը, ինչն, իհարկե, ամբողջությամբ չէր կարող արտացոլել մեր իրականությանը: Ուստի գոյություն ունեն դեռևս խնդիրներ, որոնցից կախված է տեղական ինքնակառավարման համակարգի կայուն և դինամիկ զարգացումը:
Նշված հիմնախնդիրների համակարգային վերլուծության և դրանց մի մասի լուծման տարբերակների մշակման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է հետազոտության թեմայի արդիականությունը տեսական ու կիրառական կարևոր նշանակությունը:

Էջ 75 Գին 40.000 Պատվիրել