Կուրսային Հասարակական սնունդ. արագ սննդի բիզնեսը որպես ոլորտի դիտարկվող օբյեկտ
Բովանդակություն
Ներածություն
1. Հասարակական սնունդի ոլորտի նկարագրությունը
2. Արագ սննդի բիզնեսի դիտարկումը որպես ոլորտի դիտարկվող օբյեկտ
3. Սպառողների նպատակային սեգմենտի բնորոշումը
4. Սպառողների գնողունակ վարքագծի բնորոշումը
5. Շուկայի նկարագրությունը, մասնաբաժնի վերլուծությունը
6. Շուկայի իրական և պոտենցիալ ծավալը, հագեցվածության աստիճանը
7.Մրցունակությունը և աճի հնարավորությունները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Ներածություն
Հասարակական սննդի ոլորտը ենթակա է անընդհատ փոփոխությունների: Վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի չափով ավելացել են այն կազմակերպությունները, որոնք ծավալում են գործունեություն հասարակական սննդի ոլորտում: Արդյունքում դրական տեղաշարժ է նկատվում նաև նրանց կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում: Փորձագետների կարծիքով, հասարակական սննդի ոլորտում գրանցված զարգացման նման աճը հնարավոր դարձավ միայն սպառողների գնողունակության աճի և բնակչության գործարար ակտիվության բարձրացման արդյունքում: Աճի արագ տեմպերը պարարտ հող են նախապատրաստում սույն ոլորտի հետազոտության իրականացման համար:
Ներկայումս հասարակական սննդի ոլորտը ներկայացված է մի քանի սեգմենտներով` արագ սնունդ, մատչելի ռեստորաններ, էլիտար խավի համար նախատեսված ռեստորաններ: Ուսումնասիրելու համար սույն ոլորտը` առաջին հերթին անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ այն մասին, թե ինչ ենք ուսումնասիրում, ինչ ծավալներով և ինչ նպատակով: Հասարակական սննդի ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է արագ սնունդ սեգմենտի զարգացմամբ, ինչը բնակչությանը հասանելի է ինչպես գնային, այնպես էլ ծառայությունների տեսանկյունից: Փորձագետների գնահատմամբ սույն ոլորտի տարեկան զարգացման 25 % -ը բաժին է ընկնում այս սեգմենտին:
Ներկայումս բավականին զարգանում է ճաշարանների կառուցումը և դրանց ներառումը գործունեության ոլորտ որպես հասարակական սննդի կազմակերպություն: Ընդ որում բավականին արագ աճում է փակ ճաշարանների քանակությունը քաղաքում:
Հետազոտության իրականացումը հասարակական սննդի ոլորտում չի սահմանափակվում միայն գոյություն ունեցող ձևերի ուսումնասիրությամբ: Անհրաժեշտ է ուսումնասիրել նաև նոր ուղղությունների զարգացումը հասարակական սննդի ծառայությունների ոլորտում: Օրինակ, ճաշարանների գոյության մի ձև է համարվում նաև կերակրի առաքումը: Բոլոր ճաշարաններում գոյություն ունի նման ծառայություն, սակայն դրանք միմյանցից տարբերվում են իրենց մակարդակով, տեսականիով և մատուցվող ծառայությունների գներով:
Հասարակական սննդի ոլորտի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ամենացածր աճը սույն ոլորտի կառույցներում առկա է էլիտար ռեստորանների գծով: Մասնագետները կարծում են, որ սա պայմանավորված է ոլորտի սույն սեգմենտի հագեցվածությամբ: Այս արդյունքը դրական ազդեցություն է ունենում առավել մատչելի ռեստորանների համար:
Օգտագործված գրականության ցանկ
1. Մարդումյան Մ.Ս, «Մարքեթինգի ռազմավարական կառավարում», Ուսումնական ձեռնարկ, Եր., «Տնտեսագետ», 2010
2. Мотышина М.С. Менеджмент в сфере услуг. Теория и практика. СПб, 2006
3. Чернов Г.Е. Социально-ориентированные системы общественного питания. СПб., 2001
4. Карпов В.Н. «Выбор целевого рынка /Маркетинг». 1994. № 3
5.Друкер П. «Практика менеджмента» . М.: Вильямс , 2006
6.http://www.molomo.ru/myth/fast_food.html
7.http://www.navasardtours.com/food/
8.http://karas.am/article/27