Կուրսային Ուսումնական գործընթացում աուտիզմով երեխաների ներառման առանձնահատկությունները
Բովանդակություն
Ներածություն
1. Աուտիզմի հասկացությունը, առաջացման պատճառները
2. Աուտիզմով երեխաների ուսումնական կրթության կազմակերպումն ու ներառումը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
1. Гилберг К., Питерс Т. Аутизм: медицинские и педагогические аспекты/Под ред. Л.М. Шипицыной, Д.Н.Исаева. СПб.1998. 124с.
2. Детский аутизм. Хрестоматия/Сост. Л.М.Шипицына. СПб., 1997. 254 с.
3. Интегрированное обучение детей с особенностями психофизического развития: Монография/А.Н.Коноплева, Т.Л.Лещинская. Мн. НИО. 2003. 232 с.
4. Лебединская К.С., Никольская О.С Диагностика раннего детского аутизма. Начальные проявления. М. Просвещение. 1991. 96 с.
5. Образовательная интеграция и социальная адаптация лиц с ограниченными возможностями/Под ред. Т.Л.Лещинская Мн. НИО. 2005. 260 с.
Եզրակացություն
Այսպիսով, սույն աշխատանքում մենք ներկայացրինք աուտիզ հիվանդությունը, նրա առաջացման հիմնական պատճառները: Բազմաթիվ գիտնականների ուսումնասիրությունները ներկայացնելով`հանգեցինք այն կարծիքին, որ աուտիզմի առաջացման պատճառբերը բավականին են, դեռևս չհիմնավորված, բուն էությունը չհայտնաբերված: Աուտիզմի առաջացման հիմք կարող են հանդիսանալ ինը և ավելի պատճառներ, որոնք մենք ներկայացրինք աշխատանքում:
Հետաքրքրրի էր նաև այն փաստը, որ այս հիվանդության նախանշանները կարող են անտեսանելի լինել ինչպես ծնողի, այնպես էլ մանկաբույժի կամ այլ բժշկի համար: Դրա համար հատկապես այն տարիքում, երբ կարող է սկսվել այս հիվանդության հավանական զարգացումը անհրաժեշտ է մեծ ուշադրություն` հիվանդությունը հայտնաբերելու և վաղ տարիքում կանխարգելելու նպատակով:
Աուտիզմ հիվանդությունը նշեցինք, որ բուժվում է ինչպես դեղորայքով, այնպես էլ առանց դրանց օգտագործման:
Աուտիզմի դրսևորման բազմաթիվ տարբերակներ կան: Այս հիվանդության դրսևորումը կարող է նաև պայմանավորված լինել անհատական հատկանիշներով: Սկզբնական փուլում հնարավոր է նաև մարդկային դրական հատկանիշների դրական դրսևորում, սակայն հետագա փուլերում արդեն ակնհայտ են հիվանդության զարգացումն ու մարդու զարգացման փոփոխությունը:
Աուտիզմով հիվանդ երեխաները ունեն կրթության պահանջ և իրավունք: Այսպիսի երեխաներին անպայման պիտի ներառել կրթական համակարգ, քանի որ իրենց հիվանդության պատճառով նրանք արդեն օտարանում են հասարակությունից, քիչ կամ ընդհանրապես չեն շփվում մարդկանց հետ: Նրանց ծնողներն էլ այս հարցում ունեն իրենց մեղքի բաժինը: Հիվանդության հայտնաբերման նախնական շրջանում ծնողները ևս ամաչում են իրենց երեխաների հիվանդության համար և փորձում են թաքցնել այն, որն էլ հանգեցնում է հիվանդության բարդացման
Աուտիկ երեխաների համար պետք է ստեղծվեն կրթության և ներառական մեթոդների կիրառման ընդգրկուն ու լայն պայմաններ, որոնց ճիշտ պգտագործումը հնարավորություն կտա այսպիսի երեխաներին ներգրավել կրթական համակարգում և փորձել օգնել նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամ: Կրթությունը շատ բան կարող է տալ աուտիզմով տառապող երեխային:
Սույն աշխատանքում մենք ներկայացրինք բավականին միջոցներ, որոնց օգտագործումը ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ նախապայման է հանդիսանում:
Աուտիկ երեպաների կրթության համար առանձնակի նշանակություն ունեն տեսողական ժամանակացույցի, ինքնաարտածման, ինքնակառավարման, հուշման ներառական մեթոդների կիրառումը: Իսկ առաջնային նշանակություն ունի ԱՈւՊ-ի օգտագործումը, որի մանրամասները մենք ներկայացրել ենք բուն աշխատանքում:
Աուտիկ երեխաների կրթության համար հիմնական գործոն է հանդիսանում ուսուցչի, դաստիարակի, ծնողի, այն մարդկանց դերն ու գործունեությունը, ովքեր զբաղվում են նրանց հետ: Այսպիսի երեխաները բացի բուն կրթական միջոցների կիրառումից ունեն առանձնակի ուշադրության, հոգատարության, խնամքի կարիք, ինչին հնարավոր է հասնել միայն ջանասիրաբար աշխատելու և այն երեխաներից յուրաքանչյուրին սիրելու ու նրանց ջերմությամբ պարուրելու միջոցով:
Այսօր այս ամենի կիրառումը միայն հնարավորություն կտա աուտիկ երեխաներին ներգրավել հասարակություն և նրանց հնարավորություն տալ ապրել բնականոն կյանքով: