diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Մագիստրոսական Աշխատանք Բանկերում ներքին հսկողության համակարգի ձևավորման և գործունեության հիմնախնդիրները

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
1.1. Ներքին հսկողության տեղը, դերը և նշանակությունը առևտրային բանկի կառավարման համակարգում
1.2. Ներքին հսկողության համակարգի ձևավորումը
1.3. Ներքին հսկողության գործառույթները
1.4. Ներքին հսկողության տեսակները
ԳԼՈՒԽ 2. ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ
2.1. Բանկի ներքին հսկողության գործունեության կազմակերպումը
2.2. Ներքին հսկողության համակարգի գործունեության հիմնախնդիրները
2.3. Ներքին հսկողության գործունեության արդյունավետության ապահովումը
2.4. Առևտրային բանկերի ներքին հսկողության համակարգի գնահատման մեթոդները
ԳԼՈՒԽ 3. ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
3.1. ՀՀ առևտրային բանկերի ներքին հսկողության իրավական կարգավորումը
3.2. ՀՀ առևտրային բանկերի ներքին հսկողության համակարգերի վերլուծությունը
3.3. Բանկերում ներքին հսկողության համակարգերի բարելավման ուղիները
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Հետազոտության թեմայի արդիականությունը. Երկրի տնտեսության զարգացման գործում կարևորվում է կարգավորող մարմնի կողմից ֆինանսական ոլորտում իրականացվող քաղաքականությունը, որը, խթանում է նաև շուկայական ինստիտուտների ձևավորումը և ապահովում է դրանց գործունեության արդյունավետությունը: Ֆինանսական հատվածի կայունությունը մեծապես կախված է բանկային համակարգի կայունությունից, որի գրավականն է արդյունավետ կերպով ներդրած ներքին հսկողության համակարգը:
Լիարժեք ներքին հսկողության համակարգի առկայությունը՝ անհրաժեշտ նախապայման է բանկային համակարգի կայուն, արդյունավետ և շարունակական գործունեության ապահովման համար: Նշվածն արդիական է ինչպես անցումային տնտեսություն ունեցող, այնպես էլ զարգացած երկրների համար:
Բանկային համակարգին առնչվող ռիսկերը կառավարվում են յուրաքանչյուր բանկի գործունեությանը համարժեք ներդրված ներքին հսկողական համակարգի միջոցով և դրա թերի լինելը նվազեցնում է երկրի ֆինանսական համակարգի արդյունավետությունը` տնտեսության վրա թողնելով բացասական հետևանքներ:
Քանի որ ՀՀ-ում բանկային համակարգի ակտիվների արժեքը կազմում է ֆինանսական համակարգի ակտիվների 90%-ից ավելին, ուստի ֆինանսական կայունության տեսանկյունից առավել կարևոր են բանկային համակարգում ֆորս մաժորային իրավիճակներում առաջացող հնարավոր ռիսկերի վաղ բացահայտումը, գնահատումը, կառավարումը և հետագա մոնիթորինգը: Ռիսկերի կառավարումն, իր հերթին, իրականացվում է արդյունավետ կերպով ներդրված և գործուն հսկողական համակարգով:
Բացի այդ ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչպես հայտնի է, սկիզբ առավ ֆինանսական համակարգից, իսկ դա վկայությունն է այն փաստի, որ այդ ոլորտում կառավարման և, մասնավորապես, դրա կարևոր բաղադրիչներից մեկի` հսկողության գործառույթները չեն կատարվել պատշաճ մակարդակով և արդյունավետությամբ: Այդ պատճառով էլ ներկայումս խիստ հրատապ է բանկային ոլորտում ներքին հսկողության համակարգում առկա հիմնախնդիրների բացահայտումը, ինչպես նաև հսկողական համակարգի հետագա կատարելագործման ուղիների նախանշումը, դրանց լուծման համապատասխան հանձնարարականների և առաջարկների մշակումը: Ուստի, ներքին հսկողության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիրը պետք է մշակել, հատկապես, հաշվի առնելով տնտեսական ճգնաժամի հետևանքներ:
Նշված հիմնախնդիրների համակարգային վերլուծության և դրանց մի մասի լուծման տարբերակների մշակման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է հետազոտության թեմայի արդիականությունը տեսական ու կիրառական կարևոր նշանակությունը:
Հետազոտության նպատակը և խնդիրները: Հետազոտության նպատակն է ներքին հսկողության վերաբերյալ առկա տեսությունների և մեթոդաբանության, ինչպես նաև օրենսդրական դաշտի հիման վրա հետազոտել ներքին հսկողության համակարգը, դրա էությունը և առանձնահատկությունները, այդ համակարգի միջոցով իրականացվող բանկային գործունեության կառավարման խնդիրները և առաջարկել դրանց լուծման ուղիները: Այդ նպատակին հասնելու համար մագիստրոսական թեզում քննարկվել և առաջադրվել են հետևյալ հիմնախնդիրները.
1. ուսումնասիրել ներքին հսկողության տեղը, դերը և նշանակությունը առևտրային բանկի կառավարման համակարգում, ներկայացնել ներքին հսկողության համակարգի ձևավորման գործընթացը, իրականացման ենթակա գործառույթները, տեսակները,
2. ներկայացնել բանկի ներքին հսկողության գործունեության կազմակերպման ընթացքը,
3. բացահայտել ներքին հսկողության համակարգի գործունեության հիմնախնդիրները և արդյունավետության ապահովումը,
4. ուսումնասիրել առևտրային բանկերի ներքին հսկողության համակարգի գնահատման մեթոդները,
5. ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի ներքին հսկողության իրավական կարգավորման համակարգը,
6. վերլուծել ՀՀ առևտրային բանկերի ներքին հսկողության համակարգերը,
7. ներկայացնել բանկերում ներքին հսկողության համակարգերի բարելավման ուղիները:
Հետազոտության օբյեկտը և առարկան: Հետազոտության ուսումնասիրության օբյեկտն է ՀՀ բանկային համակարգը, իսկ առարկան` ներքին հսկողության համակարգի կառավարման հիմնախնդիրները:
Հետազոտության տեսական, մեթոդաբանական և տեղեկատվական հիմքերը: Ատենախոսության համար տեսամեթոդաբանական հիմք են հանդիսացել ՀՀ օրենսդրությունը` այդ թվում բուն բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերը, միջազգային ֆինանսական կառույցների կողմից հրատարակված հետազոտությունները, ՀՀ և արտասահմանյան հեղինակների կողմից ներքին հսկողությանը նվիրված տեսամեթոդաբանական հրապարակումները, ՀՀ ԿԲ-ի կողմից հրատարակած վերլուծական նյութերը, ինչպես նաև ՀՀ բանկերի ֆինանսական հաշվետվությունները: Հետազոտության ընթացքում կիրառվել են վիճակագրական, համեմատական համակարգային վերլուծության մեթոդներ:
Հետազոտության արդյունքների կիրառումը և գործնական նշանակությունը: Մագիստրոսական աշխատանքի եզրահանգումները կարող են կիրառվել բանկային համակարգում ներքին հսկողության համակարգի կատարելագործման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար, առևտրային բանկերի աուդիտի, ինչպես նաև ՀՀ ԿԲ վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից հսկողական մեխանիզմներ մշակելիս: Որպես մեթոդական նյութ կարող է օգտագործվել բուհերում ֆինանսական/բանկային համակարգին վերաբերյալ առարկաների դասավանդման ընթացքում:
Մագիստրոսական աշխատանքի կառուցվածքը և ծավալը: Ատենախոսության կառուցվածքը բխում է առաջադրված նպատակներից, քննարկվող խնդիրներից և արդյունքներից: Ատենախոսությունը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից: Այն շարադրված է 85 էջի վրա, օգտագործված գրականության ցանկը՝ 40 հղումներով:

Էջ 80 Գին 40.000 Պատվիրել