diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Մագիստրոսական Աշխատանք Բիզնեսի կազմակերպումը ոչ առևտրային հաստատություններում

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ԲԻԶՆԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.1. Բիզնեսի էությունը և հիմնական հասկացությունները
1.2. Բիզնեսի կազմակերպման ձևերը
ԳԼՈՒԽ 2. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
2.1. Պետական և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծումը
2.2. Պետական և ոչ առևտրային կազմակերպությունների կառավարում
2.3. Պետական և ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը
ԳԼՈՒԽ 3. ԲԻԶՆԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԻՆԱԿՈՎ
3.1. Պետական և ոչ առևտրային կազմակերպությունները որպես գործարարության սուբյեկտ
3.2. Մարքեթինգային հետազոտությունները պետական և ոչ առևտրային կազմակերպություններում
3.3. Պետական և ոչ առևտրային կազմակերպությունների բիզնես պլան
3.4. Պետության, ոչ առևտրային կազմակերպությունների և բիզնեսի նորարարական սոցիալական համագործակցությունը
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ



ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հետազոտության թեմայի արդիականությունը. Պետական և ոչ առևտրային ոլորտը, որը կոչված է իրացնել սոցիալական, մշակութային, բարեգործական նպատակներ, զգալի դեր է խաղում շուկայական տնտեսությունում: Ուսումնասիրվող ոլորտի նշանակության աճի անհրաժեշտությունը ազգային շուկայի զարգացման նպատակով պահանջում է ոչ առևտրային կազմակերպությունների դերի և նշանակության ավանդական պատկերացումների փոփոխություն:
Հայաստանի Հանրապետության ոչ առևտրային ոլորտում բիզնեսի կազմակերպման հարցերին մշտապես քիչ ուշադրություն է հատկացվել և միայն շուկայական տնտեսությանն անցնելու ժամանակաշրջանում պետական և ոչ առևտրային կազմակերպությունների մեծամասնությունը սկսեցին լրջորեն գիտակցել, որ բիզնեսի կազմակերպումը հանդիսանում է արդյունավետ աշխատանքի գրավականը: Բյուջետային ֆինանսավորման նվազեցումը, աճող մրցակցությունը ստիպեցին պետական և ոչ առևտրային կազմակերպություններին փոփոխել իրենց գործունեության ռազմավարությունը: Պետական և ոչ առևտրային կազմակերպությունները դադարեցին իրենք իրենց ընդունել որպես փակ համակարգեր, որոնք իրականացնում էին սահմանված նպատակների կատարումը միայն պետական միջոցների հաշվին: Պետական և ոչ առևտրային կազմակերպությունները ևս սկսեցին կենտրոնանալ հաճախորդների վրա և ուսումնասիրել նրանց պահանջմունքները և ցանկությունները: Լայն տարածում ստացան ոչ առևտրային ծառայությունների մատուցումը, գնային քաղաքականության ձևավորումը, ֆինանսավորման հավելյալ աղբյուրների ներգրավումը:
Պետական և ոչ առևտրային կազմակերպությունները, ի տարբերություն առևտրային կազմակերպությունների, չեն հետապնդում շահույթի ստացում, իսկ գործարարությամբ զբաղվելու դեպքում շահույթը օգտագործվում է միայն օրենսդրությամբ նախատեսված նպատակների իրագործման համար: Պետական և ոչ առևտրային կազմակերպությունների առջև դրվում են մշակութային, կրթական, բարգերծական և այլ հասարակական նշանակության նպատակներ և նրանց հիմնական նպատակը շահույթի ստացումը չէ:
Նշված հիմնախնդիրների համակարգային վերլուծության և դրանց մի մասի լուծման տարբերակների մշակման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է ընտրված թեմայի արդիականությունը, տեսական ու գործնական կարևոր նշանակությունը:
Հետազոտության նպատակը և խնդիրները. Ներկայացվող հետազոտության նպատակն է ուսումնասիրել բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները պետական և ոչ առևտրային կազմակերպություններում` ՀՀ կրթության ոլորտի օրինակով:
Առաջադրված նպատակին հետամուտ` աշխատանքում տրվում են հետևյալ խնդիրների լուծումները`
1. հակիրճ ներկայացնել բիզնեսի էությունը և հիմնական հասկացությունները,
2. տալ բիզնեսի կազմակերպման ձևերի ընդհանուր նկարագիրը,
3. ուսումնասիրել պետական և ոչ առևտրային կազմակերպությունների ստեծման կարգը օրենսդրական նորմերին համապատասխան,
4. վերլուծել պետական և ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացը,
5. ներկայացնել պետական և ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման կարգը,
6. ՀՀ կրթության ոլորտի օրինակով ուսումնասիրել պետական և ոչ առևտրային կազմակերպությունները որպես գործարարության սուբյեկտ, ներկայացնել բիզնեսի կազմակերպման ուժեղ և թույլ կողմերը ՀՀ կրթության ոլորտում,
7. ուսումնասիրել մարքեթինգային հետազոտությունների կատարման կարգը պետական և ոչ առևտրային կազմակերպություններում,
8. հիմք ընդունելով բիզնես-պլանի կազմման կարգը ՀՀ կրթության ոլորտում օրինակելի ձևերի հիման վրա ներկայացնել բիզնես-պլանավորման գործընթացի և բիզնես-պլանի կազման առանձնահատկությունները պետական և ոչ առևտրային կազմակերպություններում,
9. ներկայացնել պետության, ոչ առևտրային կազմակերպությունների և բիզնեսի նորարարական սոցիալական համագործակցությունը:
Հետազոտության օբյեկտը և առարկան. Հետազոտության օբյեկտ են հանդիսանում պետական և ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ սույն աշխատության ուսումնասիրության շրջանակներում ՀՀ կրթության ոլորտը:
Հետազոտության առարկա են ընտրվել բիզնես գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները պետական և ոչ առևտրային կազմակերպություններում` ՀՀ կրթության ոլորտում
Մագիստրոսական թեզի ծավալը և կառուցվածքը. Մագիստրոսական թեզի կառուցվածքը համապատասխանում է հետազոտության նպատակներին և խնդիրներին: Աշխատանքը կատարված է սահմանված ծավալով և կազմված է ներածությունից, երեք գլուխներից, որոնք ներառում են ինը պարագրաֆներ, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից:
Աշխատանքի առաջին գլուխը` «Բիզնեսի կազմակերպման հիմնական ձևերը և դրանց առանձնահատկությունները» ուսումնասիրում է բիզնեսի հասկացությունը, էությունը և նշանակությունը, մանրամասն ներկայացնում է բիզնեսի կազմակերպման ձևերի ուսումնասիրությունը:
Աշխատանքի երկրորդ գլուխը` «Պետական և ոչ առեվտրային կազմակերպությունների ընդհանուր բնութագիրը», համապարփակ ներկայացնում է պետական և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման կարգը, սույն կազմակերպությունների կառավարման գործընթացը և վերակազմակերպման, լուծարման գործընթացը:
Աշխատանքի երրորդ գլուխը` «Բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները պետական և ոչ առևտրային կազմակերպություններում ՀՀ կրթության ոլորտի օրինակով», ուսումնասիրում է պետական և ոչ առևտրային կազմակերպությունները որպես գործարարության սուբյեկտ, ներկայացնում է ուսումնասիրվող կազմակերպություններում մարքեթինգային հետազոտությունների անցկացման կարգը, բացահայտում է պետական և ոչ առևտրային կազմակերպություններում, հատկապես ՀՀ կրթության ոլորտում բիզնես-պլանի առանձնահատկությունները, ներկայացնում է պետության, ոչ առևտրային կազմակերպությունների և բիզնեսի նորարարական սոցիալական համագործակցությունը:

Էջ 70 Գին 28.000 Պատվիրել