Մագիստրոսական Աշխատանք Եվրոպական միության դատարանի կառուցվածքը և գործառույթները
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Եվրոպական Միության դատարանի կառուցվածքը
1.1.Եվրոպական Միության դատարանը որպես Եվրոպական Միության դատական իշխանության բարձրագույն մարմին
1.2.Եվրոպական Միության եռաստիճան դատական համակարգի կառուցվածքային բնութագիրը
1.3.Եվրոպական Միության արդարադատության դատարանի զարգացման առանձնահատկությունները
Գլուխ 2. Դատարանի իրավազորությունը և աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները
2.1. Իշխանության առանձին ճյուղերի լիազորությունների հիմնախնդիրը ԵՄ ինստիտուցիոնալ համակարգում
2.2. Եվրոպական դատարանի լիազորությունները կապված տարբեր հայցապահանջների հարուցման և քննության հետ
Եզրակացություններ
Գրականության ցանկ
Ներածություն
Թեմայի արդիականությունը: Եվրոպական Միության ընդլայնումը ուղեկցվում է Եվրոպական միության դատական համակարգի մասշտաբային բարեփոխումներով: Բարեփոխումների հիմնարար դրույթները սահմանված են Նիսի պայմանագրով, որն ուժի մեջ է մտել 2003թ-ին և ներառվել ԵՄ դատարանի նոր Կանոնակարգում: Նիսի պայմանագրի և Դատարանի կանոնակարգի որոշ դրույթներ պետք է կոնկրետացվեն և ներառվեն ԵՄ խորհրդի հետագա որոշումներում: Բարեփոխումների շրջանակում ընդգրված են այնպիսի կարևորագույն ասպեկտներ, ինչպիսիք են ԵՄ դատական համակարգի կառուցվածքը, կարգավիճակն ըստ աստիճանակարգության և դրանց միջև փոխհարաբերությունների կազմակերպումը և կառավարումը: Փոփոխությունների է ենթարկվում նաև դատական գործընթացների կարգը: Եվ, թերևս, ամենակարևորը փոփոխվում է ԵՄ դատարանի և Առաջին ատյանի դատարանի միջև լիազորությունների բաշխման ընթացակարգը: Բարեփոխումների մասշտաբների մասին կարելի է դատել քննության առնելով միայն այն հանգամանքը, որ դրանց արդյունքում ընդհանուր իրավասության դատարանի կարգավիճակը ԵՄ Դատարանից անցնում է Առաջին ատյանի դատարանին:
Հիմնավորելով ԵՄ դատական համակարգի բարեփոխումների հրատապությունը՝ Եվրոպական հանձնաժողովը, ԵՄ դատարանը և 2000թ-ի Նիսի միջիշխանական կոնֆերանսի փաստաթղթերի պատրաստմամբ զբաղվող հեղինակների խումբը, որես կանոն, մատնանշում են ԵՄ դատարանի գործունեության ճգնաժամային դրսևորումները: Բերվում են բբազմաթիվ վիճակագրական տեղեկություններ, որոնք փաստում են այն մասին, որ ԵՄ դատարանը և Առաջին ատյանի դատարանը չեն կարողանում արդյունավետ քննել իրենց իրավասության տա գտնվող գործերի նմանօրինակ մեծ հոսքը: Արդյունքում նվազում է ողջ դատական համակարգի գործունեության արդյունավետությունը, երկարաձգվում են գործերի քննության ժամկետները, միաժամանակ չեն լուծվում ԵՄ կենսագործունեության համար կարևոր մի շարք խնդիրներ: ԵՄ դատարանի և Առաջին Ատյանի դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետաձգումը կարող էր ամբողջովին պարալիզացնել դատական համակարգի գործունեությունը:
Այս ամենը պայմանավորել է Եվրոպական Միության դատարանի արդյունավետ համակարգի ձևավորումը՝ հաշվի առնելով ԵՄ կազմում նոր պետությունների ավելացման հետ առաջ եկող ռիսկերը և վտանգները:
Թեման քննության առնելու արդիականությունը պայմանավորված է նրանով, որ պետությունները, որոնք ԵՄ կազմում նոր են, տևական ժամանակահատված անցնում են «ադապտացման փուլ»: Դրանք պարտավորված են ազգային դատական համակարգերը հարմարեցնել ձևավորված նոր իրադրությանը, որտեղ ԵՄ դատարանները ստանձնում են լրջագույն պատասխանատվություն կանխարգելելու և նեյտրալիզացնելու այն ռիսկերը և վտանգները, որոնք այս ամենի արդյունքում կծառանան ԵՄ առաջ: Ըստ այդ ճիշտ կառուցվածքը և լիազորությունների բաշխումը էական դեր ունի և շարունակական քննարկման առարկա է:
Աշխատանքի տեսական և մեթոդաբանական հիմքերը: Աշխատանքի հիմքում թեմային առնչվող նորմատիվ-իրավական փաստաթղթերի դրույթների համապարփակ ներկայացումն է: Մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել Եվրոպական Միության առաջնային իրավունքի աղբյուրները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Նիսի պայմանագրի դրույթների վերլուծությանը:
Աշխատությունում համամասնորեն կիրառվել են ինչպես ընդհանուր գիտական (համակարգային վերլուծության, վերլուծության և համադրության, ինդուկցիայի և դեդուկցիայի և այլն), այնպես էլ հատուկ գիտական մեթոդներ: Մասնավորապես, աշխատության մեթոդաբանության առանցքն է հանդիսացել քննարկման առարկա իրավական երևույթների իմացաբանական, դրանց ձևավորման ու պատմական զարգացման ընդհանուր օրինաչափությունների վերլուծության դիալեկտիկական մեթոդը, որը զուգակցվել է այնպիսի մասնավոր մեթոդների հետ, ինչպիսիք են համեմատական-իրավական (տարբեր պետություններում ձևավորված պրակտիկան համեմատելիս) և ձևական-իրավական (քննարկման առարկա հասկացությունները սահմանելիս) մեթոդները:
Հետազոտության օբյեկտը և առարկան: Մագիստրոսական թեզի հետազոտության օբյեկտ է հանդիսանում տեսական և գործնական բնույթի այն հարցերը, որոնք առաջանում են ԵՄ դատարանի կառուցվածքի, դրա ձևավորման ընթացքի, ներքին կառոցվածքի և գործառնման կարգի քննության ընթացքում: Հետազոտության առարկա են հանդիսանում բոլոր այն իրավական նորմերը, որոնք կոչված են սահմանելու, փոփոխելու կամ դադարեցնելու վերը նշված իրավահարաբերությունները:
Հետազոտության նպատակը և խնդիրները: Մագիստրոսական թեզի նպատակն է բացահայտել Եմ դատարանի կառուցվածքը և ներքին կազմակերպական ձևը, դրա իրավասության իրական սահմանները և ծավալները, ինչը թույլ կտա մեկնաբանել ԵՄ դատարանի առաջնային աստիճանակարգային տեղը և դերը ԵՄ ինստիտուցիոնալ համակարգում: Մագիստրոսական թեզում նախասահման նպատակին հասնելու համար առաջ են քաշվել հետևյալ խնդիրները.
1. ուսումնասիրել Եվրոպական Միության դատարանը որպես Եվրոպական Միության դատական իշխանության բարձրագույն մարմին,
2. տալ Եվրոպական Միության եռաստիճան դատական համակարգի կառուցվածքային բնութագիրը,
3. ներկայացնել Եվրոպական Միության արդարադատության դատարանի զարգացման առանձնահատկությունները,
4. սահմանել իշխանության առանձին ճյուղերի լիազորությունների հիմնախնդիրը ԵՄ ինստիտուցիոնալ համակարգում,
5. վերլուծել Եվրոպական դատարանի լիազորությունները կապված տարբեր հայցապահանջների հարուցման և քննության հետ:
Աշխատության կառուցվածքը: Հետազոտության առջև դրված խնդիրների համաչափ լուծման նկատառումներով պայմանավորված, ընտրվել է աշխատության այնպիսի կառուցվածք, որը հնարավորություն է տվել համարժեք խորությամբ ներկայացնել հետազոտության առարկան կազմող հիմնախնդիրները: Աշխատությունը բաղկացած է ներածությունից, երկու գլուխներից, որոնք ներառում են թվով հինգ պարագրաֆ, եզրակացությունից և օգտագործված նորմատիվ իրավական աղբյուրների ու գիտական աշխատությունների ցանկից:
Աշխատանքի ներածական հատվածում ամփոփված են հիմնական դրույթները՝ թեմայի արդիականությունը, օբյեկտը և առարկան, նպատակը և խնդիրները, տրված է աշխատանքի կատարման գործընթացի տեսամեթոդական հիմնավորում, ներկայացված է աշխատանքի կառուցվածքը:
«Եվրոպական Միության դատարանի կառուցվածքը» վերտառությամբ առաջին գլխում ուսումնասիրված է Եվրոպական Միության դատարանը որպես Եվրոպական Միության դատական իշխանության բարձրագույն մարմին, ներկայացված է Եվրոպական Միության եռաստիճան դատական համակարգի կառուցվածքային բնութագիրը և, որպես կարևորագույն օղակ, մեկնաբանված են Եվրոպական Միության արդարադատության դատարանի զարգացման առանձնահատկությունները:
«Դատարանի իրավազորությունը և աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները» վերտառությամբ երկրորդ գլխում ներկայացված է իշխանության առանձին ճյուղերի լիազորությունների հիմնախնդիրը ԵՄ ինստիտուցիոնալ համակարգում, բացահայտված են Եվրոպական դատարանի լիազորությունները կապված տարբեր հայցապահանջների հարուցման և քննության հետ:
Աշխատանքի արդյունքում կատարված եզրահանգումները ներկայացված են աշխատանքի «Եզրակացություններ» բաժնում:
Գրականության ցանկ
1. Ղազինյան Ա.Գ., Եվրոպական Հանձնաժողով. Իրավական Կարգավիճակի Հիմնահարցեր, Երևան, Տիգրան Մեծ հրատարակչություն, 2003
2. Եվրոպական միության իրավունք ուսումնական նյութերի ժողովածու. – Եր., 2013.
3. Энтин М. Л., Суд ЕС: правовые формы обеспечения западноевропейской интеграции. - М.: Международные отношения, 1987.
4. Гомьен Д., Харрис Д., Зваак Л., Европейская конвенция о правах человека и Европейская социальная хартия, М.: МНИМП, 1998.
5. Капустин А. Я., Европейский Союз: интеграция и право. Монография. - М.: Издательство РУДН, 2000.
6. Матвеевский Ю. А., Интеграционные процессы в Западной Европе. Учебное пособие. - М., МГИМО (Университет), 2001.
7. Толстопятенко Г. П., Европейское налоговое право. - М.: Норма, 2001.
8. Топорнин Б. Н., Европейское право. Учебник. - М.: Юрист, 1998.
9. Топорнин Б. Н., Европейские Сообщества: право и институты. - М., 1993.
10. Хартли Т. К., Основы права Европейского Сообщества. Введение в конституционное и административное право Европейского Сообщества / Пер. с англ. и науч. ред. В. Г. Бенды. - М.: ЮНИТИ, 1998.
11. Шеленкова Н. Б., Европейская интеграция: политика и право. - М.: Издательство НИМП, 2003.
12. Шемятеиков В. Т., Европейская интеграция. Учебное пособие. - М. Международные отношения, 2003.
13. Право Европейского Союза. Учебник для вузов / Под ред. С. Ю. Кашкина. -М.: Юрист, 2003.
14. Основы права Европейского Союза. Учебное пособие / Под. общ. ред. С. Ю. Кашкина. - М.: Белые альвы, 1997.
15. Европейское право. Учебник для вузов / Под общ. ред. д.ю.н., проф. JI. М. Энтина. - М.: ИОРМА-ИНФРА-М, 2000.
16. Право Европейского Союза: правовое регулирование торгового оборота. Учебное пособие / Под ред. В. В. Безбаха, Л. Я. Капустина, В. К. Пучипского. - М.: Зерцало, 1999.
17. Конституционное право зарубежных стран. Учебник / Под общ. ред. М. В. Баглая, Ю. И. Лейбо и Л. М. Энтина. - М.: Норма, 2000.
18. Международное право: Учебник / Отв. ред. 10. М. Колосов, Э. С. Кривчикова. - М.: Международные отношения, 2001.
19. ArnuII, A., The European Union and its Court of Justice, Oxford, 1999.
20. Beach, D., Between Law and politics. The relationship between the European Court of Justice and EU Member States, Copenhagen, 2001.
21. Boulois, J., Droit institutionnel de de l'Union européenne, Paris, 1997.
22. Boulois, J., Darmon M., Huglo J. G., Contentieux Communautaire, Paris, 2001.
23. Brown, L. N., Kennedy T., The Court of Justice of the European Communities, London 2000.
24. Brown, L. N., Kennedy T., The Court of Justice of the European Communities, London, 1994.
25. de Bûrca, G., Weiler, J., The European Court of Justice, Cambridge, 2002.
26. Craig, P., de Bürca, G., EU Law. Texts, Cases, Materials. Oxford, 1998.
27. Craig, P., de Bürca, G., EC Law. Texts, Cases, Materials. Oxford, 1997.
28. Dchousse, R., La Cour de justice des Communautés européennes, Paris, 2e éd., 1997.
29. Evans, A., Textbook on EC Law, Oxford, 1998.
30. Favrct, J.-M., Droit et pratique de l'Union européenne. Manuel. 3e éd., Paris, 2001.
31. Figueroa Regueiro, P. V., învocability of Substitution and Invocability of Exclusion: Bringing Legal Realism to the Current Developments of the Case-Law of "Horizontal" Direct Effect of Directives, New York, NY, USA, 2002.
32. Hanion, J„ The European Community Law, 2nd cdn, London, 2000.
33. le Hardy de Beaulieu, L., L'Union européenne. Introduction à l'étude de l'ordre juridique et des institutions communautaires, 2e éd., Namur, 2002.
34. Hartley, T. C., Constitutional Problems of the European Union, Oxford, 1999.
35. Hartley, T. C., The Foundations of European Community Law, 4th cdn, Oxford, 1998.
36. Isaac, G., Droit Communautaire général, 7e éd., Masson, 1999.
37. Jacot-Guillarmod, O., Le juge national face au droit européene: perspective suisse et communautaire, Bruxelles, 1994.
38. Kapteyn, P. J. G., van Themaat V., Introduction to the Law of the European Community, London, 1990.
39. Kennedy, T., The Essential Minimum: the Establishment of the Court of First Instance, London, 1989.
40. Lasok, K. P. E., The European Court of Justice. Practice and Procedure, 2nd edn, London, Dublin, Edinburg, 1994.
41. Lenaerts, K., van Nuffel P., Bray R., de Smijter E., Constitutional Law of the European Union. London, 1999.
42. Magnette, P., Contrôler l'Europe. Pouvoirs et responsabilité dans l'Union européenne, Bruxelles, 2003.
43. Manin, Ph., Les Communautés européennes. L'Union européenne. Droit Institutionel, Paris, 1999.
44. Millett, T., The Court of First Instance of the European Communities, London, 1990.
45. Pertek, J., La pratique du renvois préjudiciel en droit communautaire, Paris, 2002.
46. Pliakos, A., Le principe général de la protection juridictionnelle efficace en droit communautaire, Bruxelles, 1997.
47. Rasmussen, H., European Court of Justice, Copenhagen, 1998.
48. Rasmussen, H., On Law and Policy in the European Court of Justice, Dordcrccht, 1986.
49. Raworth, P., Introduction to the Legal System of the European Union, New York, NY, USA, 2001.
50. Sands, P. (ed.), Manual on international courts and tribunals, London, 1999.
51. Scotto, M., Les institutions européennes. Paris, 1994.
52. Shaw, J., Law of the European Union. London, 1996.
53. Sidjanski, D., The Federal Future of Europe. From the European Community to the European Union, Michigan, USA, 2000.
54. Steiner, J., Enforcing EC Law, London, 1995.
55. Steiner, J., Woods L., Textbook on EC Law, London, 1997.
56. Tromm, J. J., Introduction to the European Community Law, The Hague, 1995.
57. Usher, J. A., EC Institutions and Legislation, London, 1998.
58. Usher, J. A., European Court Practice, London, 1983.
59. Usher, J. A., General Principles of EC Law, London, 1998.
60. Ward, A., Judicial Review and the Rights of Private Parties in EC Law, Oxford, 2000.